Մամուլի տեսություն 27.11.2020
Թրամփը պարտությունից հետո վրեժ է լուծում բոլորից և «մաքրում» Սպիտակ տունը: Նա աշխատանքից հեռացրել է Հենրի Քիսինջերին:
Էթեմադ
Թրամփը աշխատանքից հեռացրել է Հենրի Քիսինջերին
Թրամփի վարչակազմը, Պենտագոնն արտաքին քաղաքականության փորձագետներից և անվտանգության բարձրաստիճան դեմքերից «մաքրելու» ծրջանակներում, աշխատանքից հեռացրել է Պաշտպանության քաղաքականության խորհրդի մի շարք բարձրաստիճան անդամների: Այս խորհուրդը սահմանում է արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրներ: Խորհրդի անդամները խորհրդակցում են պաշտպանության նախարարի և պաշտպանության նախարարի տեղակալի հետ:
Խորհրդի կազմից ազատվել է նաև ԱՄՆ վարչակազմի նախկին անդամներից Մադլեն Օլբրայթը:
Իրան
2016-ի հեղաշրջմանը մասնակցելու համար, Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել 27 քաղաքացի
Թուրքիայի դատարանը 27 անձանց, այդ թվում մի քանի օդաչուների, ցմահ ազատազրկման է դատապարտել 2016-ի ձախողված հեղաշրջմաը մասնակցելու պատճառով: Վերոնշյալ անձինք մեղադրվում են Անկարայի խորհրդարանի շենքի, նախագահական պալատի և անվտանգության ծառայությունների գրասենյակի վրա հարձակմանը մասնակցելու մեջ: Նրանց առաջադրվել են Սահմանադրական համակարգը տապալելու, Նախագահին սպանելու և դիտավորյալ սպանություններ իրականացնելու փորձ անելու մեջ:
Ջամե Ջամ
Թրամփ. Մինչև 2020 թ. ընտրությունների ավարտը դեռ շատ ճանապարհ կա անցնելու
Դոնալդ Թրամփը մի շարք թվիթներում կրկնել է ընտրակեղծիքների մասին իր պնդումը. Նա նաև նշել է, որ ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքները վիճարկվում են դատական կարգով:
Նա նաև գրել է. «Բարոյական չափանիշները նվազում են»:
Համշահրի
Հրապարակվել են Մոսկվայում անվտանգության ուժերի կողմից ԻԼԻՊ-ի անդամների վրա հարձակման պատկերներ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ուժերը հայտնաբերել են ԻԼԻՊ-ի անդամների հավաքատեղին: Ահաբեկիչները պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի տարածքում:
Էթեմադ
Հռոմի Պապի արձագանքը Մարադոնայի մահվան կապակցությամբ
Վատիկանի խոսնակ Մեթյու Բրունին հայտարարել է. «Հռոմի Պապը ցավով տեղեկացավ Դիեգո Մարադոնայի մահվան մասին և աղոթեց նրա համար»:
Մարադոնան մահացավ Արգենտինայի իր տանը՝ սրտի կաթվածից: Նա 2013թ շնորհավորել էր Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Վատիկանի լրատվական կայքը Մարադոնայի մահվան վերաբերյալ լուրում նրան անվանել է «ֆուտբոլային պոետ»:
armenpress.am
Ֆրանսիայում ցանկանում են քրեական պատասխանատվություն սահմանել բնության աղտոտման համար
Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել Է խստացնել ընկերությունների նկատմամբ պատիժը շրջակա միջավայրի աղտոտման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «ԵվրոՊուլս»-ը: Մինչեւ այժմ Ֆրանսիայում, ինչպես եւ եվրոպական երկրների մեծ մասում, բնության աղտոտումը համարվում Է վարչական խախտում:
Բայց եթե առաջարկությունն ընդունվի, ապա բնապահպանական նորմերը չպահպանելու դեպքում ընկերության պատասխանատու աշխատակիցները կարող են բանտարկության դատապարտվել մինչեւ տասը տարի ժամկետով: Բացի այդ, առաջարկվում Է մի քանի անգամ բարձրացնել իրավական անձանց տուգանքները թափոնների անօրինական արտանետման, ոչ սարքին ֆիլտրերի եւ նման բաների համար:
Պլանավորվում Է, որ տուգանքի գումարը տասն անգամ կգերազանցի այն օգուտը, որը ֆիրման կարող Էր ստանալ՝ անտեսելով Էկոլոգիական պահանջները: Այդ փոփոխություններն այսպես կոչված «Էկոցիդ»-ի («Էկոլոգիա» եւ «սուիցիդ» բառերից) մասին օրենքների փաթեթի մի մասն են: Դրա մշակման համար Ֆրանսիայի իշխանությունները հրավիրել են բնապահպանների, կլիմայագետների եւ պարզապես ակտիվ բնակիչների, որոնք ներկայացրել են գրեթե 150 առաջարկություններ՝ որքան կարելի Է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները եւ ընդհանուր առմամբ նվազեցնել բնության բեռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը եւ արքայադուստր Սոֆյան հիվանդացել են կորոնավիրուսով
Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը եւ նրա կինը՝ արքայադուստր Սոֆյան, վարակվել են COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին հաղորդել Է Aftonbladet տաբլոիդը՝ վկայակոչելով Շվեդիայի թագավորական պալատի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:41-ամյա արքայազնի եւ նրա 35-ամյա կնոջ մոտ դիտվում են թեթեւ ախտանշաններ, ինչպես գրիպի ժամանակ: Նրանք բուժվում են Ստոկհոլմի իրենց տանը, նրանց հետ են երկու փոքր երեխաները:Սպասվում Է, որ մոտ ժամանակներս կորոնավիրուսի թեստ կանցնեն Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորը եւ Սիլվիա թագուհին, ինչպես նաեւ արքայադուստր Վիկտորյան՝ նրանց դուստրը, եւ Կառլ Ֆիլիպի քույրը, ինչպես նաեւ նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը:Aftonbladet տաբլոիդի տվյալներով՝ թագավորական ընտանիքն անցած շաբաթ հավաքվել Էր Սիլվիա թագուհու եղբոր հուղարկավորությանը, դրանից առաջ արարողության բոլոր մասնակիցները կորոնավիրուսի թեստ Էին հանձնել, եւ պարզվել Էր, որ այն բոլորի մոտ բացասական Է:Գարնանը համավարակի սկզբում արքայադուստր Սոֆյան որպես կամավոր տեղավորվել Էր Ստոկհոլմի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժում Էին կորոնավիրուսով հիվանդներին: Մինչեւ վերջին ժամանակներս նա այնտեղ աշխատում Էր կես դրույքով:Շվեդիայի իշխանություններն ամենասկզբից վիրուսի նկատմամբ զուսպ տեսակետ ունեին եւ խիստ սահմանափակումներ չեն մտցել: Ընդամենը համավարակի սկզբից այս երկրում հայտնաբերվել Է 230 հազար վարակված, մահացել Է 6,5 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Ղրղզստանում առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից
Ղրղզստանի սահմանադրական խորհրդակցության (վերջերս ստեղծված մարմին՝ սահմանադրական բարեփոխման նախագիծը լրամշակելու համար) անդամ Սադիրդին Տորալիեւն առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա, կարող Է, արմատականորեն հնչի»:
Բայց իմ առաջարկությունն Է՝ պետական լեզուն թողնել միայն ղրղզերենը: Մյուս լեզուները մենք կզարգացնենք այլ օրենքներով: Ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի… Այդպիսի բան չպետք Է լինի»,-Տորալիեւի խոսքը խորհրդակցության լիագումար նիստից մեջբերում Է 24.kg գործակալությունը: Նրա խոսքով՝ երիտասարդությունը դադարել Է խոսել ղրղզերենով: Նա կարծում Է, որ հարկավոր Է պայմաններ ստեղծել ղրղզերենը զարգացնելու համար՝ ապագայում այն չկորցնելու նպատակով: Ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակն ամրագրված Է Ղրղզստանի Սահմանադրության մեջ՝ ղրղզական լեզվի պետական կարգավիճակի հետ միասին: Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել հոկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Դրանք վերաճել են անկարգությունների: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
Բախումների ժամանակ տուժել Է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել Է: Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները ճանաչել Է անվավեր: Դրա հետ մեկտեղ ընդդիմության հանրահավաքների եւ ժողովների ընթացքում հնչել են երկրում իշխանությունը փոխելու կոչեր: Երկրի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական տվեց, իսկ հոկտեմբերի 15-ին հրաժարական Է տվել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Հոկտեմբերի 16-ին խոսնակ Իսաեւը հայտարարել Է, որ հրաժարվում Է պետության ղեկավարի լիազորությունները կատարելուց, որից հետո Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Է դարձել երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովը: Նույն օրը Ղրղզստանի խորհրդարանը չեղարկել Է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմը: Վաղաժամկետ նախագահական ընտրությունները հանրապետությունում նշանակվել են հունվարի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Պաշտոնական Փարիզի պարզաբանումը․ Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը
Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայտարարել է պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, փոխանցում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարությունից։
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել էր պահանջել ԵԱՀԿ-ից` հետ կանչել Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից։ Փարիզից արձագանքել են հենց այս հայտարարությանը։
Լեմուանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել» և իրենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարտավորություն ունեն բանակցային լուծում գտնելու։
Լեմուանը նշել է, որ Ֆրանսիայի համար առաջնահերթություն է հակամարտության պատճառով տեղահանվածների անվտանգ վերադարձը ԼՂ։
«Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ֆրանսիան կպարտավորվի առաջ շարժվել բոլոր այն չափանիշներով, որոնք դեռ պետք է բանակցվեն նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, մասնավորապես հակամարտության ընթացքում տեղակայված օտարերկրյա վարձկանների հեռացումը կամ տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվել է նաև, որ Ֆրանսիան վճռական է տրամադրված` հասնելու հակամարտության տևական կարգավորման, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջներով:
Սենատի ընդունած նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Քվեարկությանը մասնակցել էր Սենատի 306 անդամ, դեմ էր եղել նրանցից միայն մեկը։
panarmenian.net
Լավրով․ ՀՀ-ն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երրորդ կարգի» երկրներ են, նրանց հետ համագործակցությունը կարող է սառեցվել
Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից», իսկ Հայաստանը և Ադրբեջանը նրանց համար «Երրորդ կարգի» երկրներ են, հայտարարել է Ռուսաստան արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ասել է նա, «Իզվեստիան»։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները բարդ են, և պատճառն անդամ մի շարք երկրների «ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը»։
Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։