Մեկնաբանություն - ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրությունների շուրջ իրավական վեճերը մեկնարկել են
Ինչպես սպասվում էր, 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններն ավարտվում են իրավական վեճերով:
ԱՄՆ 2020 թվականի նախագահան ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու և գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայցեր է ներկայացրել որոշ նահանգներում ձայների հաշվարկի դեմ:
Թրամփի նախընտրական շտաբը պնդում է, որ որոշ նահանգներում, այդ թվում՝ ճակատագրական նշանակություն ունեցող Փենսիլվանիա նահանգում ընտրությունների անցկացման պատասխանատու պետական պաշտոնյաները հանրապետական դիտորդներին թույլ չեն տալիս ներկա գտնվել ընտրատեղամասերում:
Նշենք, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած քվեարկությունից անցնող 24 ժամերի ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփն իր ելույթներում ու թվիթերյան գրառումներում բազմիցս հայտարարել է, որ կեղծիքներ են եղել ընտրական գործընթացում և որ ինքը դիմելու է ԱՄՆ Գերագույն դատարան։
Նախագահ ընտրվելու համար թեկնածուն պետք է վաստակի ընտրական կոլեգիայի 270 քվե: Բայդենին հաղթանակի համար շատ քիչ է պակասում. Դեմոկրատների թեկնածու Բայդենը հաղթանակ է տարել կարևոր նահանգներում՝ Վիսկոնսինում ու Միչիգանում: Նա ունի ընտրական կոլեգիայի 264 ձայն, Թրամփը՝ 214: Լիարժեք հաղթանակի համար Բայդենին պակասում է 6 ձայն միայն: Նա առաջատար է նաև ընտրողների քվեարկությունների արդյունքում. Բայդենը հավաքել է 50,04 տոկոս, Թրամփը՝ 48 տոկոս ձայն:
Թրամփը բազմիցս ասել է, որ կամ հաղթելու է ընտրություններում, կամ ապօրինություններ ու կեղծիքներ են եղել ընտրություններում:
Թրամփը հույս ունի Դաշնային գերագույն դատարանում վեց պահպանողական դատավորների շնորհիվ շարունակել մնալ Սպիտակ Տանը:
«Հանրապետական ընտրողները, ովքեր անհանգստացած են ընտրություններում Ջո Բայդանի նախագահ դառնալու հավանականության կապակցությամբ, որոշ չափով իրենց հանգիստ են զգում, քանի որ կարծում են, որ Պահպանողական Դաշնային Գերագույն դատարանը կսզպի դեմոկրատների ամբիցիաները», - գրել է Սահիլ Կապուրը NBC հեռուստաալիքի կայքում տեղադրած հոդվածում:
Քսան տարի առաջ ևս Դաշնային Գերագույն դատարանը կարգադրեց դադարեցնել Ֆլորիդա նահանգի քվեաթերթիկների վերահաշվարկը և այդպիսով ճանապարհ բացեց հանրապետական թեկնածու Ջորջ Բուշի Սպիտակ Տուն մուտք գործելու համար: Այս անգամ ևս հանրապետականները հույս ունեն ԱՄՆ դատական կառույցը օգտագործել ամերիկացի ընտրողների մեծամասնության կամքին հակառակ:
Այնուամենայնիվ Թրամփի նախընտրական շտաբը Դաշնային Գերագույն դատարան հասնելու համար, նախ պետք է հայցեր ներկայացնի նահանգային դատարաններ, ապա գործը տանի Գերագույն դատարան: Համենայնդեպս քվեաթերթիկների հաշվարկման գործընթացում կեղծիքներն ապացուցող Թրամփի փաստաբանների թիմի փաստաթղթերթը կարող են մեծ ազդեցություն ունենալ դատարաններում կայացվելիք որոշումների վրա:
Վերջին ամիսներին Գերագույն դաշնային դատարանը, չնայած պահպանողական դատավորների թվային գերազանցությանը, որոշ դեպքերում որոշում է կայացրել Թրամփի և հանրապետականների դեմ, այդ թվում է ընտրությունների օրվանից մինչև երեք օր անց Փենսիլվանիայում փոստային ձայներ ստանալու հարցը: Այսպիսով, 2020 ընտրությունների հարցում Գերագույն Դաշնային դատարանի ներգրավումը կարող է չավարտվել հօգուտ Թրամփի: