Մեկնաբանություն. ՄԱԿ-ը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի հակամարդկային պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129201-Մեկնաբանություն._ՄԱԿ_ը_քննադատել_է_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_հակամարդկային_պատժամիջոցները
2018թ. մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում ամենադաժան պատժամիջոցները սահմանեց Իրանի դեմ և չնայած կորոնավիրուսի պանդեմիային, պատժամիջոցները շարունակուվեցին: ԱՄՆ-ի այդ քայլն արժանացել է ՄԱԿ-ի խիստ քննադատությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2020 09:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՄԱԿ-ը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի հակամարդկային պատժամիջոցները

2018թ. մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում ամենադաժան պատժամիջոցները սահմանեց Իրանի դեմ և չնայած կորոնավիրուսի պանդեմիային, պատժամիջոցները շարունակուվեցին: ԱՄՆ-ի այդ քայլն արժանացել է ՄԱԿ-ի խիստ քննադատությանը:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանն անդրադառնալով մարդու իրավունքերի դեմ ուղղված միակողմանի բռնի քայլերի բացասական հետևանքներին, շեշտել է, որ կորանավիրուսի պանդեմիայի ընթացքում միակողմանի պատժամիջոցներից տուժել են ՄԱԿ-ին անդամակցող երկրների 20 տոկոսը, ինչն այլ պետությունների համեմատությամբ նրանց ավելի խոցելի է դարձրել: Ալենա Դոնահը հատուկ ուշադրություն է դարձրել պանդեմիայի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ-ի հակամարդկային պատժամիջոցների շարունակմանը: Անդրադառնալով պանդեմիայի ժամանակաշրջանում պատժամիջոցների  պատճառով մարդու իրավունքների խախտման դեպքերին, Դոհանը նշել է. «Այն երկրները, որոնք փորձում էին շնչառական սարքեր արտահանել Իրան, հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում»:

ՄԱԿ-ի ավագ պաշտոնյան խստորեն քննադատել է առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության մոտեցումը, որով այս վարչակազմը փորձում է Իրանին ստիպել հանձնվել Վաշինգտոնի ապօրինի ու անօրինական պահանջներին, ինչին հասնելու համար էլ կիրառում է Իրանի պատմության մեջ ծանրագույն պատժամիջոցները:  Չնայած այլ երկրների ու նույնիսկ ԱՄՆ-ի Կոնգրեսի մի խումբ պատգամավորների կոչերին, Թրամփի կառավարությունն Իրանի դեմ իր թշնամական քաղաքականությունների շրջանակում, այդ երկրի տնտեսությունը թուլացնելու նպատակով, շարունակում է Իրանի դեմ տնտեսական պատերազմտ:  Կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարում ԱՄՆ պատժամիջոցների բացասական ազդեցության վերաբերյալ Իրանի և միջազգային պաշտոնյաների քննադատությունից հետո Կոնգրեսի ավելի քան 30 անդամներ կոչ են արել կրճատել Թեհրանի դեմ պատժամիջոցները: Այնուամենայնիվ Թրափի կառավարությունը անտեսել է այդ կոչերը: Կարևորն այն է, որ Թրամփի հակաիրանական քաղաքականությունը ոչ մի արդյունք չի ունեցել և այդ իսկ պատճառով Թրամփի քննադատները նրան մեղադրում են Իրանի նկատմամբ ռազմավարություն չունենալու, այս երկրի հետ լարվածությունների անտեղի սրելու և ԱՄՆ-ին իր դաշնակիցներից բաժանելու մեջ:

Թրամփի կառավարությունը, որ ևս երկու ամիս շխելու է երկրում, ոչ միայն ավելացրել է հակաիրանականմ պատժամիջոցներն այլ երկրորդային  պատժամիջոցների գործադրմամբ, ջանքեր է գործադրում արտասահմանյան ընկերություններին ստիպել հետևել պատժամիջոցներին: Չնայած ներկա իրավիճակին և  Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թվի ավելացմանը, ԱՄՆ-ն շարունակում է հակաիրանական նոր պատժամիջոցներ սահմանել: Միևնույն ժամանակ իրանական բանկերի ու ֆինանսական հաստատությունների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցներն ավելի են բարդացրել հիմնական ու մարդասիրական ապրանքների հայթայթումը, ինչը հակամարդկային հանցագործություն է:

Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաների ոլորտում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների շարունակման պատճառով այժմ արծարծվում է Իրանի բուժման համակարգի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման հարցը: Ներկա դրությամբ Թրամփի կառավարությունը «տնտեսական ահաբեկչության» կողքին փաստորեն Իրանի դեմ իրականացնում է «բժշկական ահաբեկչություն» և այս ընթացքի շարունակմամբ նա հակամարդկային հանցագործություն է իրականացնում: