Մեկնաբանություն -ԱՄՆ-ում պահանջում են վերջ տալ ընտրական կրկեսին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128286-Մեկնաբանություն_ԱՄՆ_ում_պահանջում_են_վերջ_տալ_ընտրական_կրկեսին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խստորեն քննադատել է հանրապետականներին՝ ընտրությունների արդյունքների ճանաչումը հետաձգելու և կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության նոր փաթեթին չհամաձայնելու համար:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 14, 2020 08:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -ԱՄՆ-ում պահանջում են վերջ տալ ընտրական կրկեսին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խստորեն քննադատել է հանրապետականներին՝ ընտրությունների արդյունքների ճանաչումը հետաձգելու և կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության նոր փաթեթին չհամաձայնելու համար:

«Կանգնեցրեք կրկեսը և սկսեք կարևոր բաներ անել ամերիկյան ժողովրդի համար», - հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսում կայացած մամուլի ասուլիսում ասել է Փելոսին ՝ ցավով նշելով, որ հանրապետականները որոշել են չհարգել ամերիկացիների որոշումը:

Հինգշաբթի երեկոյան Թրամփը գրառում է Թվիթերում գրառում է կատարել  ընտրակեղծիքների  վերաբերյալ, ևս մեկ անգամ պնդելով, որ  քվեարկության էլեկտրոնային համակարգը ջնջել է 2,7 միլիոն ձայն: Թրամփը միայնակ չէ իր հայտարարություններում րի մեջ, և մի խումբ հանրապետականներ գործնական աջակցություն են ցուցաբերում նրան:

Այնուամենայնիվ, այս քաղաքական ճգնաժամի շարունակությունը պատճառ դարձավ, որ Միացյալ Նահանգների դիրքն ու հեղինակությունը, որը Թրամփի կառավարման տարիներին մեծապես տուժել էր նրա քաղաքականության և գործողությունների շնորհիվ, ավելի արագ անկում ապրի:

Շատ երկրներ հայտարարում են, որ Միացյալ Նահանգները, որը միշտ պնդում էր, թե գտնվում է ժողովրդավարության և ազատության առաջնագծում, այժմ գտնվում է մի իրավիճակում, երբ իր գործող նախագահը բացահայտորեն հաստատում է ընտրական  համակարգի կոռումպացվածությունը և համատարած ընտրակեղծիքները, կասկածի տակ դնելով համակարգի ճիշտ աշխատանքը: Դա իր հերթին վնասել է  Միացյալ Նահանգների ՝ որպես համաշխարհային տերության  հեղինակությանը և միևնույն ժամանակ վկայումէ այդ երկրի  քաղաքական և բարոյական անկման մասին:

Միևնույն ժամանակ, այս ճգնաժամը վնասել է ընտրական համակարգի նկատմամբ ամերիկացների վստահությանը:

Կոնգրեսին կապված  Hill կայքն անդրադարձել է այն գործողություններին, որոնք կարող է կատարել Թրամփը  որպես առաջիկայում իր աշխատանքն ավարտող նախագահ, որը սակայն, հրաժարվելով լքել Սպիտակ տունը, ստեղծել է միջազգային քաղաքական ճգնաժամ, Միացյալ Նահանգներում առաջացնելով «քաղաքական անկարգությունների» մեջ և, ի վերջո խնդիրներ առաջացնելով Բայդենին իշխանությունը փոխանցելու վարչական գործընթացում:

Աշխարհի երկրները շփոթված են նաև Միացյալ Նահանգների ապագա նախագահին շնորհավորելու հարցում: Օրինակ ՝ մինչ եվրոպական շատ երկրներ և Չինաստանը շնորհավորել են Բայդենին հաղթանակի կապակցությամբ, Ռուսաստանը հայտարարել է, որ կսպասի ձայների հաշվարկի ավարտին և ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը:

Այս իրավիճակը տագնապ է առաջացրել Միացյալ Նահանգների ներսում:

ԱՄՆ ազգային անվտանգության 161 նախկին պաշտոնյաներից բաղկացած խումբը   Բայդենին իշխանության փոխանցման հետաձգումը համարել է «լուրջ սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար»:

Այնուամենայնիվ, Թրամփը ոչ միայն հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները, այլ նաև իր կողմնակիցներին կոչ է անում փողոց դուրս գալ բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ: Միևնույն ժամանակ, Թրամփը հրաժարվում է ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք ինչ-որ կերպ կճանաչեն Բայդենի հաղթանակը, և արդյունքում դադարեցվել է իշխանության փոխանցման գործընթացը: