Մեկնաբանություն.Հայաստանի նախկին նախագահի գործով դատական նիստը կայացել է փակ դռների հետևում
ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի երեք մնացած դատավորների ընտրությունից հետո, այդ երկրի նախկին նախագահ Ռոբերթ Քոչարյանի գործով դատական նիստը կայացել է փակ դռների հետևում:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը և այս երկրի նախկին նախագահի դատավարությունը մեծ նշանակություն ունեն Երևանի կառավարության և հայ հասարակության համար:
Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամներին փոխելու մասին Երևանի կառավարության որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ անդամները ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կամակատարներն են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի հուլիսին հայտարարությամբ հանդես գալով ընդգծել էր,որ «Սահմանադրական դատարանը բաղկացած է նախկին ռեժիմի կողմնակիցներից և այն պետք է վերանայման ենթարկել»:
Հայաստանի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի երեք դատավորների ընտրությունից մեկ օր անց, երեկ առավոտյան (չորեքշաբթի, սեպտեմբերի 16-ին) մեկնարկեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը:
Դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում է քննել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։
Քանի որ հրապարակվում են գաղտնի տեղեկություններ, բանկային գաղտնիքներ և այլն,նիստն ընթանում է դռնփակ:
Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմադիր՝ Ռոբերթ Քոչարյանը դատարանի առաջ է կանգնել մի քանի մեղադրանքներով ՝ ներառյալ խոշոր չափի կաշառք ստանալու և ընդդիմադիրներին ճնշելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։
2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
Քոչարյանի դատավարությունն ընթանում է այն դեպքում,երբ շատ հայ փորձագետներ ասում են,որ Քոչարյանին 2008 թվականի մարտին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելով և նրան քրեական հետապնդման ենթարկելու հրաման արձակելով Նիկոլ Փաշինյանը մեծ սխալ է թույլ տվել և ակամա նախկին նախագահի Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու ենթահող է ստեղծել:
Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ ևս նման դիրքորոշում ունեն: Որպես օրինակ, Հայաստանի Ազգային ժողովրդավարական միություն («ԱԺՄ») կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն ասել է.« Քոչարյանի ձերբակալությունը Հայաստանը տանում է դեպի 1937 թ. Խորհրդային բռնապետ Ժոզեֆ Ստալինի կառավարության տարիներին իրականացվող համատարած ձերբակալությունների ու մահապատիժների ժամանակաշրջանը»:
Չնայած Քոչարյանի կողմնակիցների կոշտ դիրքորոշումներին, Հայաստանի քաղաքական հարցերի փորձագետ Ստեփան Գրիգորյանը նման հայտարարություններն անհիմն որակելով ասել է.«Ինչպե՞ս կարելի է Քոչարյանի ձերբակալությունը համեմատել Ստալինի բռնապետության մութ տարիների հետ»:
Չնայած ՀՀ վարչապետի պնդումներին, վերջին քանի ամիսների ընթացքում Երևանի դատարանի որոշ դատավորների կողմից երկու անգամ չեղարկվել է Ռոբերթ Քոչարյանի ժամանակավոր կալանավորելու որոշումը և ազատ է արձակվել բանտից:Քոչարյանի ազատ արձակումից հետո ՀՀ վարչապետը սպառնալի ու կոշտ հակազդեցություն է ցուցաբերել Հայաստանի դատավորներին ու դատարաններին:
Փաստորեն, Երևանի կառավարության ընդդիմադիրներն ասում են, որ այդ քայլերը բացահայտորեն ցույց են տալիս,որ Հայաստանի դատարանների վճիռների վրա ազդեցություն են գործում և խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը: