Մեկնաբանություն -Ղարաբաղի պատերազմի գլխավոր հաղթողները
Ավարտվեց շուրջ 1.5 ամիս տևած Ղարաբաղի պատերազմը: Երեքշաբթի, նոյեմբերի 10-ի առավոտյան վաղ ժամերին, Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն անսպասելիորեն համաձայնության եկան և վերջ դրեցին ռազմական գործողություններին: Այդ համաձայնությունը փոխեց Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակը:
Ղարաբաղի պատերազմի վերջին օրերին, երբ Թուրքիան տեղեկացավ, որ Պուտինն ու Ալիևը բանակցում են հաշտության նախագծի շուրջ, տեղի ունեցավ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը: Թուրքիան փոխեց «Ադրբեջանի բոլոր տարածքներն ազատագրելու» իր դիրքորոշումը և Շուշին իր ձեռքը վերցրած և Ստեփանակերտի մատույցներում կանգնած Ադրբեջանի բանակը դադարեցրեց ռազմական գործողությունները և հետ կանչվեց: Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ համաձայնությունը ստորագրվեց նոյեմբերի 10-ի երեկոյան:
Պատերազմն ավարտվեց: 20 հազար հայ զինվորներ դուրս եկան պաշարումից և ռուս զորայինները շատ արագ մուտք գործեցին այդ տարածաշրջան և Ռուսաստանի դրոշը ծածանեցին այնտեղ: Իրագործվեց տարիներ առաջ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից մշակված նախագիծը: Թուրքիան այդ նախագծում ոչ մի տեղ չուներ: Ալիևին ճնշելով, Թուրքիան Ադրբեջանին պարտադրեց ապահովել Թուրքիայի պահանջների մի մասը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ երբ ցանկանա կարող է իր անհաղթահարելի ուժը ծառայեցնել քաղաքական նպատակաների իրագործման համար: Անգամ այն պայմաններում, երբ սկզբում հանդես է գալիս որպես պասիվ դերակատար և մի կողմ նստելով, թույլ է տալիս մյուսներն առաջ տանեն զարգացումները: Ղարաբաղի պատերազմի հարցում, Ռուսաստանն Ալիևին խաղի իրավունք էր տվել: Չնայած Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն Ռուսաստանը հայտարարել էր, որ որպես դաշնակից միայն այն ժամանակ կմիջամտի, երբ Հայաստանի տարածքի դեմ հարձակում տեղի ունենա:
Ռուսաստանը միջամտեց Ղարաբաղի պատերազմում միայն երբ պահը հարմարբ համարեց: Պուտինը նաև ուզում էր պատժել ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանն իշխանության է հասել փողոցում ձևավորված հեղափոխության արդյունքում և ոչ թե Ռուսաստանի հովանավորությամբ: Ռուսաստանն ընդունել էր նրա իշխանությունը: Մյուս կողմից, Մոսկվան սպասում էր նման պահի, որ կարողանա իր ուժերին տեղակայել տարածաշրջանում և իր ռազմական ներկայությունը չսահմանափակել միայն Հայաստանի ռազմաբազայով:
Թուրքիայի A Haber լրատվական գործակալության լրագրողը գրել է, որ 1960 ռուս զորայիններ Ղարաբաղ են մուտք գործել: Նաև որոշված է նույն թվով թուրք զինվորներ տեղակայվեն այդ տարածքներում: Կստեղծվեն չորս անցակետեր և 16 պահակակետեր:
2020թ. դեկտեմբերի 12-ից, Ռուսաստանի և Թուրքիայի ուժերը պարեկելու են այդ տարածաշրջանում: Ռուսաստանի և Թուրքիայի բանակայինների են վերապահվել հայ բնակչության անվտանգության ապահովումը: Անկախ նրանից թե որքանով են իրագործվելու այս բոլորը, կարևորը Բաքվի հանդեպ մոտեցումն է:
Այդ պայմանագրով Ադրբեջանի ձեռք բերած նվաճումներն այդ երկրում իրավական նոր հասկացություններ են ստեղծել: Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը դե ֆակտո ճանաչվել են, Ռուսաստանն իրավունք ունի մեծ թվով զորակայաններ կառուցել Ադրբեջանում և Թուրքիան ևս ռուսների չափ լիազորություններ է ձեռք բերել: Թուրքիան այս պատերազմի հաղթող Ադրբեջանի նկատմամբ վերաբերվելու է Սիրիայի նման և պարեկելու է այդ երկրի քաղաքներում ու ճանապարհներում: