Մեկնաբանություն - ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրությունների շուրջ իրավական վեճերը մեկնարկել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127894-Մեկնաբանություն_ԱՄՆ_2020_թվականի_նախագահական_ընտրությունների_շուրջ_իրավական_վեճերը_մեկնարկել_են
Ինչպես սպասվում էր, 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններն ավարտվում են իրավական վեճերով:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 05, 2020 14:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրությունների շուրջ իրավական վեճերը մեկնարկել են

Ինչպես սպասվում էր, 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններն ավարտվում են իրավական վեճերով:

ԱՄՆ 2020 թվականի նախագահան ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու և գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը   հայցեր է ներկայացրել որոշ նահանգներում ձայների հաշվարկի դեմ: 

Թրամփի նախընտրական շտաբը պնդում է, որ որոշ նահանգներում, այդ թվում՝ ճակատագրական նշանակություն ունեցող  Փենսիլվանիա նահանգում ընտրությունների անցկացման պատասխանատու պետական ​​պաշտոնյաները հանրապետական ​​դիտորդներին  թույլ չեն տալիս ներկա գտնվել ընտրատեղամասերում:

Նշենք, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած քվեարկությունից անցնող 24 ժամերի ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփն իր ելույթներում ու թվիթերյան գրառումներում բազմիցս  հայտարարել է, որ կեղծիքներ են եղել ընտրական գործընթացում և որ ինքը դիմելու է ԱՄՆ Գերագույն դատարան։

Նախագահ ընտրվելու համար թեկնածուն պետք է վաստակի ընտրական կոլեգիայի  270 քվե: Բայդենին հաղթանակի համար շատ քիչ է պակասում. Դեմոկրատների թեկնածու Բայդենը հաղթանակ է տարել կարևոր նահանգներում՝ Վիսկոնսինում ու Միչիգանում:  Նա ունի ընտրական կոլեգիայի 264 ձայն, Թրամփը՝ 214: Լիարժեք հաղթանակի համար Բայդենին պակասում է 6 ձայն միայն: Նա առաջատար է նաև ընտրողների քվեարկությունների արդյունքում. Բայդենը հավաքել է 50,04 տոկոս, Թրամփը՝ 48 տոկոս ձայն:

Թրամփը բազմիցս ասել է, որ կամ հաղթելու է ընտրություններում, կամ  ապօրինություններ ու կեղծիքներ են եղել ընտրություններում: 

Թրամփը հույս ունի Դաշնային գերագույն դատարանում վեց պահպանողական դատավորների շնորհիվ շարունակել մնալ Սպիտակ Տանը:

«Հանրապետական ընտրողները, ովքեր անհանգստացած են ընտրություններում  Ջո Բայդանի նախագահ դառնալու հավանականության կապակցությամբ, որոշ չափով իրենց հանգիստ են զգում, քանի որ կարծում են, որ Պահպանողական Դաշնային Գերագույն դատարանը կսզպի դեմոկրատների ամբիցիաները», - գրել է Սահիլ Կապուրը NBC հեռուստաալիքի կայքում տեղադրած հոդվածում:

Քսան տարի առաջ ևս Դաշնային Գերագույն  դատարանը  կարգադրեց դադարեցնել Ֆլորիդա նահանգի քվեաթերթիկների վերահաշվարկը և այդպիսով ճանապարհ բացեց հանրապետական թեկնածու Ջորջ Բուշի Սպիտակ Տուն մուտք գործելու համար: Այս անգամ ևս հանրապետականները հույս ունեն ԱՄՆ դատական կառույցը օգտագործել  ամերիկացի ընտրողների մեծամասնության կամքին հակառակ:

Այնուամենայնիվ Թրամփի նախընտրական շտաբը Դաշնային Գերագույն դատարան հասնելու համար, նախ պետք է հայցեր ներկայացնի նահանգային դատարաններ, ապա գործը տանի Գերագույն դատարան:  Համենայնդեպս քվեաթերթիկների հաշվարկման գործընթացում կեղծիքներն ապացուցող Թրամփի փաստաբանների թիմի փաստաթղթերթը կարող են  մեծ ազդեցություն ունենալ դատարաններում կայացվելիք որոշումների  վրա:

Վերջին ամիսներին Գերագույն դաշնային դատարանը, չնայած պահպանողական դատավորների թվային գերազանցությանը, որոշ դեպքերում որոշում է կայացրել Թրամփի և հանրապետականների դեմ, այդ թվում է ընտրությունների օրվանից մինչև երեք օր անց Փենսիլվանիայում փոստային ձայներ ստանալու հարցը: Այսպիսով,  2020 ընտրությունների հարցում Գերագույն Դաշնային դատարանի ներգրավումը կարող է չավարտվել հօգուտ Թրամփի: