ԱՄՆ Սենատը ճնշում է Թվիթերին՝ որպեսզի ցանցը ջնջի Իրանի առաջնորդի թվիթները
ԱՄՆ Սենատը ճնշում է գործադրել Թվիթերի գործադիր տնօրենի վրա ՝ փոխելու իր քաղաքականությունը Իրանի առաջնորդի խոսքերի վերաբերյալ:
ԱՄՆ Սենատը Թվիթեր սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Ջեք Դորսիին կոչ է արել բացատրել, թե ինչու ցանցը չարձագանքեց Իրանի հեղափոխության Գերագույն առաջնորդի վերջին հայտարարություններին:
Չորեքշաբթի օրը Սենատի չորսժամյա լսումների ժամանակ, Ջեք Դորսին խոսեց իր ղեկավարած ցանցի քաղաքականության մասին՝ Սիոնիստական ռեժիմի կործանման և Հոլոքոստի առասպելը մերժելու մասին Իրանի առաջնորդի վերջին հայտարարություններին չարձագանքելու համար:
ԱՄՆ Սենատը խստորեն քննադատել է Թվիթերի գլխավոր տնօրենին՝ Իրանի առաջնորդի դեմ գործողություններ չձեռնարկելու համար:
Իրանի առաջնորդն իսլամի մարգարեի հասցեին Ֆրանսիայի նախագահի վիրավորական արտահայտություններից հետո, ուղերձ է հղել ֆրանսիացի երիտասարդներին:
Չորեքշաբթի օրը հղված ուղերձում, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է. «Հարցրեք ձեր նախագահին, թե ինչո՞ւ է նա պաշտպանում Աստծո մարգարեին վիրավորելը և դա համարում խոսքի ազատություն: Արդյո՞ք խոսքի ազատությունը նշանակում է վիրավորանք, և այն էլ սրբերի նկատմամբ: Արդյո՞ք այս հիմար արարքը չի ծանրանալո՞ւ ազգի խղճին, որը նրան ընտրել է որպես իր նախագահ»:
Նա հավելել է. «Հաջորդ հարցը պետք է լինի հետևյալը: Ինչու՞ է Հոլոքոստը մերժելը համարվում հանցագործություն: Եվ եթե ինչ-որ մեկն այդ կապակցությամբ հայտարարություն է անում, նա պետք է գա բանտ, սակայն իսլամի մարգարեին վիրավորելու համար որևէ պատիժ չկա»:
Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը վերջերս վերահրատարակել էր իսլամի մարգարեի ծաղրանկարները: Ավելի ուշ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիվանագիտական ավանդույթից և ժողովրդավարության սկզբունքներից հեռու հայտարարությամբ, ասաց, որ ծաղրանկարները շարունակվելու են հրապարակվել:
Իսլամական և արաբական շատ երկրների քաղաքացիներ, ցույցեր անցկացնելով , ժողովրդական շարժումներ նախաձեռնելով և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչով, իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Ֆրանսիայում իսլամի սուրբ մարգարեի ծաղրանկարների հրապարակման և այս քայլին Մակրոնի աջակցության կապակցությամբ: