ԱՄՆ-ի պատժամիջոցների ստվերն Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի վրա
Միակողմանի և անօրինական պատժամիջոցները դարձել են ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիքներից մեկը:
ԱՄՆ պատժամիջոցների սահմանած սահմանափակումները խնդիրներ են առաջացրել Իրանի բանկային և առևտրային փոխանակումների, ինչպես նաև արտարժույթի փոխանակման համար, ինչըն իր հերթին լուրջ խնդիրներ է ստեղծել դեղորայքի և հումքի ներմուծման ոլորտում:
Ըստ Human Rights Watch- ի, 2019 թվականից ի վեր Իրանը դեղորայքի պակասի խնդիր ունի, քանի որ արտասահմանյան շատ ընկերությունների և հ բանկեր, վախենալով ԱՄՆ պատժամիջոցներից, խուսափում են համագործակցել Իրանի հետ: Այսպիւսով վտանգի տակ է հայտնվել իրանցիների՝ առողջ ապրելու իրավունքը:
ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման սկզբնական շրջանում, Իրանում առաջացավ դեղորայքի և բժշկական պարագաների, ներառյալ արհեստական շնչառության սարքերի և պաշտպանիչ դիմակների պակաս. Առողջապահական համակարգը դժվարանում էր պայքարել կորոնավիորւսի դեմ: Սակայն չնայած պատժամիջոցներին, Իրանին հաջողվեց ի վերջո մեծ առաջընթաց արձանագրել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Երեքշաբթի օրը, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին հայտարարել է. «Բացի ԱՄՆ-ի պատժամիջոցներից, Իրանը պայքարում է նաև կորոնավիրուսի դեմ, և աշխարհն իմացավ, թե այս իրավիճակում Իրանն ինչ ձեռքբերումներ ունեցավ»:
Նամաքին հավելել է, որ կորոնավիրուսի բռնկման առաջին 50 օրերին, չնայած ԱՄՆ ճնշող պատժամիջոցներին, Իրանի նավթաքիմիական ոլորտի ընկերություններն արտադրում էին նյութեր, որոնցից կարելի էր արտադրել թեթև հագուստ և դիմակներ: Այս ժամանակահատվածում Իրանը կարողացավ նաև արտահանել առողջապահական սարքավորումներ:
Սաիդ Նամակին երկուշաբթի օրը տեսակապի միջոցով անցկացված Արևելյան Միջերկրածովյան Առողջապահության նախարարի 67-րդ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև նաև ԱՄՆ-ի խափանարարություններին, նշելով, որ որոշ երկրներ բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Իրանի համար գրիպի պատվաստանյութերի ներմուծման համար: Նա հավելել է, որ բացի գների բարձրացումից, այս պատվաստանյութը ներմուծելու համար այլ խոչընդոտներ նույնպես գոյություն ունեն և այս պահին Իրանն իր ողջ ուժով, ներառյալ ԻՀՊԿ-ն, պայքարում է վիրուսի երրորդ ալիքի դեմ:
Պատժամիջոցների կործանարար և վնասակար հետևանքները, բացի դեղորայքային պատժամիջոցներից, բազմաթիվ խնդիրներ են առաջացրել առողջապահության այլ ոլորտներում: Այդ պատժամիջոցները խախտում են մարդու հիմնարար իրավունքներն ինչպես՝ կյանքի իրավունքը, առողջության իրավունքը, խնամք ստանալու իրավունքը, սննդամթերք և դեղորայք ստանալու իրավունքը: Այս մասին խոսվում է մարդու իրավունքների բազմաթիվ պարտադիր փաստաթղթերում: Անօրինական պատժամիջոցներն ու հարկադրանքի միջոցները, հատկապես պանդեմիայի բռնկման պայմաններում, ինչպես ասել է ԻԻՀ Առողջապահության նախարարը, ցեղասպանության նշան են:
ԱՄՆ-ի քայլերն այնքան ստոր են, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, չնայած մարդու իրավունքների խախտման վերաբերյալ փաստերի անտեսմանը, վերջերս հայտարարեց, որ Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառվում է բժշկական ահաբեկչություն: Սակայն ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցից որպես գործիք օգտվել՝ ճնշելու այն ժողովուրդներին ու երկրներին, որոնք չեն ենթարկվում Սպիտակ տան քաղաքաանությանը: