Մեկնաբանություն - ԱՄՆ-ում ընտրություևնների ձայների հաշվարկին զուգահեռ, սրվել է լարվածությունը
Դեմոկրատական պատգամավորներին հղած նամակում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահը շեշետել է, որ նախագահական ընտրություններում այս կուսակցության թեկնածուն հաղթանակի ու Սպիտակ Տուն մտնելու համար վաստակել է բավականաչափ էլեկտրոնային ձայներ:
Նամակում Նենսի Փելոսին շեշտել է.«Ամերիկացիները հստակ կերպով իրենց ցանկությունը արտահայտել են և Ջո Բայդենին ու Քամալա Հարիսին ուղարում են Սպիտակ Տուն»:
Չորեքշաբթի երեկոյան Վիսկոնսին ու Միչիգան նահանգներում հաղթելուց հետո, հաղթական խոսքի նմանվող իր ելույթի ընթացքում Բայդենն ասել է.«Ես լինելու եմ ամբողջ Ամերիկայի նախագահը և գործելու եմ բոլոր ամերիկացիների համար թե՛ նրանց համար, ովքեր քվեարկել են իմ օգտին»:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Դեմոկրատները Փենսլիվանիայում, Վիսկոնսինում ու Միչիգանում Բայդենի քվեներն են որոնում»:
«Wall Street Journal» օրաթերթը գրել է. «Չնայած ԱՄՆ-ի 2020թ. նախագահական ընտրությունների արդյունքներն անորոշ իճակում են. Բայդենի թիմը սկսել մշակել նախագահությունը Թրամփից փոխանցվելու արարողության ծրագիրը»:
Փենսիլվանիայի նահանգային դատարանը մերժել է ընտրությունների անցկացման ու քվեները վերահաշվարկելու Թրամփի շտաբի բողոքը:
Փենսիլվանիա նահանգի պաշտոնատարները շեշտել են, որ հակառակ Թրամփի ցանկությանը, հաշվելու գործընթացը շարունակվելու է մինչև վերջին քվեաթերթիկը»:
Միջազգային դիտորդները ընտրությունների մասին հայտարարել են, որ ընտրակեղծիքների վերաբերյալ որևէ ապացույց գոյություն չունի և Դոնալդ Թրամփի հայտարարություններն անհիմն են:
ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ուրսելա Գաչեկն ասել է.«Դիտորդական խումբը կմնա ԱՄՆ-ում, որպեսզի կատարի իր առաքելությունը քվեները հաշվելու և մի շարք այլ օրինական պարտականությունների կապակցությամբ»:
ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության համադրող Մայքլ Գեորգ Լինքն ասել է.«ԱՄՆ-ի գործող նախագահի կողմից համակարգային թերությունների մասին հայտարարություններն անիմն են և վնասում են հանրային վստահությանն ու ժողովրդավարական կառույցների հեղինակությանը:
Միևնույն ժամանակ, Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ոստիկանության ու Դոնալդ Թրամփի հակառակորդների միջև բախումներից ու ԱՄՆ-ի դրոշի հրկիզումից հետո, Նյու Յորքի ոստիկանությունը բախվել է մի խումբ բողոքարարների հետ, որոնք քվեները հաշվելու գործընթացին աջակցելու համար չորեքշաբթի գիշեր դուրս էին եկել փողոցներ:
Նյու Յորքում անցկացվել է 9 քայլարշավ ու հանրահավաք, պահանջելով հաշվել բոլոր քվեները, հակադրվել Թրամփին և հակադրվել ֆաշիզմին: Նրանք կրկնել են «Սևամորթների կյանքը կարևոր է» կոչը:
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ամենավերջին արդյունքների համաձայն, Ջո Բայդենը ընտրական կոլեգիայի 264 միավորով առաջ է անցել Դոնալդ Թրամփից, որն ունի 214միավոր:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվերարկությունը պաշտոնապես ավարտվել է երեքշաբթի օրը՝ բոլոր նահանգներում սահմանված ժամին: Քվեների հաշվարկը դեռ շարունակվում է: