Հայաստանը Լիբանանին 60 մլն դրամի մարդասիրական աջակցություն կտրամադրի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i245454-Հայաստանը_Լիբանանին_60_մլն_դրամի_մարդասիրական_աջակցություն_կտրամադրի
Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
(last modified 2026-05-14T15:23:15+00:00 )
Մայիս 14, 2026 18:50 Asia/Tehran
  • Հայաստանը Լիբանանին 60 մլն դրամի մարդասիրական աջակցություն կտրամադրի

Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի և կառավարության պահուստային ֆոնդից էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի շուրջ 60 մլն դրամ՝ որից՝ 34 մլն դրամը որպես պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռք բերման, իսկ 26 մլն դրամը` դեղերի համար, որոնք որպես մարդասիրական աջակցություն կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։

«Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը»,– նշված է որոշման մեջ։