Նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում սրվել է քաղաքական և սոցիալական տարաձայնությունները
Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ, իրավիճակն այդ երկրում լարված է: Թեկնածուների, ինչպես նաև նրանց կողմնակիցների միջև գրանցվել են բախումներ:
Դոնալդ Թրամփի մի խումբ կողմնակիցներ, Տեխասում մեքենաներով շրջապատել են Ջո Բայդենի գովազդային ավտոբուսը:
Թրամփը, պաշտպանելով իր կողմնակիցների այս քայլը, Թվիրերում գրել է. «Ես սիրում եմ Տեխասը»:
Axius պարբերականը հաղորդել է, որ Թրամփը նախատեսում է երեքշաբթի օրը հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, եթե նա առաջ անցնի որոշ առանցքային նահանգներում: Իսկ եթե դեմոկրատների թեկնածու Բայդեն հաղթի, Թրամփը նրան կմեղադրի ընտրակեղծիքների մեջ:
Ամերիկյան ԶԼՄ-ների և ընտրությունների դիտորդ կազմակերպությունների հաղորդմամբ, վերջին տասնամյակների ընթացքում երկրում տիրող քաղաքական լարվածությունն աննախադեպ է:
Միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում գրել է. «Անկարգությունները, որ խանգարում են քվեարկությանը կամ ձայների հաշվարկին, կարող են սրել իրավիճակը: Հատկապես եթե Թրամփը պաշտոնական հաշվարկի գործընթացի ավարտից առաջ հայտարարի իր հաղթանակի մասին և իր կողմնակիցներին հանի փողոց»:
Նախագահ Թրամփի կողմնակիցները Բայդենին ու նրա կողմնակիցներին համարում են սոցիալիստական, հակակապիտալիստական, ներգաղթյալների պաշտպան ու կոռումպացված խումբ և եթե նրանք գան իշխանության, ոչ միայն կվտանգեն Միացյալ Նահանգների ազգային շահերը, այլև կսպառնան այդ երկրի ազգային ինքնությանը:
Բայդենի կողմնակիցները Թրամփին և նրա կողմնակիցներին համարում են ֆաշիստներ, ռասիստներ և պառակտիչներ և եթե նրանք մնան իշխանության մեջ, ապա երկիրը կխորտակեն քաղաքացիական պատերազմի անդունդը և կկործանեն Ամերիկայի միջազգային իմիջը:
Երկու թեկնածուների կողմնակիցների միջև նախապաշարմունքը այնքան խորն է, որ կարծես ընտրությունների արդյունքները չեն կարողանա բուժել այս երկրում առկա սոցիալական վերքերը:
ԱՄՆ-ում տեղի ունեցած բազմաթիվ ճգնաժամերը նպաստել են ԱՄՆ-ում հասարակական-քաղաքական տարաձայնությունների խորացմանը:
ԱՄՆ-ի քաղաքացիների ներառյալ, դեմոկրատների, հանրապետականների և անկախների մեծամասնությունը անվստահություն է հայտնում ամերիկյան ինստիտուտներին, այդ թվում՝ նախագահությանը և Կոնգրեսին: Ամերիկացիներին հիասթափեցրել է կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարը, գործազրկությունը և ռասիզմը:
Այդ պատճառով վերջին տարիներին ԱՄՆ ընտրությունները նշանավորվել են թեկնածուների կողմնակիցների բախումներով, քվեատուփերի վրա հարձակումներով և նույնիսկ ԱՄՆ-ի նահանգապետերին առևանգելու փորձերով:
Միացյալ Նահանգներում հասարակական-քաղաքական տարաձայնությունները հարթելու իշխանությունների անկարողությունը ճգնաժամերի առաջացման պատճառ է դարձել: