Մեկնաբանություն -Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128358-Մեկնաբանություն_Վաշինգտոնում_բախումներ_են_տեղի_ունեցել_Թրամփի_կողմնակիցների_և_հակառակորդների_միջև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ճամբարը, որպես բողոք նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, Վաշինգտոնը վերածել է նախագահական ընտրությունների արդյունքների կողմնակիցների ու հակառակորդների բախումների թատերաբեմի:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 14:17 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ճամբարը, որպես բողոք նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, Վաշինգտոնը վերածել է նախագահական ընտրությունների արդյունքների կողմնակիցների ու հակառակորդների բախումների թատերաբեմի:

Վաշինգտոնի փողոցներում տասնյակ հազարավոր Թրամփի կողմնակիցների երթի ընթացքում բախումներ են տեղի ունեցել գործող նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև: Թրամփի կողմնակիցներին ղեկավարել են Ամերիկայի ծայրահեղ աջակողմյան շարժումների, այդ թվում՝ «Հպարտ տղաներ»-ի որոշ ներկայացուցիչներ, իսկ  հակառակորդներին՝ Անտիֆա շարժման ներկայացուցիչները:

Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, այդ թվում ՝ Վաշինգտոնում, բողոքելու նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Նա Թվիթերում գրել է «Վաշինգտոնում հավաքաված հարյուր հազարավոր մարդիկ իրենց աջակցությունն են ցույց տալիս ինձ: Նրանք չեն ընդունում կեղծ և կոռումպացված ընտրությունների արդյունքները»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքը վերահսկող ամենաբարձր հաստատությունները հայտարարել են, որ այս տարվա ընտրությունները տեղի են ունեցել առանց կեղծիքների: Սակայն հակառակ ընտրությունները անցկացնելու և վերահսկելու համար պատասխանատու նահանգային և դաշնային պաշտոնյաների   հայտարարությունների, Թրամփը և նրա կողմնակիցները շարունակում են կեղծիքների վերաբերյալ իրենց մեղադրանքները:  Թրամփը դեռ վստահ է իր վերջնական հաղթանակում, նույնիսկ անտեսելով այն հանգամանքը, որ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հավաքել է ավելի շատ ձայներ և՛ ընտրողների և՛ ընտրական կոլեգիայի անդամների կողմից:

Թրամփը, կարծես, հույսը դրել է դատարանի, ընտրական կոլեգիայի և իր կողմնակիցների վրա:  Դա ստիպել է, որ նույնիսկ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը նախազգուշացնի հանրապետականներին ,որ եթե Հանրապետական ​​կուսակցությունը հրաժարվի հեռացնել Թրամփին ու ընդունել  Բայդենին  որպես նորընտիր նախագահ, դրա համար ա մեծ գին կվճարի:

Ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքներով և իր կողմնակիցներին Վաշինգտոնում հավաքելու միջոցղով ընտրության արդյունքները փոխելու դեպքում,  Թրամփը երկիրը կանգնեցնելու է խորը ճգնաժամի առաջ: 

Որոշ փաստեր վկայում են,որ Թրամփըն ու իր կողմնակիցները ցանկանում են խարխլել ամերիկյան   լիբերալ ժողովրդավարությունը և հաստատել ավտորիտար ռեժիմ: Նման փաստերից են ԶԼՄ-ների  դերի թուլացումը, ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնելը  և նախագահությունը մշտական ​​դարձնելու Թրամփի ցանկությունը:

Վերջին օրերին Թրամփի որոշ հակառակորդներ այնքան հեռու են գնացել, որ համեմատում են ԱՄՆ ներկայիս նախագահին Ադոլֆ Հիտլերի հետ և նրա կողմնակիցներին անվանում ֆաշիստ:

Այնուամենայնիվ, բացի Թրամփի և նրա հակառակորդների հռետորաբանությունից, Միացյալ Նահանգները հայտնվել է անկայունության ու խառնաշփոթի մեջ և, հնարավոր է,  բազմաթիվ քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամերի պատճառով, նաև կանգնի ծայրահեղականության ճանապարհը և այս ամենն այն իրավիճակում, երբ կորոնավիրուսն այդ երկրում խլել է 250 հազար մարդու կյանք: