Մեկնաբանություն - Հայտարարվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին
ԱՄՆ-ում չորս օր տևած քաղաքական քաշքշուկներից հետո, ի վերջո, դեմոկրատական կուսակցության թեկնածու՝ Ջո Բայդենը ստանալով ընտրական կոլեգիայի 290 ձայն, դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ: Թամփը ստացել է ընտրական կոլեգիայի 214 ձայն:
Հանրապետաական թեկնածու, գործող նախագահ Թրամփի ընտրական շտաբը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել; Բայդենի հաղթանակի մասին և որ նախատեսում են ընտրությունների կապակցությամբ դատական հայց ներկայացնել:
Ամեն դեպքում, նկատի առնելով Բայդենի ու Թրամփի ստացած ժողովրդական ու ընտրական կոլեգիայի քվեների մեծ տարբերությունը, անհավանական է թվում, որ ԱՄՆ-ի 59-րդ նախագահական ընտրությունների արդյունքի կփոխվեն: Եվ ամենայն հավանականությամբ, 2021թ. հունվարի 20-ից Բայդենը կստանձնի ԱՄՆ-ի նախագահությունը:
Ընտրություններում Թրամփի պարտվելու գլխավոր պատճառը կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման հարցում նրա անկարողությունն է Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն այդ երկրում անցել է 120, իսկ մահացությունների թիվը՝ 240 հազարը:
Բացի այդ, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ներկայիս միլիոնավոր ամերիկացիներ գործազուրկ են դարձել, քանի որ մեծ թվով աշխատատեղեր փակվել են:
Դաշնային կառավարության բյուջեի բացը հասել է 3 տրիլիոն դոլարի, իսկ պետական պարտքը անցել է 27 տրիլիոն դոլարի սահմանը:
Միաժամանակ, արդեն մի քանի ամիս, ԱՄՆ-ում շարունակվում են ռասայական խտրականության և ոստիկանների կողմից սևամորթ քաղաքացիների սպանության դեմ ուղղված բողոքի ցուցյերը:
ԱՄՆ-ում քաղաքական ու հասարակական տարաձայնություններն այնքան են խորացել, որ խոսք է գնում հասարակական խռովությունների և անգամ ներքին պատերազմ բռնկվելու մասին: բացի այդ, 2020թ. նախագահական ընտրությունների հարցով դեմոկրատականների ու հանրապետականների միջև վեճերի շարունակման պատճառով այդ երկիրը հայտնվել է բարդ իրավիճակում:
Ստեղծված իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է.«ԱՄՆ-ը նախորդ չորս տարիների և նախքան Թրամփի իշխանության հասնելու տարիների համեմատությամբ հայտնվել է ավելի անապահով վիճակում»:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը նույնպես ճգնաժամի մեջ է հայտնվել: Թրամփի նախագահության օրոք երկկողմանի, բազմակողմանի ու միջազգային մի քանի պայմանագրերից ու համաձայնություններից ԱՄՆ-ի դուրս գալը զայրացրել է այդ երկրի դաշնակիցներին:
Տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի ու Հարավային Կորեայի նկատմամբ Թրամփի ձախողած քաղաքականությունները ևս բազում խնդիրներ են ստեղծել ԱՄՆ-ի նոր նախագահի համար:
Բայդենը երկրի ներսում կանգնած է զայրացած ու հիասթափված հասարակության, իսկ արտասահմանում՝ ԱՄՆ-ի խոստումնադրժություններից ու կամայականություններից զայրացած երկրների առաջ:
Այս խնդիրներին դիմակայելը մեծ էներգիա է խլելու ԱՄՆ-ի հաջորդ կառավարությունից. Նաև պարզ չէ, թե Բայդենն որքան է վճռակամ և արդյոք կարո՞ղ է կատարել իր խոստումները: