Ինչու է Իրանը պնդում, որ լուծելու է գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը
Չնայած նահատակներ Ղասեմ Սոլեյմանիին և Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսին սպանելու հարցում ներգրավված ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականներին ու քաղաքական գործիչներին սպառնալու կապակցությամբ այդ երկրի պաշտոնատարների հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն Իրանի համար և Թեհրանը ոչ հերքել է դրանք, և ոչ էլ հաստատել, սակայն այն ինչ պարզ է, ԱՄՆ-ն պետք է պատասխան տա իր գործած ոճրի համար:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է նահատակ Սոլեյմանիի սպանության հարցում Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնատարների դեմ ուղղված սպառնալիքների կապակցությամբ և հայտարարել է, որ այդ սպառնալիքները շատ լուրջ են:
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ձեռք է բերել տեղեկություններ, որոնք համապատասխանում են Կենտրոնական Հետախուզական Կազմակերպության և Հետաքննության Դաշնային Բյուրոյի տրամադրության տակ գտնվող տեղեկություններին, և վկայում են, որ նահատակ Սուլեյմանիի սպանությունը մշակողներին ու իրագործողներին վտանգ է սպառնում:
Անհերքելի է,որ Թրամփը և բոլոր նրանք ովքեր դերակատար են եղել Սոլեյմանիի սպանության հարցում, պետք է պատասխան տան իրենց արածի համար: Իրանի իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում զսպել այս ոճրագործության նկատմամբ ժողովրդի բուռն ցասումը, այլև ԱՄՆ քաղաքական ու ռազմական ոլորտների 36 պաշտոնատարների, այդ թվում Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրաման է արձակել և վճռական է տրամադրված իր որոշումն իրականացնելու հարցում:
Եթե Իրանի ղեկավարները մտադիր լինեին հրաժարվել գեներալ Սոլեյմանիի սպանության հարցով ԱՄՆ-ի հետ առճակատումից, կբավարարվեին Իրաքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազայի հրթիռակոծմամբ և երբեք չէին հայտարարի, որ այդ ռազմաբազայի հրթիռակոծումն ընդամենը վրեժի մի մասն է և իրական վրեժը պետք է լուծվի սպանությունը նախապատրաստողներից ու կատարողներից: Ոճրագործության գլխավոր դերակատարը Թրամփն է, որը պատասխանատվության է կանչվելու նախագահության ժամանակաշրջանի ավարտից հետո:
Նահատակ Սոլեյմանիի սպանության գործը միայն քաղաքական բնույթ չի կրում, դա հանցագործություն է: Սոլեյմանին, Իրաքի պաշտոնական հրավերով որպես հյուր ժամանել էր այդ երկիր, որտեղ սպանվեց ԱՄՆ-ի կողմից: Նա միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հրամանատարներից էր և նրան սպանողները պետք է պատժվեն:
Հանցագործներին և ահաբեկիչներին հետապնդելու հարցում Իրանի պնդումը մի քանի ուղերձ ունի, որոնց թվում են՝
ԱՄՆ ռազմական ուժը չի կարող պաշտպանել այդ երկիրը Իրանի վրիժառական գործողություններից:
Իրանցիների արյունը թանկ է, և նա, ով թափել է իրանցու արյունը, պետք է ծանր գին վճարի:
ԱՄՆ-ի ահաբեկիչ կառավարությունը պետք է միշտ վախենա Իրանի վրիժառությունից:
Անցել են այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն հանցագործություններ էր գործում, առանց վախենալու վրիժառությունից ու պատժից::
ԱՄՆ-ն այլևս չի կարող քրեական և ահաբեկչական քաղաքականություն վարել այլ ժողովուրդների դեմ:
Այս բոլորից անկախ, բավական է, որ ԱՄՆ-ն միշտ ահ ու սարսափի մեջ լինի ու վախենա Իրանի վրիժառությունից: Ինչն ապացուցում է, որ այս երկիրը ստացել է նահատակ Սոլեյմանիի արյան վրեժը լուծելու Իրանի ուղերձները և ավելի շատ ուղերձներ կստանա, երբ արդեն ճաշակի վրեժի համը: