Մեկնաբանություն - Ղարաբաղի տարածաշրջանում թաքֆիրական ահաբեկիչների ներկայության թնջուկը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում զինյալների ներկայությունը վերածվում է բարդ թնջուկի որը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրներին:
Չնայած որոշ երկրների պաշտոնյաներ, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքում են Ղարաբաղյան տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ լուրերը, հայ և ռուս պա՛շտոնյաներն այդ կապակցությամբ մտահգություն են հակյտնում: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, Կոմերսանտ օրաթերթին տված հարցազրույցում այդ կապակցությամբ հայտարարել է. «Արևմտյան Ասիայից Լեռնային Ղարբաղի հակամարտության տարածք տեղափոխված ահաբեկիչների թիվն անցնւմ է երկու հազարից»:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այս կապակցությամբ հայտարարել է. «Ահաբեկիչների տեղափոխումն Արևմտյան Ասիայից, կարող է պատճառ դառնալ, որպեսզի նրաանք տեղափոխվեն Հարավային Կովկասի այլ երկրներ»:
Կասկած չկա, որ Սիրիայից թաքֆիրի ահաբեկիչների տեղափոխումը Հարավային Կովկասի տարածաշրջան բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի անկախ երկրների վրա: Միևնույն ժամանակ, ահաբեկիչների ներկայությունը կարող է վտանգել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի բոլոր երկրների սահմանների անվտանգությունը:
Թաքֆիրի ահաբեկիչներին Սիրիայից Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս տեղափոխելը նոր խնդիր չէ: Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը լուրջ ջանքեր էր գործադրել մի շարք ահաբեկչական գրոհայինների Աֆղանստանից Կենտրոնական Ասիա տեղափոխելու համար: Փաստորեն, թաքֆիրի ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից Հարավային Կովկաս համահունչ է ռուս-իրանական սահմանի երկայնքով ԱՄՆ ծավալապաշտական քաղաքականությանը: Դրանից կարող է օգտվել նաև իսրայելի ռեժիմը: Անցած տասնամյակների փորձը ապացուցեց այն փաստը, որ անապահովության դեպքում ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը կկարողանան հասնել իրենց նպատակներին:
Եվ քանի որ Իրանը տեղյակ է այդ մասին, Թեհրանի առաջարկած նախաձեռնության խաղաղության ծրագրում այդ խնդրին հատուկ կետ է հատկացվել: Համենայն դեպս, հարկ է նշել, որ Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները Հարավային Կովկասի տարածաշրջան ահաբեկիչներին տեղափոխելու վերաբերյալ հնչում են այն դեպքում, երբ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերջերս հաստատեց, որ Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
Բաշար ալ-Ասադը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը սրելու մեջ:
Նա ասել է. «Թուրքիան Սիրիայում և այլ երկրներում գործող ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ:
Կարելի է ասել, որ ահաբեկիչներին Կովկասի տարածաշրջան տեղափոխելու Թուրքիայի ջանքերը, համահունչ են ԱՄՆ-ի հեգեմոն քաղաքականությանը: Փաստորեն, 2000 թաքֆիրի ահաբեկիչներին Հարավային Կովկասի տարածաշրջան տեղափոխելով ՝ Թուրքիան օգնել է նվազեցնել Միացյալ Նահանգների հասցեին վերջին մեկ տարվա ընթացքում Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների պաշտոնյաների և փորձագետների քննադատությունները: Անկասկած, այս քաղաքականության իրականացումը նաև օգնել է ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին նվազեցնել Սիրիայից թաքֆիրի ահաբեկիչներին Ռուսաստան տեղափոխելու ծախսերը: Մյուս կողմից տարածաշրջանի քաղաքական և անվտանգության շրջանակները ավելի քիչ ուշադրություն կդարձնեն այս խնդրին: Հատկապես հաշվի առնելով ահաբեկիչների տեղափոխման ժամանակ չի արծարծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանին օգնելու հարցը: