Մեկնաբանություն -Պոմպեոյի երկակի մոտեցումը այլ երկրների ժողովրդավարության նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128257-Մեկնաբանություն_Պոմպեոյի_երկակի_մոտեցումը_այլ_երկրների_ժողովրդավարության_նկատմամբ
ԱՄՆ-ի նախագահ և 2020 թ. նոյեմբերի նախագահական ընտրություններում Հանրապետական ​​կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ ընտրական համակարգը կոռումպացված անվանելով, կասկածի տակ է դրել ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում: Նա նշել է, որ այդ պատճառով երկրում առաջացել է աննախադեպ քաղաքական ճգնաժամ: Հարկ է նշել, որ Թրամփի կառավարության պաշտոնատարները այլ երկրներին հորդորում են հարգել ժողովրդավարությունը:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 13, 2020 14:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -Պոմպեոյի երկակի  մոտեցումը այլ երկրների ժողովրդավարության նկատմամբ

ԱՄՆ-ի նախագահ և 2020 թ. նոյեմբերի նախագահական ընտրություններում Հանրապետական ​​կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ ընտրական համակարգը կոռումպացված անվանելով, կասկածի տակ է դրել ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում: Նա նշել է, որ այդ պատճառով երկրում առաջացել է աննախադեպ քաղաքական ճգնաժամ: Հարկ է նշել, որ Թրամփի կառավարության պաշտոնատարները այլ երկրներին հորդորում են հարգել ժողովրդավարությունը:

ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը քննադատել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որով վերջինս այլ երկրներին կոչ է արել հարգել ժողովրդավարությունը: Նա նաև քննադատել է Պոմպեոյին այն պնդումը, որ իշխանությունը կրկին փոխանցվելու է Դոնալդ Թրամփին:

Բեռնի Սանդերսը  թվիթերի իր էջում գրել է. «Ոչ, պարոն Պոմպեո: Իշխանությունը երկրորդ անգամ չի փոխանցվի Թրամփին: Մրցավազքն ավարտված է և մեր նախագահը կլինի Ջո Բայդենը: Ինչպե՞ս կարող եք քարոզել այլ կառավարություններին հարգել ժողովրդավարությունը և իրենց ժողովրդի կամքը, երբ դրա իրավունքը չունեք»:

Նա ակնարկում է Թրամփի երկակի մոտեցմանը ժողովրդավարության հարցի նկատմամբ: Թրամփը Թվիթերում և հեռուստատեսությամբ պնդել էր, որ «դեմոկրատները գողացել են իր ձայները»: Եթե ​​դա ճիշտ է ուրեմն ԱՄՆ-ի  ժողովրդավարության հիմքերը թույլ և խարխուլ են: Թրամփը ոչ միայն չընդունեց 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքները և Ջո Բայդենի հաղթանակը, այլև  խոչընդոտում է իշխանությունը նրան փոխանցելու գործընթացին և  պնդում  ձայների վերահաշվարկի վրա: Նա նաև ցույց տվեց  որ անտեսում է երկրի քաղաքացիների որոշումը: Թրամփն ու նրա վարչակազմը բազմիցս միջամտել են այլ երկրների ներքին գործերին, ներառյալ  ընտրություններին:

Այժմ Թրամփի վարչակազմը պնդում է, որ ընտրություններն անցել են կեղծիքներով: ԱՄՆ-ի կիբերանվտանգության գործակալությունը  ազգային անվտանգության նախարարությունն ու  ընտրությունների համակարգող խորհրդը հայտարարել են, որ չկա ապացույց, որ նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծվել են:

Իրենց ձախողումը խոստովանելու փոխարեն, ձախողված Թրամփը և նրա վարչակազմը, հակառակ ժողովրդի կամքի ու օրենքի գերակայության պնդում է մնալ իշխանությունում:

Հարցն այն է, թե կառավարությունն ու իշխանությունները  որոնք բացահայտորեն խախտում են ժողովրդավարության սկզբունքները արդյոք  իրավունք ունե՞ն դիրքորոշվել այլ երկրների ընտրությունների վերաբերյալ: Հատկապես Միացյալ Նահանգների մրցակից և հակառակ երկրների դեպքում ` կասկածի տակ դնել նրանց ընտրությունները: