Մեկնաբանություն -Հայաստանում բողոքում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ
Բողոքելով Ղարաբաղի հրադադարի շվերաբերյալ կնքված պայմանագրի դեմ, նոյեմբերի 11-ին հազարավոր հայաստանցիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույց են իրականացրել:
Հրադադարի պայմանագրի դեմ բողոքողները, ովքեր այդ համաձայնագրիը համարում են դավաճանություն, կարգախոսներ են վանկարկել վարչապետի դեմ, պահանջելով նրա հրաժարականը:
Ղարաբաղի հրադադարի համաձայանգրի ստորագրումից հետո սա բողոքի երկրորդ ցույցն է: Փաշինյանի դեմ: Փաստաթղթի ստորագրման գիշերը բողոքարարները մտել էին Ազգային ժողով շենք և վարչապետի կեցավայր, վնասելով գույքը:
1992թ. մինչև Մոսկվայի հրադադարի համաձայնությունը Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվել է: Չնայած այս իրականությանը, հակամարտող կողմերը սեպտեմբերի 27-ին շղթայազերծված պատերազմից 45 օր անց, ՌԴ-ի միջնորդությամբ կնքեցին ռազմական գործողությունների դադարեցման պայմանագիր: Այդ իսկ պատճառով տարածաշրջանի քաղաքաքական շրջանանկերից շատերը զինադադարի կետերը համարում են կասկածելի և պնդում են, որ այն ապահովում է միայն տարածաշրջանի որոշ երկրների շահերը: Որպես օրինակ այս հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Այն դեպքում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության հիմնական հարցը եղել է Լեռնային Ղարաբաղի սեփականության հարցը: Այս ընթացքում, նկատի առնելով հայտարարության անորոշ կողմերը, Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հայտարարությունը և ժողովրդական ցույցերը, թվում է թե հակամարտող կողմերը ստիպված են եղել ստորագրել այս համաձայնությունը:
Արդյոք հավանակա՞ն է, որ Մինսկի խմբի միջնորդությամբ կնքվի նոր համաձայնություն: Հատկանշական է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ համաձայնության մստորագրման մասին տեղեկացել է մամուլից:
Այս կապակցությամբ կան նաև այլ խնդրիներ, որ մտածելու տեղիք են տալիս: Որպես օրինակ Հարավային Կովկասի տարածաշրջանում շահեր ունեցող և տարածաշրջանի ազդեցիկ երկիր համարվող ԻԻՀ-ն, որ ընդհանուր սահման ունի Ադրբեջանի ու Հայաստանի հետ բախումների նոր փոլի մեկնարկին հայտարարեց, որ պատրաստել է խաղաղության նախագիծ և այն կներկայացնի հակամարտող կողմերին և Հարավային Կովկասի այլ ազդեցիկ երկրներին այդ թվում ՌԴ-ին ու Թուրքիային, ինչը ողջունեցին Ալիևի վարչակազմի, ՌԴ-ի և Հայաստանի պաշտոնատարները: Այն պայմաններում, երբ Իրանը սպասում էր հակամարտող կողմերի պատասխանին հանկարծ տարածվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության լուրը:
Չնայած որ կնքված զինադադարի համաձայնությունը տարբեր տրամադրություններ է ստեղծել Ադրբեջանում ու Հայաստանում, սակայն համաձայնեցված կետերը ունեն բազում անորոշություններ: Այդ պատճառով կարող ենք կանխատեսել համաձայնության կետերի հավանական փոփոխությունները: