Մամուլի տեսություն 26.11.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128880-Մամուլի_տեսություն_26.11.2020
Ֆուտբոլային լեգենդար աստղ Մարադոնայի մահը տխրեցրեց բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր ֆուտբոլ չէին սիրում:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 26, 2020 09:45 Asia/Tehran

Ֆուտբոլային լեգենդար աստղ Մարադոնայի մահը տխրեցրեց բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր ֆուտբոլ չէին սիրում:

Մարդոմսալարի

Իրանը պատրաստվում է գնել 42 միլիոն դոզա կորոնավիրուսի պատվաստանյութ

Իրանի առողջապահության նախարարը հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութը գնելու ուղղությամբ  տարվող աշխատանքների մասին և հավելել. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա կորոնավիրուսի պատվաստանյութի երկու դեղաչափ»:

Դոկտոր Սաիդ Նամաքին կորոնավիրուսի պատվաստանյութը գնելու կապակցությամբ ասել է. «Մենք երեք ուղղություններով հետևում ենք պատվաստանյութի մատակարարմանը: Դրանցից մեկն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից պատվաստանյութի գնումն է»:   

 

Ո՞վ է Էնթոնի Բլինկեն: Բայդենի հատուկ նվերն Իսրայելին

Բայդենի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը ծնվել է Նյու Յորքի հրեական ընտանիքում և ինը տարեկանում  մոր և խորթ հետ գաղթել է Փարիզ:

Ամերիկացի փաստաբան Սամուել Պիզարը  Բլինկենի մոր ամուսինն է, որը ծնվել է Լեհաստանում, և վերապրել է Հոլոքոստը: Նա նաև Սիոնիստական ​​ռեժիմի ծայրահեղ  կողմնակիցներից է:

 

Խորասան

Ցտեսություն  հանճար

Մարադոնան մահացավ: Դիեգոն ֆուիտբոլի այն աստղն  էր, որ կարողանում էր փոփոխության ենթարկել խաղերի արդյունքներն ինչպես խաղադաշտում, այնպես էլ կանաչ դաշտից դուրս: Նա հեղափոխական բնույթ ունեցող մի հրաշալի անձնավորություն էր, որ կարողանում էր կանգնել ողջ աշխարհի և նույնիսկ ինքն իր դեմ: Մարադոնան այն անձն էր, որ 1986թ. Մեքսիկայում միայնակ հաղթեց Անգլիայի հավաքականին: Նրս քայլերը նպաստեցին, որպեսզի Արգտենտինայի  ժողովրդին վերադառնա իր ազգային արժանապատվությունը և ինքնասիրությունը, որ արատավորվել էր Ֆոքլենդ կղզու պատերազմի ժամանակ Անգլիայի հարձակման հետևանքով:

Մարադոնան լուծեց մի ողջ ժողովրդի վրեժը: Նա հարմարվող մարդ չէր և իր թիմի վրա ուներ այնպիսի ազդեցություն, որ ֆեդերացիայի ղեկավարները հավաքականի համազգեստ ընտրելիս նախ պետք է հարցներին նրա կարծիքըն:

Մարադոնան եզակի անձնավորություն էր: Անսահման տաղանդով: Սակայն ցավոք սրտի, հենց այն կամքով որ կարողանում էր իր թիմի համար հաղթանակ տանել, կարող էր ինքն իրեն հասցնել ոչնչացման եզրին: Միայն Դիեգոն կարող էր ինքն ինրրեն իջեցնել  հերոսի աստիճանից: Կոկաինի և ալկոհոլի չարաշահումը պատճառ դարձան, որ նա թաղի իր տաղանդը:

 

Աֆթաբե Յազդ

ԱՄՆ-ի «հետթրամփյան» ռազմավարությունը

Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Ջո Բայդենն Իրանի համար դարձել է փոփոխությունների խորհրդանիշ:  ԱՄՆ-ում ընտրությունների հենց սկզբից, բոլորը մտածում էին, որ եթե Բայդենը հաղթի, նա կամ կվերադառնա ՀԳՀԾ կամ գոնե կհրաժարվի առավելագույն ճնշման քաղաքականությունից: Երկու դեպքում էլ հավանական է, որ մեղմացվեն Իրանի դեմ պատժամիջոցները և բարելավվեն պայմանները: Իհարկե, իրատես մասնագետների կարծիքով, դա տեղի է ունենալու երկարաժամկետ հեռանկարում:

 

armenpress.am

Վարչապետը ներկայացրել է գերեվարված անձանց հետվերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին: 

 

armenpress.am

Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ռեժիմը վերացնել աստիճաբանար

 ՀՀ կառավարությունը դեմ է այս պահին ռազմական դրության ամբողջական վերացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոխնախարարը նշեց, որ ռազմական դրության մասին որոշումը կյանքի է կոչել և գործի է դրել ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, առողջապահական և այլ իրավակարգավորումների մի ողջ համալիր, և այն պետք է վերացվի դրա որոշ դրույթների աստիճանաբար չեղարկման ձևով:

Ազգային ժողովում ընթանում է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով արտահերթ նիստը: «Ռազմական դրությունը վերացնելու մասին» խորհրդարանի որոշման նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:

 

armenpress.am

ՀՀ կառավարությունն առաջիկայում կընդունի արցախցիներին աջակցության նոր ծրագիր

Պատերազմի հետևանքով տուժած Արցախի քաղաքացիներին միանվագ 68 հազար դրամի աջակցություն տրամադրելու ՀՀ կառավարության հաստատած միջոցառմանը արդեն դիմել է 30 հազար քաղաքացի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացիներ։

Նախարարն ընդգծեց, որ արցախցիներին աջակցության երկրորդ ծրագրով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի քաղաքացիները կստանան 300 հազար դրամի միանվագ օժանդակություն:

Բացի այդ, բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ՝ անձիք և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող է հանդիսանալ միջոցառման շահառու: «Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու, հույս ունեմ՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և այնտեղ բնակություն հաստատեն:

 

panarmenian.net

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի բանաձևին` կասկածի տակ դնելով Փարիզի օբյեկտիվությունը

  Ադրբեջանը Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը լուրջ չի համարում։

«Առաջին հերթին կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան սովորական թղթի կտոր, որն ընդունվել է նեղ քաղաքական ամբիցիաների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտնամբ։ Այն լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի օբյեկտիվ գործունեության և մտադրությունների մասով` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ», - «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով` Բաքուն ամոթալի է գնահատում դրա ընդունումը Ֆրանսիայի քաղաքականության համար, և այֆ երկրի կառավարությունը պետք է պաշտոնական տեսակետ հայտնի` նման սադրիչ քայլերի անթույլատրելիության և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» սատարման մասին։

Սենատի ընդունած նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։

 

panarmenian.net

ՌԴ-ից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ, ԱԻՆ-ն էլ լրացուցիչ խմբավորում կգործուղի

  Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպակատով։

Ընդհանուր առմամբ, Արցախ կտեղափոխվի 122 ռազմական բժիշկ, 54 ավտոմեքենա և հատուկ տեխնիկա, ինչպես նաև 66 տոննա անհրաժեշտ նյութեր։

«ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժսպասարկման և տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Արևելյան ռազմական շրջանի բժշկական հատուկ նշանակության ջոկատի ուժերն ու միջոցները»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ջոկատի կազմում բժիշկեր են և բուժանձնակազմ, որոնք մշտապես պատրաստ կլինեն բուժօգնություն ցուցաբերելու։ Բուժաշխատողները տեղափոխվում են ռազմատրանսպրոտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով։

ՌԴ ԱԻՆ-ը ևս ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում է ուղարկել Արցախ։ Նրանք բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնելմ ստուգվել է նրանց սթրեսակայունությունը։ Արցախ է ուղարկվել նաև անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ, մասնագետների բնակության համար միջոցներ, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են նաև, որ առաջիկա օրերին կհամալրվի Լեռնային Ղարաբաղում գործող անձնակազմը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 

panarmenian.net

Պենտագոն․ ԼՂ-ում խաղաղության համաձայնությունը պահպանվում է

 Պենտագոնի նախարարի հասարակայնության գործերի գծով խորհրդական Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը պահպանվում է։

«Բարեբախտաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կա խաղաղության համաձայնություն, և այն այս պահին պահպանվում է»,- մասնավորապես, ասել է նա։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերը սանձազերծել էին լայնածավալ պատերազմ, որն ավարտվել է նոյեմբերի 10-ին՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությամբ։