Նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում սրվել է քաղաքական և սոցիալական տարաձայնությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127751-Նախագահական_ընտրություններին_ընդառաջ_ԱՄՆ_ում_սրվել_է_քաղաքական_և_սոցիալական_տարաձայնությունները
Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ, իրավիճակն այդ երկրում լարված է: Թեկնածուների, ինչպես նաև նրանց կողմնակիցների միջև գրանցվել են բախումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 14:59 Asia/Tehran
  • Նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում սրվել է քաղաքական և սոցիալական տարաձայնությունները

Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ, իրավիճակն այդ երկրում լարված է: Թեկնածուների, ինչպես նաև նրանց կողմնակիցների միջև գրանցվել են բախումներ:

Դոնալդ Թրամփի մի խումբ կողմնակիցներ, Տեխասում մեքենաներով շրջապատել են  Ջո Բայդենի գովազդային ավտոբուսը:

Թրամփը, պաշտպանելով իր կողմնակիցների այս քայլը, Թվիրերում գրել է. «Ես սիրում եմ Տեխասը»:

Axius պարբերականը հաղորդել է, որ Թրամփը նախատեսում է երեքշաբթի օրը հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, եթե նա առաջ անցնի որոշ առանցքային նահանգներում: Իսկ եթե դեմոկրատների թեկնածու Բայդեն հաղթի, Թրամփը նրան կմեղադրի  ընտրակեղծիքների մեջ:

Ամերիկյան ԶԼՄ-ների և ընտրությունների դիտորդ կազմակերպությունների հաղորդմամբ, վերջին տասնամյակների ընթացքում երկրում տիրող քաղաքական լարվածությունն աննախադեպ է:

Միջազգային ճգնաժամային խումբն իր  զեկույցում գրել է. «Անկարգությունները, որ խանգարում են քվեարկությանը կամ ձայների հաշվարկին, կարող են սրել իրավիճակը: Հատկապես եթե Թրամփը պաշտոնական հաշվարկի գործընթացի ավարտից առաջ հայտարարի  իր հաղթանակի  մասին և իր կողմնակիցներին հանի փողոց»:

Նախագահ Թրամփի կողմնակիցները Բայդենին ու նրա կողմնակիցներին համարում են սոցիալիստական, հակակապիտալիստական, ներգաղթյալների պաշտպան ու կոռումպացված խումբ  և եթե ​​նրանք գան իշխանության, ոչ միայն կվտանգեն Միացյալ Նահանգների ազգային շահերը, այլև կսպառնան այդ երկրի ազգային ինքնությանը:

Բայդենի կողմնակիցները Թրամփին և նրա կողմնակիցներին համարում են ֆաշիստներ, ռասիստներ ​​և պառակտիչներ և եթե ​​նրանք մնան իշխանության մեջ, ապա երկիրը կխորտակեն քաղաքացիական պատերազմի անդունդը և կկործանեն Ամերիկայի միջազգային իմիջը: 

Երկու թեկնածուների կողմնակիցների  միջև նախապաշարմունքը այնքան խորն է, որ կարծես ընտրությունների արդյունքները չեն կարողանա բուժել այս երկրում առկա սոցիալական վերքերը:

ԱՄՆ-ում տեղի ունեցած բազմաթիվ ճգնաժամերը նպաստել են ԱՄՆ-ում հասարակական-քաղաքական տարաձայնությունների խորացմանը:

ԱՄՆ-ի քաղաքացիների ներառյալ, դեմոկրատների, հանրապետականների և անկախների մեծամասնությունը անվստահություն է հայտնում ամերիկյան ինստիտուտներին, այդ թվում՝ նախագահությանը և Կոնգրեսին: Ամերիկացիներին հիասթափեցրել է  կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարը, գործազրկությունը և ռասիզմը:

Այդ պատճառով վերջին տարիներին ԱՄՆ ընտրությունները նշանավորվել են թեկնածուների կողմնակիցների բախումներով, քվեատուփերի վրա հարձակումներով և նույնիսկ ԱՄՆ-ի նահանգապետերին առևանգելու փորձերով:

Միացյալ Նահանգներում հասարակական-քաղաքական տարաձայնությունները հարթելու իշխանությունների անկարողությունը ճգնաժամերի առաջացման պատճառ է դարձել: