Մեկնաբանություն - ԱՄՆ ընտրություններից հետո անվտանգության հետ կապված մտահոգությունները մեծացել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127650-Մեկնաբանություն_ԱՄՆ_ընտրություններից_հետո_անվտանգության_հետ_կապված_մտահոգությունները_մեծացել_են
ԱՄՆ նախագահական ընտրություններիից երկու օր առաջ, մեծացել են ընտրություններից հետո հավանական բախումների մասին մտահոգությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 14:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ ընտրություններից հետո անվտանգության հետ կապված մտահոգությունները մեծացել են

ԱՄՆ նախագահական ընտրություններիից երկու օր առաջ, մեծացել են ընտրություններից հետո հավանական բախումների մասին մտահոգությունները:

Ոմանք ենթադրում են, որ անկախ նոյեմբերի 3-ին կայանալիք  նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի կամ Ջո Բայդենի հաղթանակից, ԱՄՆ-ում տեղի են ունենալու փողոցային անկարգություններ:

Դաշնային և նահանգային որոշ պաշտոնյաներ հայտարարել են հետընտրական անվտանգության բարդ իրավիճակը կարգավորելու պլանների մասին:

Ազգային անվտանգության նախարարությունը և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նախազգուշացրել են պաշտոնյաներին զգուշացրել է ուշադիր լինել քվեարկության ընթացքում և դրանցի հետո հավանական հարձակումներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, որ ընտրակեղծիքներն անխուսափելի են, մտահոգել է հասարակությանը: Նա բազմիցս ասել է, որ կա՛մ կհաղթի նախագահական ընտրություններում, կա՛մ կհայտարարի, որ ընտրություններում կեղծիքներ են եղել: Թրամփի շատ կողմնակիցներ կարծում են, որ ԱՄՆ նախագահը պարտվել է խարդախության արդյունքում: Հարկ է նշել, որ այդ մարդկանցից շատերը զինված են և ռազմական պատրաստվածություն են անցել:

USA Today- ը վկայակոչելով ԱՄՆ-ում զինյալների դիտորդական կազմակերպություններին,  հրապարակել է հետընտրական անկարգություններին մասնակցող, ինը խմբերի ցուցակ: Այս խմբերը կարծում են, որ կոռումպացված քաղաքական գործիչները և կեղծ լրատվամիջոցների կոալիցիան փորձում է գողանալ Թրամփի ձայները, որպեսզի տապալել կապիտալիստական ​​համակարգը և այս երկրում հաստատել «սոցիալիզմի մղձավանջը»:

Նրանց կարծիքով մասնավոր սեփականության սկզբունքը ՝ Սահմանադրության երկրորդ  հոդվածի համաձայն զենք կրելու օրենքի ազատության և Միացյալ Նահանգների անկախությունը միջազգային կառույցների նկատմամբ, կախված է Դոնալդ Թրամփի վերընտրումից: Եվ չճի բացառվբում, որ այս խմբերը Թրամփին պահելու համար  դիմեն զենքի օգտագործմանը:

Իհարկե, ընտրական անապահովության սպառնալիքը չի սահմանափակվում միայն աջ ծայրահեղականներով: Ձախ ծայրահեղական խմբերը նույնպես սպառնալիք են համարվում ԱՄՆ-ի հասարակության համար:

Ռասայական խտրականության և սևամորթների նկատմամբ ոստիկանության դաժանության  դեմ պայքարի պատրվակով, Անտիֆա ​​խումբը անկարգություններ է առաջացրել որոշ քաղաքներում: Սպասվում է, եթե Դոնալդ Թրամփը հայտարարի նախագահական ընտրություններում վաղաժամ հաղթանակի մասին, կամ ձայների հաշվարկն ու արդյունքների հայտարարումը երկարացվեն, ձախ ծայրահեղական խմբավորումները անկարգուիթյուններ կհրահրեն  որոշ շրջաններում:

Վտանգն ավելի կմեծանա, եթե աջ ծայրահեղական խմբավորումները զինված բախումներ սկսեն ձախ ծայրահեղական խմբավորումների հետ: Այդ դեպքում կորոնավիրուսի , գործազրկությամբ և ռասայական  ճգնաժամերով տառապող ԱՄՆ-ի անվտանգության իրավիճակի վերահսկումը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Այս առումով BuzzFeed կայքում  փորձագետ Փիթեր Ալդհաուսը գրել է.«Անկախ ընտրությունների արդյունքներից ՝ Միացյալ Նահանգներում կշարունակվեն բռնություններն ու բողոքները»: