Մեկնաբանություն - Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակության այցը Ադրբեջան
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի մասին համաձայնագիրն ամբողջությամբ կգործադրվի:
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու Ռուսաստանի փուլային ծրագրի գործադրումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ շատ փորձագետներ Ռուսաստանին համարում են այս խաղաղության ծրագրի գլխավոր հաղթողը:
Ուսումնասիրելով Ռուսաստանի դերակատարությունը Արևմտյան Ասիայի և Կովկասի հակամարտություններում, պարզ է դառնում, որ այս ընդարձակ երկիրն իր շահերը պաշտպանելու և աշխարհի բռնատեր ուժերից իրեն ապահովելու նպատակով, այս տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտին: Այդ իսկ պատճառով, Մոսկվան իրեն թույլ է տալիս միջամտել հարևան երկրների ներքին գործերին և առավել քան երբևէ, ամրապնդել այնտեղ իր դիրքերը:
Հաշվի առնելով այս փաստերը և ուսումնասիրելով Ռուսաստանի դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող հակամարտության մեջ, պարզ է դառնում, որ Ռուսաստանն այս հակամարտության մեջ կարևոր դերակատարություն է ունեցել: Որպես օրինակ ՝ հրադադարի ռեժիմի հաստատման հարցում միջնորդի դեր ստանձնելով հանդերձ, Ռուսաստանը միաժամանակ զենք է վաճառել պատերազմող կողմերին: Սեպտեմբերի 27-ի հակամարտության նախաշեմին Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք էր ուղարկել երկու երկրներ: Կարելի է ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջեւ 45-օրյա պատերազմի ընթացքում երկու երկրների կողմից կիրառված զենքերը հիմնականում ռուսական էին, չնայած կիրառվել են նաև այլ երկրների արտադրության զենքեր: Չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ վերջին պատերազմի ընթացքում կիրառել է Թուրքիայի, Սիոնիստական ռեժիմի, Իրանի և որոշ այլ երկրների արտադրության զենքեր, սակայն չպետք է անտեսվի այն փաստը, որ պատերազմը մղվում էր հիմնականում ռուսական զենքով:
Տասը կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, փորձագետների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ պատերազմի հիմնական հաղթողը Ռուսաստանն էր: Որպես օրինակ, կողմերի միջև բախումների հիմքը Լեռնային Ղարբաղի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատելն էր որի մասին սակայն որևէ կետ չկար խաղաղության համաձայնագրում: Դա նշանակում է , որ հակամարտությունը նորից շարունակվելու է և նորից շահելու է Ռուսաստանը:
Վլադիմիր Պուտինի կառավարության ընդդիմադիրներից փորձագետ Քերամաթ Բույուկելն այս կապակցությամբ ասում է. «Փաստորեն, Ադրբեջանը չի կարողացել ամբողջությամբ հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը, իսկ ադրբեջանցիների ուրախության պատճառը իրականությունը սխալ ըմբռնելն է: Միևնույն ժամանակ, հայերը սգում են Լեռնային Ղարաբաղի կորուստը»:
Ռուսաստանում բնակվող այս փորձագետի համոզմամբ, պատերազմող կողմերը և այս ոլորտի շատ փորձագետներ սխալվել են: Հստակ է միայն այն, որ Ռուսաստանը, ինչպես շատ տարածաշրջանային և համաշխարհային մի շարք այլ տերություններ, պարզապես ապահովել են Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում իրենց շահերը: