Մամուլի տեսություն 03.12.2020
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կառավարության անդամների մեծ մասը հրեաներ են կամ խիստ իսրայելամետ:
Քեյհան
Բայդենի կառավարության անդամները մեկը մյուսից ավելի իսրայելամետ են
Ջո Բայդենի նոր ձևավորվող կաբինետի անդամների մեծ մասն իսրայելամետ են կամ հրեա: Հատկանշական է, որ ԱՄՆ-ում հրեաների թիվը մեկ տոկոսից պակաս է, սակայն մյուս կողմից ՝ մինչ այժմ Սպիտակ տան մեծ թվով պաշտոնյաներ հրեա են եղել, կամ խիստ իսրայելամետ: Այս հարցին մինչ այժմ որևէ մեկը հստակ պատասխան չի տվել:
Արմանե մելլի
Ծրագիր, որն ավելի է սրելու պատժամիջոցների թուրը
Ահաբեկիչների կողմից Իրանի միջուկային գիտնականի սպաբությանը պետք է տալ վճռական պատասխան, որը լինի ճշգրիտ և արդյունավետ ու կանխարգելիչ դեր ունենա: Թշնամին չպետք է կրկնի նման հանցագործությունները:
Հարվածը պետք է հասցվի այն ժամանակ, երբ թշնամիյն չի սպասում դրան: Իրանցի գիտնականի սպանությունն արդարացում չունի և մարդասպանները պետք է ստանան պատշաճ պատասխան:
Մյուս կողմից, կարևոր է, որ այս մեծ նահատակի վրեժը ներկուսակցական մրցակցությունների առիթ չդառնա: Գիտնականի նահատակությունը պետք է դառնա միասնության գործոն: Հարկավոր է գտնել իրականա պատճառները և սահմանել պատիժ՝ զերծ մնալով կուսակցական և քաղաքական դիրքորոշումներից:
Էբթեքար
Ինչու են վրդովված սիոնիստներն ու սաուդցիները. ՀԳՀԾ-ի ընդդիմադիրների անհանգստություններն ու աջակիցների հույսը
Ընտրություններում հաղթելու դեպքում ՀԳՀԾ վերադառնալու մասին Բայդենի հայտարարությունները մեծ արձագանք են գտել համաձայնագրի ընդդիմադիրների ու կողմնակիցների շրջանում: Մինչ արաբական երկրների և իսրայելի որոշ ղեկավարներ մտահոգված էին այդ կապակցությամբ, արաբական լրատվամիջոցներն ու մտավորականները հուսադրվել են:
Քաղաքական շատ վերլուծաբաններ և լրատվամիջոցներ կարծում են, որ ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտությունը դժվարին դրության մեջ է դրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին:
Շարղ
Ամեն մարդ իրավունք ունի ապրել ու մեռնել ինչպես ցանկանում է
Մարադոնայի հետ երկու հարցազրույցների վերընթերցում. Մարդն իրավունք ունի ապրել այնպես, ինչպես ցանկանում է մեռնել ինչպես նրան դուր է գալիս: Արգենտինացի ֆուտբոլիստի մահը հեշտ չի մոռացվի: Նա մահացավ 60 տարեկանում՝ սրտի հիվանդությունից:
France Football- ին տված հարցազրույցում Մարադոնան ասել է. «Հասուն մարդն իրավունք ունի ապրել ու մեռնել ինչպես ցանկանում է»:
armenpress.am
Պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն
Կառավարությունը պատրաստում է որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվելու են:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործադիրի արդեն հաջորդ նիստին դե յուրե այդ որոշումը կընդունվի:
Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին դիմելով, ընդգծեց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր չպետք է առաջանա:
armenpress.am
Ճապոնիայում մինչեւ 2035 թվականը մտադիր են ներքին շուկայից վերացնել բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները
Ճապոնիայի կառավարությունը մինչեւ 2030-ական թվականների կեսերը մտադիր Է սահմանել ներքին ավտոշուկայի ավելի խիստ կանոններ, որպեսզի վաճառքներից բացառի բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության պլանների համաձայն՝ կարելի կլինի որպես նոր ձեռք բերել սոսկ հիբրիդներ, Էլեկտրամոբիլներ եւ վառելիքի տարրերով ավտոմոբիլներ: Այդ միջոցները դիտվում են որպես Տոկիոյի այն ռազմավարության մի մասը, որը նպատակամիտված Է այն բանին, որպեսզի մինչեւ 2050 թվականը լիովին դադարեցվեն մթնոլորտ ածխաթթվական եւ մյուս ջերմոցային գազերի արտանետումները: Ներկայումս Ճապոնիայի շուկայում վաճառվում են բավականաչափ շատ հիբրիդային մոդելներ: Դրանք ներկա են գործնականում բոլոր ավտոարտադրողների մոդելային շարքերում: Միեւնույն ժամանակ լայն սպառման համար Էլեկտրամոբիլներ այստեղ արտադրվում են սահմանափակ քանակով:
Nissan-ն այժմ վաճառում Է Leaf Էլեկտրական հեթչբեկը՝ ընթացքի 250 – 270 կիլոմետր պաշարով: Նաեւ 2021 թվականին պետք Է սկսվի Ariya քրոսովերի սերիական արտադրությունը՝ ավելի հզոր կուտակիչներով, որոնք ավտոմոբիլին թույլ են տալիս կախված վերափոխակից ընթանալ 340-ից մնչեւ 500 կիլոմետր մեկ լիցքավորմամբ: Նաեւ վերջերս իր առաջին Էլեկտրամոբիլն Է ներկայացրել Honda Motor-ը: Այնուամենայնիվ Ճապոնիայի Toyota Motor առաջատար ավտոկոցեռնի ընթացիկ մոդելային շարքում Էլեկտրամոբիլները բացակայում են: Ընկերությունն առաջարկում Է բազմաթիվ հիբրիդներ եւ Mitrai ջրածնով ավտոմբիլը, սակայն այդ մոդելը գործականում պահանջարկ չի վայլեում: Դրա հետ մեկտեղ Toyota-ն արդեն հայտարարել Է մինչեւ 2025 թվականն այն ավտոմոբիլները ներքին շուկայից հանելու պլանների մասին, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Ռուս խաղաղապահները ևս մեկ դպրոց են ականազերծել Ստեփանակերտում
Ռուս խաղաղապահները ևս մեկ դպրոց են ականազերծել Ստեփանակերտում, ինչպես նաև օգնել են վերանորոգման աշխատանքներում։
«Ռուս զինծառայողներն ավարտել են Ստեփանակերտի թիվ 8 հանրակրթական դպրոցի ականազերծումը, օգնել են վերանորոգման աշխատանքների իրականացմանը և ապահովել անհրաժեշտ ուսումնական գույքով և սարքավորումներով»,- ասվում է ՌԴ Պն հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուս զինծառայողները նաև աշխատանքներ են տանում քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ինչն արվում է տարածքների և օբյեկտների ականզերծումից հետո։
Ռուս խաղաղապահները նաև մաքրել են պայթուցիկներից Ստեփանակերտի հարավային ծայրամասը։
«Մեկ օրում հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 100 պայթուցիկ։ Դրանք դուրս են բերվում բեռնատարներով և ոչնչացվում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։
panarmenian.net
Թուրքիայի ՊՆ․ ԼՂ գծով ՌԴ հետ համատեղ կառուցվող կենտրոնում նաև գեներալներ կծառայեն
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մշտադիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Ընթացքի մեջ է համատեղ կենտրոնի կառուցումը, զինվորականները շուտով կսկսեն կատարել իրենց պարտականությունները։ Կենտրոնում ծառայելու են թուրք և ռուս սպաներ, այդ թվում՝ գեներալներ։ Նրանք կհամագործակցեն հրադադարի ռեժիմի պահպանման հարցում»,- ասել է Աքարը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Անկարան և Մոսկվան տեխնիկական բանակցությունների արդյունքում համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մշտադիտարկման համատեղ կենտրոնի ստեղծման մասին։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել էր, որ կենտրոնը «լինելու է Ադրբեջանի տարածքում», իսկ «ռուս և թուրք անձնակազմի քանակը հավասարազոր է լինելու»։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։
panarmenian.net
Հայաստանը համաձայն է գերիների փոխանակմանը «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով
Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը։
Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի՝ Գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովից հայտնել էին, որ գերիների փոխանակման հարցում Ադրբեջանը հանդես է եկել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։
Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Ռուսաստանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մանակիցների կողմից ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման միտումնավոր ձգձգում։
Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետն ու ՌԴ դեսպանը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերմանը վերաբերող հարցեր։
Ավինյանը նշել է, որ այդ խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ են, ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:
Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։