Մեկնաբանություն. Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների սառնության ֆոնին Պոմպեոն այցելել է Ստամբուլ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128550-Մեկնաբանություն._Վաշինգտոն_Անկարա_հարաբերությունների_սառնության_ֆոնին_Պոմպեոն_այցելել_է_Ստամբուլ
Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները ունեցել են բազում տատանումներ: Անկարան հույս ուներ Դոնալդ Թրամփի ղեկավարության ժամանակ կբարելավվեն երկկողմ հարաբերությունները, սակայն երկկողմ տարաձայնությունները այդ թվում Թուրքիայի կողմից ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգի գնումն և Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի դադարեցումը ստվերել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 08:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների սառնության ֆոնին Պոմպեոն այցելել է Ստամբուլ

Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները ունեցել են բազում տատանումներ: Անկարան հույս ուներ Դոնալդ Թրամփի ղեկավարության ժամանակ կբարելավվեն երկկողմ հարաբերությունները, սակայն երկկողմ տարաձայնությունները այդ թվում Թուրքիայի կողմից ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգի գնումն և Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի դադարեցումը ստվերել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները:

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սառնությանբ արձագանքեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի Ստամբուլ կատարած այցելությանը, ինչը կարելի է համարել երկու երկրների հարաբերություններում տիրող սառնության խորհրդանիշ: Երկուշաբթի օրը, կրոնական փոքրամասնությունների նիստին մասնակցելու համար Պոմպեոն ժամանեց Ստամբուլ:

Թուրք պաշտոնատարներից թաքուն, նա հանդիպեց ուղղափառ եկեղեցու պետի հետ ու այցելեց Ռուստամ փաշայի պատմական մզկիթ: ԱՄՆ-ի պետքարտուղարի այցելության պլանի համաձայն նա հանդիպում չի ունեցել Թուրքիայի պաշտոնատարների հետ:

Չնայած որ Վաշինգտոնը հայտարարել է, որ ուղղափառ եկեղեցու առաջնորդ հոգևորականների հետ Պոմպեոյի երկխոսությունները կենտրոնանցած են եղել Թուրիքիայում խոսքի ազատության խնդրի շուրջ:

Մյուս կողմից ֆրանսիական Ֆիգարո պարբերականին տված հարցազրույցում քննադատելով Արևելյան Միջերկրականում, Լիբիայում և Ադրբեջանում Թուրքիայի քայլերը ԱՄՆ-ի պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ էին:

Վաշինգտոնի պաշտոնատարները զգում են, որ վերջերս Ղարաբաղում կնքված հրադադարի պայմանագիրը լիովին ապահովում են ՌԴ-ի շահերը և ԱՄՆ-ն անմաս է մնացել:

Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումները նշանակում են, որ ԱՄՆ-ն քննադատական մոտեցում ունի Թուրքիայի ներքին իրավիճակի ու նաև այս երկրի տարածաշրջանային քայլերի ու քաղաքականությունների նկատմամբ: Այս դիրքորոշումները, որ բացահայտորեն դեմ են Էրդողանի վարած ներքին ու տարածաշրջանային քաղաքականություններին, լարվածությունների նոր փուլ կառաջացնեն Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում:

Ստամբուլում ԱՄՆ-ի պետքարտուղարի ներկայության ժամանակ, ԱՄՆ-ի քաղաքականությունների դեմ ինշան բողոքի թուրքերը հավաքվել են Թուրքիայի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսի կեցավայրի դեմ և վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը: Ժողովրդի ձեռքերում գտնվող որոշ պաստառների վրա գրված էին ԱՄՆ-ն սպանել է միլիոնավոր մուսուլմանների:

Թվում է թէ Անկարան այլևս հույսեր չի կապում Թրամփի ու նրա կառավարության հետ և այս պատճառով էլ մերժելով նախագահ Էրդողանի և ԱԳՆ Չավուշօղլուի հետ հանդիպելու Պոմպեոյի դիմումը հստակ կերպով կոչ արեցին, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար նա պետք է մեկնի Անկարա:

Չնայած որ որոշ հաղորդումներ խոսում են այն մասին, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Բայդենի թիմը կապվել է Թուրքիայի կառավարության հետ:

Հետևաբար թվում է, որ Թրամփի կառավարության վերջին երկու ամիսների ընթացքում պետք է սպասենք ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունների մեջ նոր լարվածությունների: Այս ուղղությամբ Վաշինգտոնը շարունակելով հնչեցնել Թուրքիայի դեմ պատճամիջոցներ կիրառելու սպառնալիքները, այն էլ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր կիրառելու համար, Թուրքիայի կառավարության դեմ կորդեգրի այլ բացասական դիրքորոշումներ հատկապես Թուրքիայի ու Միջերկրականում նրա հրաևանների միջև տարաձայնությունների ոլորտում:

Թվում է թե ԱՄՆ-ն միացել է Եվրոպայի հակաթուրքական արշավին և որդեգրել է Անկարային քննադատելու և նրան նախազգուշացնելու մոտեցումը: ԱՄՆ-ն, որ Ղեկավարում է ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ-ի հարավային երկրների այդ թվում Հունաստան և Կիպրոսի հետ հարաբերությունների պահպանման հարցում ունի մեծ շահեր, չի ցանկանում Թուրքիայի օգտին դիրքորոշումներ ընդունելով լարվածություն ստեղծի ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների հետ հարաբերություններում: