ԻԻՀ մեծարգո առաջնորդն ընդգծել է ԱՄՆ-ի տիրակալությանը դիմակայելու անհրաժեշտությունը
Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունը հաշվարկված և հստակ է, և այդ քաղաքականությունը չի փոխվում անձանց փոխվելու հետևանքով:
Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, այսօր առավոտյան հեռուստատեսային ելույթ է ունեցել իսլամի մարգարեի և իմամ Ջաաֆար Սադեղի ծննդյան օրվա կապակցությամբ: Ելույթի ժամանակ մեծարգո առաջնորդը կարևորել է ԱՄՆ-ի մաքսիմալիստական նկրտումներին դիմակայելու տրամաբանական քաղաքականությունը:
Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը Իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվա, միասնության շաբաթվա և Իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա վերաբերյալ կարևոր ելույթ է ունեցել: Ներկա պայմաններում իսլամ աշխարհը և տիրակալական համակարգին դիմակայելը մեծ նշանակություն ունեն:
Խոսելով իսլամ աշխարհի միասնության նշանակության մասին և անդրադառնալով Փարիզում իսլամի մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը, մեծարգո առաջնորդն ասել է.«Այս միջադեպի հետևում կանգնած են որոշ ուժեր և դա է պատճառը, որ մենք հանկարծ տեսնում ենք, որ այդ երկրի նախագահն ու կառավարությունը պաշտպանում են մի շ՛ատ սովորական հրապարակում, իսկ որոշ պետություններ աջակցում են նրանց: Դա վկայում է այն մասին, որ Ֆրանսիայում ոչ միայն անկում է ապրել արվեստը, այլև կառավարության քաղաքականությունը որն աջակցում է այս կեղծ «արվեստի գործին»:
«Ֆրանսիայի նախագահի ու կառավարության կողմից մշակութային վայրագություններին և ծաղրանկարչի ոճրագործական արարքին ցուցաբերվող պաշտպանությունը և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն ու Սադդամին ցուցաբերվող աջակցությունը մետաղադրամի երկու երեսն են»,ասել է Այաթոլլահ Խամենեին»:
Իր ելույթում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադարձել է ԱՄՆ-ի կայսերապաշտական բնույթին,ասելով.«ԱՄՆ-ն տարիներ է ,որ ցանկանում է տիրել ողջ աշխարհին և ամեն միջոց, նույնիսկ տեխնոլոգիան կիրառում է իր նպատակին հասնելու համար: ԱՄՆ-ն առաջին անգամ ատոմային զենքով ռմբակոծեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքները և այդ սարսափելի ոճրագործությամբ գիտությունն ու տեխնոլոգիան ծառայեցրեց իր տիրակալական նկրտումներին: Այս ժամանակահատվածում ևս ԱՄՆ-ն 11-սեպտեմբերյան դեպքերից հետո նախաձեռնող պատերազմներ սանձազերծելով մեկ այլ նորամուծության հիմք դրեց: Հաշվի առնելով այս պատմական դառն իրողությունները, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամ աշխարհի ցավալի իրողություններին,ներառյալ սաուդցիների կողմից Եմենում հնգամյա պատերազմին, և ժողովրդի հրետակոծմանը, կամ մի քանի ստոր պետությունների կողմից Պաղեստինի հարցի շրջանցմանը վերջ դնելու ելքը մուսուլմանների միասնությունն է»:
«Իսլամական աշխարհի երկրների՝ սկսած Քաշմիրից մինչև Լիբիայի ժողովուրդների բոլոր դժվարությունները կարող են կարգավորվել իսլամական ումմայի միասնության շնորհիվ»,հավելել է Այաթոլլահ Խամենեին:
Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը ևս այդ երկրի կայսերապաշտական բնույթի մի մասն է: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը իրականում հիշեցնում է պատմության խրատական դասերը և արտահայտում է այն իրողությունը,որ ԱՄՆ-ի վարքագիծը վաղ անցյալից առայսօր բնավ չի փոխվել: Քանզի ԱՄՆ-ն նույնությամբ շարունակում է իր չարագործություններն աշխարհին տիրելու համար: Ուստի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով ԱՄՆ-ում ընտրությունների ֆոնին դրսևորված խայտառակ վարքագծերին, ասել է.«ԱՄՆ-ում ստեղծված վիճակը վկայում է աղավաղված լիբերալ- ժողովրդավարության մասին»:
Գերապատիվ առաջնորդի խոսքերով՝ անկախ նրանից թե Միացյալ Նահանգներում ով է իշխանության գալու, ներկա վիճակը վկայում է այդ երկրում քաղաքացիական, քաղաքական ու բարոյական անկման մասին, և այս կապակցությամբ խոստովանել են հենց այդ երկրի մտավորականները:
Հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը կարևորում է տրամաբանական և ռազմավարական այն արդյունքը, որն ավելի վաղ բազմիցս շեշտվել է նրա ելույթներում: Այս ռազմավարական խոսքը հիշեցնում է այն ճշմարտությունը,որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը վերջինիս բռնի քաղաքականության մերժումն է: Այս թշնամությանը վերջ տալու միակ միջոցը նրանց հուսահատեցնելն է, ուստի պետք է հզորանալ, և ամրապնդել իշխանության իրական միջոցները: