Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը համարում է Իրանի հետ առևտուրն ընդլայնելու հնարավորություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127069-Հնդկաստանը_Իրանի_Չաբահար_նավահանգիստը_համարում_է_Իրանի_հետ_առևտուրն_ընդլայնելու_հնարավորություն
Չաբահար նավահանգստի զարգացման բյուջեի ավելացումից և Հնդկաստանի կողմից այդ նավահանգստի զարգացումը շարունակելու պարտավորությունից հետո, Իրանի Շահիդ Բեհեշտի նավահանգստում առևտուրը խծթանելու նպատակով, այդ երկիրը ևս մեկ տարով երկարաձգել է Չաբահար նավահանգստով բեռի տեղափոխման համար սահմանված մաքսատուրքի 40 տոկոս զեղչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2020 08:51 Asia/Tehran
  • Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը համարում է Իրանի հետ առևտուրն ընդլայնելու հնարավորություն

Չաբահար նավահանգստի զարգացման բյուջեի ավելացումից և Հնդկաստանի կողմից այդ նավահանգստի զարգացումը շարունակելու պարտավորությունից հետո, Իրանի Շահիդ Բեհեշտի նավահանգստում առևտուրը խծթանելու նպատակով, այդ երկիրը ևս մեկ տարով երկարաձգել է Չաբահար նավահանգստով բեռի տեղափոխման համար սահմանված մաքսատուրքի 40 տոկոս զեղչը:

 Հնդկաստանի Նավագնացության նախարարության համաձայն, զեղչը ներառում է առնվազն հինգ միլիարդ տոննա ապրանքների տեղափոխում Չաբահար Շահիդ Բեհեշթիի նավահանգստից:

Նախարարությունը հայտարարել է. «Բեռնափոխադրումների զեղչերի երկարացման նպատակը Իրանի Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի միջոցով  առևտրի խթանումն է: Դա կնպաստի նաև նաև   Իրանի Ջավահել Լալ Նիրու, Դինդայալ և Շահիդ Բեհեշթի նավահանգիստների միջև բեռնափոխադրումների աճին:

Հնդկաստանի Նավագնացության նախարարության այս որոշումը վկայում է Իրանի հետ առևտրային համագործակցության ընդլայնման ՆյուԴելիի ցանկության մասին:

2016-ին Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր    հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք ձևավորելու վերաբերյալ, որը կենտրոնացած կլինի հնդկական ներդրումների միջոցով Իրանի Չաբահար նավահանգստի զարգացման վրա:

Հնդկաստանը, որը Չինաստանի տնտեսական մրցակիցն է, Իրանի Չաբահար նավահանգստի զարգացումը համարում է տարածաշրջանի երկրներ  հնդկական աևրտահանող ընկերությունների մուտքը հեշտացնելու հնարավորություն:

Հնդկաստանի տնտեսական Times պարբերականն այս կապակցությամբ գրել է. «Իրանի Չաբահար նավահանգստի զարգացման նախագիծը Հնդկաստանին հնարավորություն կտա անմիջական կապ հաստատել Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ»:

Չնայած ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի վրա գործադրվող ճնշմանը ՝ Իրանի հետ տնտեսական համագործակցությունը կրճատելու համար, Նյու Դելին դեռ շարունակում է  Չաբահար նավահանգստի զարգացման ծրագիրը:

Իհարկե, որոշ  լուրերի համաձայն, Իրանի հետ Չաբահար նավահանգստում  Հնդկաստանի համագործակցությունը ենթակա չէ  ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ինչը վկայում է, որ Նյու Դելին այդ կապակցությամբ բանակցություններ է վարում Սպիտակ տան հետ:

Ըստ Իրանի և Աֆղանստանի հետ ստորագրչված եռակողմ համաձայնագրի: Հնդկաստանի կառավարությունը խոստացել է 500 միլիոն դոլար ներդնել Չաբահարի զարգացման և 1,5 միլիարդ դոլար `մի շարք ճանապարհներ և երկաթուղիներ կառուցելու ծրագրերում:

Հնդկաստանի նավագնացության նախարարությունը մտադիր է ավելացնել տարածաշրջանում իր մասնաբաժինը ՝ Չաբահարի նավահանգստով իրականացվող բեռնափոխադրումների համար  40% զեղչ սահմանելով և այդպիսով  հնդկական ընկերությունների և առևտրականների մուտքը Կենտրոնական Ասիայի երկրներ հեշտացնելու նյպատակով:

Չինաստանի և Պակիստանի հետ Հնդկաստանի հարաբերություններում լարվածության առկայությունը կրկնապատկել է Հնդկաստանի համար Չաբահար նավահանգստի ռազմավարական նշանակությունը, որը ցանկանում է մեծացնել իր ներկայությունը Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների շուկաներում: 

Այս նկատառումներից ելնելով ՝ Հնդկաստանի կառավարությունը ձգտում է կատարել Չաբահար նավահանգստի ներդրումային ոլորտում իր ստանձնած պարտավորությունները: Բացի տարածաշրջանից Հնդկաստանի արտահանման զարգացմանը  նպաստելուն,  Չաբահար նավահանգիստը կարող է նաև կրճատել հում նավթի ներմուծման համար իրականացվող ծախսերը: