Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հրադադարի երրորդ համաձայնությունը խախտվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127414-Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_կայացած_հրադադարի_երրորդ_համաձայնությունը_խախտվել_է
Ադրբեջանը և Հայաստանը երեկ համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հակամարտության կողմերը Վաշինգտոնում հոկտեմբերի 26-ին հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնագիր են ստորագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2020 13:50 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հրադադարի երրորդ համաձայնությունը խախտվել է

Ադրբեջանը և Հայաստանը երեկ համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հակամարտության կողմերը Վաշինգտոնում հոկտեմբերի 26-ին հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնագիր են ստորագրել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է հումանիտար հրադադարի պայմանագրի ստորագրումը և շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի ղեկավարներին:

Սա Լեռնային Ղարաբաղում երկու կողմերի միջև կայացած  երրորդ հրադադարն է: Հրադադարի ռեժիմի նախորդ երկու փուլերը խախտվել էին պատերազմող կողմերի կողմից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից հանդիսացող ԱՄՆ-ն, մշտապես  աջակցել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության դիրքորոշումներին:

Փփորձագետների կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մեծ է արտաքին ուժերի դերակատարությունը:

Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ԱՄՆ-ում կայացած հրադադարի մասին համաձայնագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից  և Ադրբեջանը հրետանային կրակ է բացել շփման գծերի հյուսիսարևելյան հատվածի՝ Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ»:

Ադրբեջանի բանակը հայտարարել է, որ հայկական ուժերից հետ է գրավել Լեռնային Ղարաբաղի հայկական սահմանի մոտակայքում գտնվող Ղոբադլի քաղաքը:

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի շրջանի Զանգիլան, Ջաբրայիլ և մի քանի գյուղեր ազատագրելու մասին:

Ադրբեջանն ըստ երևույթին ցանկանում է պատերազմը շարունակել մինչև Պուտինի առաջարկած  խաղաղության ծրագրի շրջանակներում նախատեսված  հինգ քաղաքների գրավումը:

Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում պատերազմի շարունակությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլը  կվատթարացնի իրավիճակը:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը դարձել է օտարերկրյա դերակատար ուժերի մրցակցության կենտրոն և այդ մրցակցությունների զոհ են դարձել Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդների շահերը:

Հրադադարի պայմանավորվածության կրկնվող խախտումները վկայում են, որ կուլիսային համաձայնագրերը գերադասվում են հարապարակային պայմանագրերից  և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դժվար թե ավարտվի Մոսկվա-Վաշինգտոն համաձայնագրի ստորագրմամբ:

Իսկ հակամարտության իրական զոհերը կշարունակեն լինեն երկու կողմերի բնակիչներն ու տնտեսությունները:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio