Մամուլի տեսություն 28.11.2020
Այսօր Իրանի համարյա բոլոր լրատվամիջոցների գլխավորթեման եղել է Իրանի միջուկային բարձրակարգ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի ցավալի սպանությունը և սպանությանը Մոսադի ու ԿՀՎ-ի մասնակցությունը:
Մարդոմսալարի
Իրանի պետրոքիմիական արդյունաբերության 25 մլրդ. դոլրա արժեցող նպատակային քայլը
Իրանի նավթի նախարարը հայտարարել է. «Գալիք տարվա ընթացքում կատարելագործվելու են պետրոքիմիական արդյունաբերության 2-րդ թռիչքի նախագծերը և այս արտադրանքի տարեկան արտադրության ծավալները կազմելու են 100 մլն. տոննա, ինչը 7 տարի առաջվա համեմատությամբ 80 տոկոս աճ է արձանագրել»:
Նավթի նախարարն ասել է.«Այս նախագծերի վերջնական արտադրանքների արժեքը կազմելու է 25 մլրդ. դոլար»:
Պետրոքիմիական ազգային երեք նախագծերի բացման արարողության ընթացքում Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Պետրոքիմիական արդյունաբերության ոլորտում նավթի նախարարության ու կառավարության հիմնական նպատակն է չվաճառել անմշակ նավթը և կատարելագործել արժեքի շղթան ու բավարարել ներքին կարիքները»:
Քեյհան
Աչք աչքի դիմաց. Սիոնիստները սպասեն պատասխան քայլի
Իրանցի գիտնականին սպանելու Սիոնիստական ռեժիմի քայլը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս քաղցկեղային ուռուցքը իր ողջ ջանքերն ի գործ է դրել Իրանի առաջադիմության ուղին կասեցնելու համար և այս ուղղությամբ ոչ մի կեղտոտ քայլի առաջ կագ չի առնելու:
Նահատան Ֆախրիզադեի սպանությունը մեկն է հարյուրավոր ահաբեկչական քայլերից, որ տասնամյակներ շարունակ Սիոնիստական ռեժիմն իրականացնում է աշխարհի տարբեր վայրերում՝ ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ երկրների տեղեկատվական ու նույնիսկ գործնական աջակցությամբ: Սկսած դիվանագետներից մինչև գիտնականներ, մշակութային ու ռազմական ոլորտի հայտնի դեմքեր, այդ ռեժիմ իմպերիալիստական նպատակներին սպառնալու դեպքում, կներառվի նրանց ցուցակում: Միակ բանը, որ կկասեցնի այս սպանությունները, տեղին ու կոշտ պատասխանն է:
Սիոնիստները բազմիցս ապացուցել են, որ ուժի լեզվից բացի, այլ լեզու չեն հասկանում: ԱԿն ընդ ական սկզբունքն այս վախկոտ արարածներին ցույց կտա իրենց տեղը: Սիոնիստները պետք է սպասեն պատասխանի:
Իրան
Իրանը կարող է էժան գնով ապահովել տարածաշրջանի ու աշխարհի կարիքները
Լորդեգանի պետրոքիմիական գործարանի բացման արարողությանը տեսակապի միջոցով մասնակցած Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Աշխարհում ոչ մի անձ ու ոչ մի ուժ չի կարող աշխարհագրական հզոր դիրք ունեցող Իրանին մեկուսացնել տարածաշրջանում ու աշխարհում: Շատերը փորձեցին ոչնչացնել Իրանին ու չկարողացան: Սրանք վերջիններից էին և տեսանք որ պարտվեցին»:
Շեշտելով, որ շենացած ու առաջադեմ Իրանը միայն իրանցիների համար չէ այլ տարածաշրջանի ու աշխարհի համար, Ռոհանին ասել է. «Իր իսկ առավելությունների պատճառով Իրանը կարող է տարածաշրջանի ու նույնիս աշխարհի կարիքները բավարարել որոշ դեպքերում ավելի էժան գնով ու հանգիստ»:
Արմանե Մելլի
Մոսադը և կազմակերպված ահաբեկչությունը
Իրանի միջուկային բարձրակարգ գաիտնական Մոհսեն Ֆախրիզադեի ցավալի սպանությունը իսրայելական «Մոսադ» ահաբեկչական և հետախուզական գործակալության, ԱՄՆ ԿՀՎ-ի և որոշ հետադեմ արաբական ռեժիմների հետախուզական գործակալությունների համատեղ համագործակցության արդյունքն է: Քանի որ Սիոնիստական ռեժիմը իսլամական երկրների միջուկային գիտնականներին սպանելու երկար անցյալ ունի, հետևաբար անցած տարի, երբ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կողմցի կազմակերպված շոուի ընթացքում Իրանին մեղադրեց միջուկային զենք արտադրելու համար ջանքեր գործադրելու մեջ, Իրանի միջուկային ոլորտի որոշ գիտնականներ ներառվեցին Մոսադի ու ԿՀՎ-ի սպանությունների ցուցակում: Վերջին երկու տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նահատակ Մոհսեն Ֆախրիզադեին հիշել է որպես Իրանի միջուկային ոլորտի բարձրակարգ գիտնականներից մեկը, ինչը նշանակում է, որ Բենիամին Նեթանյահուն արտոնում է ահաբեկման ենթարկել այս գիտնականին:
news.am
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Սուրբ Գեղարդը
Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տաճար բերվեց Սուրբ Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և խոնարհվելու համաքրիստոնեական նվիրական սրբության առջև:
Սրբազան արարողության ընթացքում, Հայր Սուրբն անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Մանավանդ այս օրերին, երբ մեզ շրջապատել են հուսահատական զգացումները, դժվարությունները, անորոշությունը, ուզեցի վերստին համոզվել ու համոզեցնել, որ Աստծո խոսքն անսուտ է, որ Աստված մեզ չի լքել, որ Աստված միշտ մեզ հետ է, ինչպես իր Ավետարանում է ասում՝ յուրաքանչյուր մարդու հետ է։ Սակայն ուզեցի համոզվեք, որ Աստված հենց իր փոքրիկ հոտի՝ հայոց ազգի հետ է։ Եվ նախախնամական է, որ այս ողբերգության, այս արհավիրքի մեջ մենք կանգնում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքյալների՝ առաջին լուսավորիչների տոնի խորհրդի առջև, որպեսզի այս անորոշության, այս ցավի, այս հուսահատության մեջ չկորցնենք մեզ՝ իբրև ազգ, այլ կարողանանք մեր մեջ ուժ գտնել, վեր հառնել և Աստծո անսուտ խոստմանը հենվելով՝ մեր հավիտենական երթը շարունակել։ Քրիստոսի այս խոսքերը գոտեպնդել են մեզ շուրջ երկու հազար տարիներ և այդ խոսքերը մեզ զորացնելու են նաև մինչև աշխարհի վախճանը՝ անհատապես և հավաքականապես։ Առաքյալները հայտվեցին Հայաստան աշխարհում Արարիչ Աստծո տնօրինությամբ և նախախնամությամբ, որպեսզի ոչ միայն անհատի անձի կյանքում սահմանեն ճշմարտությունը, այլ հավաքականապես այն սահմանեն ողջ ժողովրդի համար։ Բայց երբեմն հավաքական անձերը, ազգերը շեղվում են իրենց նպատակի ուղուց, ավելի ճիշտ՝ շեղում են նրանց։ Սակայն մեր հայոց ազգը, որքան էլ փորձել են շեղել նրան, որքան էլ փորձել են կասեցնել նրա երթը, խորտակել է ամեն պարիսպ, ջախջախել է ամեն ուժ և առաջ է ընթացել։ Ինչու՞ համար և ինչպե՞ս։ Հանուն Աստծո և Աստծո զորության, որովհետև Քրիստոս Աստված իր առաքյալին խոստացել և ասել է, իսկ ինչ-որ Աստված խոստանում է, դա մարդու խոստում չէ և չի կարող սուտ լինել, և Աստված իր խոստման տերն է, որ՝ Իմ սեփական ժողովուրդն եմ դարձնելու և Իմ աստվածության հույսով եմ վերափոխելու՝ ամրացնելով ու պատսպարելով։ Մնում է մեզ, որ մենք այդ գիտակցությունն ունենանք անհատապես և այդ գիտակցությամբ զոդվենք որպես հավաքական անհատականություն, որպես ազգ»։
Հայր Ասողիկն ընդգծեց նաև, որ սուրբ առաքյալներն իրենց հոգևոր ներկայությամբ զորացնում են հայորդիներին՝ վերստին Ավետարանի խոսքերը նրանց բաշխելով, որպեսզի Քրիստոսով գոտեպնդվեն, սիրով պայծառակերպվեն, վանեն ամեն տեսակ չարություն և կարողանան շարունակել իրենց հավիտենական երթը։
«Սուրբ առաքյալներն անդադար բարեխոս են մեզ համար այժմ և միշտ, բայց այդ բարեխոսությունը ներգործություն և բարիք կլինի յուրաքանչյուրիս կյանքում, եթե մեր գիտակցությունը միշտ հաստատուն լինի, երբեք չտարուբերվենք, երբեք չհուսահատվենք, չհուսաբեկվենք կյանքի այն փոթորիկներից, որոնք բարձրանում են մեզ վրա և հավաստիացնում եմ ձեզ՝ պատմությունը քննելով, որ ավելի են բարձրանալու, ավելի են սաստկանալու։ Բայց մեր հույսն Աստված է և Աստծո զորությամբ հայոց ազգը, ինչպես որ Աստված խոստացել է մեր հայրերին, անպարտելի և անսասանելի է լինելու, և ինչպես Արարատն է վեհափառ կանգնած, այդպես էլ մեր ազգն է վեհափառ կանգնելու սուրբ Էջմիածնով և իր բյուրավոր եկեղեցիներով»,-ասաց Հայր Սուրբը՝ հորդորելով հավատացյալներին որպես ոգեղեն եկեղեցի երբեք չխոնարհվել և հաստատելով, որ իրենց Մայր Եկեղեցին իր առաքելությամբ, իր աղոթքներով, իր տքնությամբ միշտ այնպես է անում, որ այդ ոգեղեն եկեղեցին չխոնարհվի։
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։
armenpress.am
Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը. վարչապետն ընդունել է պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը պետքարտուղար Լըմուանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար: «Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Պետքարտուղար Լըմուանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ոգուն համահունչ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու արցախահայությանը: Այդ նպատակով Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:
Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը: Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով նրանց՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարձր եմ գնահատում այն առաքելությունը, որով ժամանել եք: Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆրանսիայի հայության գործունեությունը, որը նրանք ծավալում են Հայաստանում: Այս առումով մենք չէինք էլ կասկածում, որ Ֆրանսիայի հայ համայնքը և դուք կշտապեք լինել Հայաստանի և Արցախի կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ առաքելության համար: Իհարկե, հիմա դժվար ժամանակներ ենք ապրում, և համոզված եմ, որ մեր բարեկամների և մեր հայրենակիցների աջակցությամբ Հայաստանը և Արցախը այս դժվարին իրավիճակը կհաղթահարեն»:
Ժան-Բատիստ Լըմուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար և ներկայացրել պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկայեֆը, Ազնավուր հիմնադրամի ղեկավարությունը:
Պատվիրակության անդամներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին, և որը շարունակական է լինելու:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և կատարած աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
armenpress.am
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով ավտոմեքենայում գտնող 4 ադրբեջանցի է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆիզուլիում ականի պայթյունի հետևանքով զոհվածներից մեկը ադրբեջանական թերթերից մեկի գլխավոր խմբագիր Զիբեյդա Ադիլզադեն է: Կնոջ մեքենայում էր գտնվում նրա հայրը, հորեղբայրը և ևս մեկ ազգականը:
armenpress.am
ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ. Լըմուան
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
«Հայտարարության մեջ կան հարցեր, որոնք ներառված չեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցը: Կան խնդիրներ` կապված կայունության և անվտանգության ապահովման հետ, և այդ իսկ պատճառով հարկավոր է, որպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս ցանկությունը, ի դեպ, հայտնել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունները»,- ասաց Լըմուանը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը նշեց, որ նախագահ Էմանուել Մակրոնը առաջինն էր, որ իրերը անվանեց իրենց անուններով և նշեց, որ Թուրքիայի կողմից սիրիացի վարձականներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
«Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի այդ երկիրը հանի վարձկաններին տարածաշրջանից: Ֆրանսիան ցանկանում է նաև, որ իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Բնականաբար, կշարունակենք հետևողական լինել այս քաղաքական խնդիրներին, որպեսզի կարողանանք հանգել այս արդյունքներին»,- եզրափակեց Լըմուանը:
panorama.am
Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
«Արևելք» պարբերականը հայտնում է, որ մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը:
«Հոլանդիայում մահացել է Անահիտ Չարենցի դուստրը՝ բանաստեղծուհի Հասմիկ (Աստրիդ) Չարենցը: Այդ մասին տեղեկանում ենք նրա քրոջից՝ Եղիշե Չարենից տուն թանգարանի աշխատակցուհի Գոհար Չարենցից: Նա ,մասնավորապես հայտնել է. «Խաղաղությամբ իր մահկանացուն կնքեց քույրս՝ Հասմիկ Չարենցը, մոր՝ Անահիտ Չարենցի և դստերս Նանեի ներկայությամբ. Լույս իջնի հոգուն»,- գրում է պարբերականը:
panorama.am
«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր
«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր՝ գրված Ամիդում, գրիչ՝ Մինաս։ Աճուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 1-ը։ Ձեռագրի նախնական արժեքն էր 10.000 ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է Մատենադարանը։
«Մատենադարանն առաջարկում է հայկական բարեսիրական և մշակութային կազմակերպություններին ու անհատ բարերարներին հնարավորության դեպքում ձեռք բերել այս մատյանը, որը ձեռագրական առումով արժեքավոր է և հարուստ է մանրանկարներով։ Ցանկալի է, որ այն մնա ազգային միջավայրում, իսկ եթե հնարավոր է՝ հանգրվանի հայկական մայր ձեռագրատանը՝ Մաշտոցյան Մատենադարանում»,- նշում են Մատենադարանից։