Մեկնաբանություն - Իրարամերժ լուրեր Շուշիի վերաբերյալ
Ադրևբեջանը հայտարարել է, թե 28 տարի անց, Շուշի քաղաքն անցել է այդ երկրի զինված ուժերի վերահսկողության տակ: Հայաստանի Պաշտպանության բանակը հերքել է լուրը:
Կողմերից բազում զոհեր խլվելով, 1992 թ. հայկական կողմի միջոցով ազատագրված Շուշին, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Չնայած Ադրբեջանում օտարներին հարող հոսանքերի հակաքարոզչություններին թե Իրանն օգնել է Հայաստանին Շուշիի ազատագրման հարցում, որոշ բացահայտումների արդյունքում պարզվել է այդ հավակնության կեղծ լինելը:
Ադրբեջանի նախագահի ժամանակի պաշտոնակատար՝ Յաղուբ Մոհամմեդովն հայերի կողմից Շուշիի գրավման հարցով քողազերծելով «ծախված» պաշտոնատարների և Իլչիբեյի գլխավորած «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը հարող դիվանագետների դերը, ասել էր.«Շուշին առանց դիմադրության հայերին հանձնելու Ադրբեջանի բանակայինների քայլը ոչ միայն իմ և Ադրբեջանի ղեկավարության դեմ էր, այլև դեմ էր Ադրբեջանի հերոսական պատմության ու մուսուլման ժողովրդին: Դեմ էր երկրի ներկայի և ապագայի և մեծ դավաճանություն ու ստորություն էր»:
ՀՀ երբեմնի նախագահ, նախկին վարչապետ՝ Սերժ Սարգսյանն անցած փետրվարին ասել էր.«Շուշին ազատագրել ենք Ադրբեջանում տիրող ապակայունության արդյունքում և այդ հաջողությունը երաշխավորում էր մեր հաղթանակը Ղարաբաղի պատերազմում: Շուշիում պարտվելը կարող էր հանգեցնել Ադրբեջանի դեմ պատերազմում Հայաստանի կատարյալ պարտության»:
Այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Շուշին հայկական կողմի ձեռքն է անցել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավարների դավաճանության արդյունքում և այդպիսով Հայաստանին հաջողվել է իր վերահսկողության տակ առնել Ադրբեջանի մյուս տարածքները:
Չնայած Բաքուն հայտարարել է, որ Շուշին անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Շուշիի մերձակայքում շարունակվում է համառ պայքարը և որ Ալիևը շտապել է այդ լուրը հայտարարել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին հայտարարել է, թե Շուշի քաղաքը գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ և այդ քաղաքը յուրահատուկ դիրք ունի իր երկրի պատմության մեջ: Նա ասել է. «Մենք Շուշի վերադարձանք և վերանորոգելու ենք բոլոր մզկիթներն ու պատմական կոթողները»:
Չնայած ադրբեջանական տարածքների ազատագրմանը, Ղարաբաղի տարածքում թաքֆիրական ու ահաբեկչական աշխարհազորայինների տեղակայմամբ սարսափի մթնոլորտ է առաջացել տարածաշրջանում: Թվում է,թե առաջիկա օրերի ընթացքում Երևանի ու Բաքվի պաշտոնատարները նստելու են բանակցության սեղանի շուրջ:
Անկախ Բաքվի ու Երևանի միջև փոխադարձ համաձայնություններից, կողմերը խոսելու են տարածաշրջանից թաքֆիրական-ահաբեկչական ուժերի հեռացնելու մասին:
Անկասկած ահաբեկչական հոսանքների հարող աշխարհազորայինների ներկայությունը տարածաշրջանում նոր անապահովությունների պատճառ է դառնալու և ահավոր հետևանքներ է ունենալու: