Մեկնաբանություն -Սեյեդ Հասան Նասրոլլահի ելույթը «Նահատակի օրվա» առիթով
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը չորեքշաբթի օրը՝ Նահատակի օրվա առիթով հանդես է եկել ելույթով: Այս ելույթը կարելի է մեկնաբանել չորս հարթություններում:
Երեկ ավարտվեց Իսրայելի և Լիբանանի միջև սահմաններ գծելու վերաբերյալ բանակցությունների չորրորդ փուլը: Բազմաթիվ քարոզչություններ էին արվում ենթադրելու համար, որ այդ բանակցություններն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ արաբական երկրների բանակցությունների շարունակությունն են, բայց Սեյեդ Հասան Նասրոլլահն իր ելույթում կտրականապես հերքեց դա և ընդգծեց. «Բանակցությունները միայն սահմաններ գծելու համար են և ոչնչի նախադրյալը չեն համարվում»:
Անդրադառնալով Հեզբոլլահի համբերատար քաղաքականության հետևանքներին Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Այս քաղաքականությունը ստիպեց Իսրայելին առաջին անգամ իր դիրքերը հարձակողականից փոխել պաշտպանականի, իսկ մյուս կողմից Իսրայելը վախենում է Լիբանանի Հեզբոլլահի հետ ցանկացած բախումից: Միևնույն ժամանակ, Հեզբոլլահի համբերատար քաղաքականությունը բացասաբար է ազդել իսրայելցի զինվորների հոգեբանական վիճակի վրա»: Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի ակնարկն ուղղված է անցումային խոստմանը, որը հուլիսի սկզբին տրվել էր Ալի Քամել Մոհսենի նահատակությունից հետո, սակայն այդ խոստումը հետաձգվեց օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 3-ին, բայց շուրջ 10 օր անց դեռևս արդյունքը պաշտոնապես չի հայտարարվել, և Դոնալդ Թրամփը չի ընդունել հայտարարված արդյունքը: Ընտրությունների ամբողջականությունը կասկածի տակ դնելով, նա հայտարարել է, որ չի ընդունի պարտությունը: Միացյալ Նահանգների ներսում կան մտահոգություններ այն մասին թե ինչպես է իշխանությունը Դոնալդ Թրամփից փոխանցվելու Ջո Բայդենին: Այդ երկրում կա նույնիսկ բախումների ծագման հավանականություն: Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն իր ելույթում ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «խայտառակություն ժողովրդավարության համար», որը վերաբերում է ոչ միայն Թրամփին, այլ ամբողջ Հանրապետական կուսակցությանը: Մյուս կետը, որ Սեյեդ Հասան Նասրոլլահը շեշտել է, այն է, որ ինչպիսին էլ լինի ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքը, դա տարածաշրջանում ոչինչ չի փոխելու, քանի որ ԱՄՆ-ի միակ անփոփոխ սկզբունքը և բացարձակ առաջնահերթությունը Իսրայելին սատարելն է, և նրա ռազմական գերակայության պահպանումը:
2018 թվականին Լիբանանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին «Դիմադրության կոալիցիայի» հաղթանակով: Սեյեդ Հասան Նասրոլլահը համոզված է, որ Լիբանանում իր նախագծերը տապալվելուց հետո, ԱՄՆ-ն սադրիչ քայլեր իրականացնելու և Դիմադրությունը ոչնչացնելու ուղի է որդեգրել: Սադրիչ քայլերի շրջանակում ներքին ճգնաժամեր հարուցելը և ցույցեր կազմակերպելն ու դրանք բռնությունների վերածելը Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի կարծիքով կառավարվում են Բեյրութում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության կողմից: Տնտեսական խնդիրները Հեզբոլլահին վերագրելով և վերջինիս մեղադրելով կոռուպցիայի մեջ, ԱՄՆ-ն փորձում է ոչնչացնել Դիմադրությանը: Սեյեդ Հասան Նասրոլլահն այդ կապակցությամբ ասել է.«Ամերիկացիները ցանկանում են տնտեսության լծակի միջոցով ճնշում գործադրել Դիմադրության վրա և Լիբանանում փլուզման ու կոռուպցիայի պատասխանատվությունը ստելով բարդել Հեզբոլլահի վրա: Հեզբոլլահի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակը դիմադրության մթնոլորտը լարված պահելն է,հոգեբանական ճնշում գործադրելը, ինֆորմացիա հավաքելը և վարձկաններ հավաքագրելը»: