ԱՄՆ Սենատը ճնշում է Թվիթերին՝ որպեսզի ցանցը ջնջի Իրանի առաջնորդի թվիթները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127566-ԱՄՆ_Սենատը_ճնշում_է_Թվիթերին_որպեսզի_ցանցը_ջնջի_Իրանի_առաջնորդի_թվիթները
ԱՄՆ Սենատը ճնշում է գործադրել Թվիթերի գործադիր տնօրենի վրա ՝ փոխելու իր քաղաքականությունը Իրանի առաջնորդի խոսքերի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2020 14:41 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատը ճնշում է Թվիթերին՝ որպեսզի ցանցը ջնջի   Իրանի առաջնորդի թվիթները

ԱՄՆ Սենատը ճնշում է գործադրել Թվիթերի գործադիր տնօրենի վրա ՝ փոխելու իր քաղաքականությունը Իրանի առաջնորդի խոսքերի վերաբերյալ:

ԱՄՆ Սենատը  Թվիթեր սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Ջեք Դորսիին կոչ է արել բացատրել, թե ինչու ցանցը չարձագանքեց Իրանի հեղափոխության Գերագույն առաջնորդի վերջին հայտարարություններին:

Չորեքշաբթի օրը Սենատի չորսժամյա լսումների ժամանակ, Ջեք Դորսին խոսեց իր ղեկավարած ցանցի քաղաքականության մասին՝ Սիոնիստական ​​ռեժիմի կործանման և Հոլոքոստի առասպելը մերժելու մասին Իրանի առաջնորդի վերջին հայտարարություններին չարձագանքելու համար:

ԱՄՆ Սենատը խստորեն քննադատել է Թվիթերի գլխավոր տնօրենին՝ Իրանի առաջնորդի դեմ գործողություններ չձեռնարկելու համար:

Իրանի  առաջնորդն իսլամի մարգարեի հասցեին Ֆրանսիայի նախագահի վիրավորական արտահայտություններից հետո, ուղերձ է հղել ֆրանսիացի երիտասարդներին:

Չորեքշաբթի  օրը հղված ուղերձում, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է. «Հարցրեք ձեր նախագահին, թե ինչո՞ւ է նա պաշտպանում Աստծո մարգարեին վիրավորելը և դա համարում խոսքի ազատություն: Արդյո՞ք խոսքի ազատությունը նշանակում է վիրավորանք, և այն էլ սրբերի նկատմամբ: Արդյո՞ք այս հիմար արարքը չի ծանրանալո՞ւ ազգի խղճին, որը նրան ընտրել է որպես իր նախագահ»:

Նա հավելել է. «Հաջորդ հարցը պետք է լինի հետևյալը: Ինչու՞ է Հոլոքոստը մերժելը  համարվում հանցագործություն: Եվ եթե ինչ-որ մեկն այդ կապակցությամբ հայտարարություն է անում, նա պետք է գա բանտ, սակայն իսլամի մարգարեին վիրավորելու համար որևէ պատիժ չկա»:

Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը վերջերս վերահրատարակել էր իսլամի մարգարեի  ծաղրանկարները: Ավելի ուշ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիվանագիտական ​​ավանդույթից և ժողովրդավարության սկզբունքներից հեռու հայտարարությամբ, ասաց, որ ծաղրանկարները շարունակվելու են հրապարակվել:

Իսլամական և արաբական շատ երկրների քաղաքացիներ,  ցույցեր անցկացնելով ,  ժողովրդական շարժումներ նախաձեռնելով և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչով, իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Ֆրանսիայում իսլամի սուրբ մարգարեի ծաղրանկարների հրապարակման և այս քայլին  Մակրոնի աջակցության կապակցությամբ: