Մեկնաբանություն -Պոմպեոյի երկակի մոտեցումը այլ երկրների ժողովրդավարության նկատմամբ
ԱՄՆ-ի նախագահ և 2020 թ. նոյեմբերի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ ընտրական համակարգը կոռումպացված անվանելով, կասկածի տակ է դրել ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում: Նա նշել է, որ այդ պատճառով երկրում առաջացել է աննախադեպ քաղաքական ճգնաժամ: Հարկ է նշել, որ Թրամփի կառավարության պաշտոնատարները այլ երկրներին հորդորում են հարգել ժողովրդավարությունը:
ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը քննադատել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որով վերջինս այլ երկրներին կոչ է արել հարգել ժողովրդավարությունը: Նա նաև քննադատել է Պոմպեոյին այն պնդումը, որ իշխանությունը կրկին փոխանցվելու է Դոնալդ Թրամփին:
Բեռնի Սանդերսը թվիթերի իր էջում գրել է. «Ոչ, պարոն Պոմպեո: Իշխանությունը երկրորդ անգամ չի փոխանցվի Թրամփին: Մրցավազքն ավարտված է և մեր նախագահը կլինի Ջո Բայդենը: Ինչպե՞ս կարող եք քարոզել այլ կառավարություններին հարգել ժողովրդավարությունը և իրենց ժողովրդի կամքը, երբ դրա իրավունքը չունեք»:
Նա ակնարկում է Թրամփի երկակի մոտեցմանը ժողովրդավարության հարցի նկատմամբ: Թրամփը Թվիթերում և հեռուստատեսությամբ պնդել էր, որ «դեմոկրատները գողացել են իր ձայները»: Եթե դա ճիշտ է ուրեմն ԱՄՆ-ի ժողովրդավարության հիմքերը թույլ և խարխուլ են: Թրամփը ոչ միայն չընդունեց 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքները և Ջո Բայդենի հաղթանակը, այլև խոչընդոտում է իշխանությունը նրան փոխանցելու գործընթացին և պնդում ձայների վերահաշվարկի վրա: Նա նաև ցույց տվեց որ անտեսում է երկրի քաղաքացիների որոշումը: Թրամփն ու նրա վարչակազմը բազմիցս միջամտել են այլ երկրների ներքին գործերին, ներառյալ ընտրություններին:
Այժմ Թրամփի վարչակազմը պնդում է, որ ընտրություններն անցել են կեղծիքներով: ԱՄՆ-ի կիբերանվտանգության գործակալությունը ազգային անվտանգության նախարարությունն ու ընտրությունների համակարգող խորհրդը հայտարարել են, որ չկա ապացույց, որ նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Իրենց ձախողումը խոստովանելու փոխարեն, ձախողված Թրամփը և նրա վարչակազմը, հակառակ ժողովրդի կամքի ու օրենքի գերակայության պնդում է մնալ իշխանությունում:
Հարցն այն է, թե կառավարությունն ու իշխանությունները որոնք բացահայտորեն խախտում են ժողովրդավարության սկզբունքները արդյոք իրավունք ունե՞ն դիրքորոշվել այլ երկրների ընտրությունների վերաբերյալ: Հատկապես Միացյալ Նահանգների մրցակից և հակառակ երկրների դեպքում ` կասկածի տակ դնել նրանց ընտրությունները: