Լավրովը Հայաստանի հետ հարաբերությունները դաշնակցային ու միևնույն ժամանակ բարդ է որակել
https://parstoday.ir/hy/news/armenia-i245488-Լավրովը_Հայաստանի_հետ_հարաբերությունները_դաշնակցային_ու_միևնույն_ժամանակ_բարդ_է_որակել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն մտերիմ, դաշնակցային, սակայն միևնույն ժամանակ նաև բարդ հարաբերություններ։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մայիս 15, 2026 18:10 Asia/Tehran
  • Լավրովը Հայաստանի հետ հարաբերությունները դաշնակցային ու միևնույն ժամանակ բարդ է որակել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն մտերիմ, դաշնակցային, սակայն միևնույն ժամանակ նաև բարդ հարաբերություններ։

ՌԴ ԱԳ նախարարն այս մասին ասել է Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովն Արևմուտքին մեղադրել է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գործընկեր երկրների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը խզելու փորձերի հետ՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է կորցնել բոլոր առավելությունները Եվրասիական տնտեսական միությունում։

Նա նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կքննարկեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցելու մայիսի 28-ին Ղազախստանում նախատեսված ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ շեշտելով, որ դա լավ հնարավորություն է «քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-ին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նա նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարողանալու մասնակցել գագաթնաժողովին։