Ինչու է Իրանը պնդում, որ լուծելու է գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127680-Ինչու_է_Իրանը_պնդում_որ_լուծելու_է_գեներալ_Սոլեյմանիի_արյան_վրեժը
Չնայած նահատակներ Ղասեմ Սոլեյմանիին և Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսին սպանելու հարցում ներգրավված ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականներին ու քաղաքական գործիչներին սպառնալու կապակցությամբ այդ երկրի պաշտոնատարների հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն Իրանի համար և Թեհրանը ոչ հերքել է դրանք, և ոչ էլ հաստատել, սակայն այն ինչ պարզ է, ԱՄՆ-ն պետք է պատասխան տա իր գործած ոճրի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 09:30 Asia/Tehran
  • Ինչու է Իրանը պնդում, որ լուծելու է գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը

Չնայած նահատակներ Ղասեմ Սոլեյմանիին և Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսին սպանելու հարցում ներգրավված ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականներին ու քաղաքական գործիչներին սպառնալու կապակցությամբ այդ երկրի պաշտոնատարների հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն Իրանի համար և Թեհրանը ոչ հերքել է դրանք, և ոչ էլ հաստատել, սակայն այն ինչ պարզ է, ԱՄՆ-ն պետք է պատասխան տա իր գործած ոճրի համար:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է նահատակ Սոլեյմանիի սպանության հարցում Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնատարների դեմ ուղղված սպառնալիքների կապակցությամբ և հայտարարել է, որ այդ սպառնալիքները շատ լուրջ են:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ձեռք է բերել տեղեկություններ, որոնք համապատասխանում են Կենտրոնական Հետախուզական Կազմակերպության և  Հետաքննության Դաշնային Բյուրոյի տրամադրության տակ գտնվող տեղեկություններին, և վկայում են, որ  նահատակ Սուլեյմանիի սպանությունը մշակողներին ու իրագործողներին վտանգ է սպառնում:

Անհերքելի է,որ Թրամփը և բոլոր նրանք ովքեր դերակատար են եղել Սոլեյմանիի սպանության հարցում, պետք է պատասխան տան իրենց արածի համար: Իրանի իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում զսպել այս ոճրագործության նկատմամբ ժողովրդի բուռն ցասումը, այլև ԱՄՆ քաղաքական ու ռազմական ոլորտների 36 պաշտոնատարների, այդ թվում Դոնալդ Թրամփին  ձերբակալելու հրաման է արձակել և  վճռական է տրամադրված  իր որոշումն իրականացնելու հարցում:

Եթե Իրանի ղեկավարները մտադիր լինեին հրաժարվել գեներալ Սոլեյմանիի սպանության հարցով ԱՄՆ-ի հետ առճակատումից, կբավարարվեին Իրաքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազայի  հրթիռակոծմամբ և երբեք չէին հայտարարի, որ այդ ռազմաբազայի հրթիռակոծումն  ընդամենը վրեժի մի մասն է և իրական վրեժը պետք է լուծվի սպանությունը նախապատրաստողներից  ու կատարողներից: Ոճրագործության գլխավոր դերակատարը Թրամփն է, որը պատասխանատվության է կանչվելու նախագահության ժամանակաշրջանի ավարտից հետո:

Նահատակ Սոլեյմանիի սպանության գործը միայն քաղաքական բնույթ չի կրում, դա հանցագործություն է: Սոլեյմանին, Իրաքի  պաշտոնական հրավերով որպես հյուր ժամանել էր  այդ երկիր, որտեղ սպանվեց ԱՄՆ-ի կողմից: Նա  միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հրամանատարներից էր և նրան սպանողները պետք է պատժվեն: 

Հանցագործներին և ահաբեկիչներին հետապնդելու հարցում Իրանի պնդումը մի քանի ուղերձ ունի, որոնց թվում  են՝

ԱՄՆ ռազմական ուժը չի կարող պաշտպանել այդ երկիրը Իրանի  վրիժառական գործողություններից:

Իրանցիների արյունը թանկ է, և նա, ով թափել է իրանցու արյունը, պետք է ծանր գին վճարի:

ԱՄՆ-ի ահաբեկիչ կառավարությունը պետք է միշտ վախենա Իրանի վրիժառությունից:

Անցել են այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն հանցագործություններ էր գործում, առանց վախենալու վրիժառությունից ու պատժից::

ԱՄՆ-ն այլևս չի կարող քրեական և ահաբեկչական քաղաքականություն վարել այլ ժողովուրդների դեմ:

Այս բոլորից անկախ, բավական է, որ ԱՄՆ-ն միշտ ահ ու սարսափի մեջ լինի ու վախենա Իրանի վրիժառությունից: Ինչն ապացուցում է, որ այս երկիրը  ստացել է նահատակ Սոլեյմանիի արյան վրեժը լուծելու Իրանի  ուղերձները և ավելի շատ ուղերձներ կստանա, երբ արդեն ճաշակի վրեժի համը: