Մեկնաբանություն. Իսրայելում քաղաքական ճգնաժամ է հասունանում, խորհրդարանը լուծարման եզրին է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129221-Մեկնաբանություն._Իսրայելում_քաղաքական_ճգնաժամ_է_հասունանում_խորհրդարանը_լուծարման_եզրին_է
Առաջին քվեարկության արդյունքում Իսրայելի խորհրդարանի պատգամավորները համաձայնել են լուծարել այդ կառույցը: 61 պատգամավոր կողմ է քվեարկել խորհրդարանի լուծարմանը, 54-ը՝ դեմ: Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի լուծարման համար հարցը պետք է երեք անգամ քվեարկության դրվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2020 14:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իսրայելում քաղաքական ճգնաժամ է հասունանում, խորհրդարանը լուծարման եզրին է

Առաջին քվեարկության արդյունքում Իսրայելի խորհրդարանի պատգամավորները համաձայնել են լուծարել այդ կառույցը: 61 պատգամավոր կողմ է քվեարկել խորհրդարանի լուծարմանը, 54-ը՝ դեմ: Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի լուծարման համար հարցը պետք է երեք անգամ քվեարկության դրվի:

2018 թվականի նոյեմբերից ի վեր, օկուպացված տարածքներում քաղաքական ճնգաժամ է  հասունանում: Բենիամին Նեթանյահուի կառավարության կազմից Ավիգդոր Լիբերմանի և  «Իսրայելը մեր տունն է» աջամետ  կուսակցության անդամների դուրս գալով, կաբինետը  կորցրեց իր մեծամասնությունը և խորհրդարանը լուծարվեց, որից հետո 2019 թ. ապրիլի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացվեցին:

Ընտրությունների արդյունքում  «Լիքուդ»  կուսակցությունը և նրա աջ դաշնակիցները ստացան տեղերի մեծամասնությունը, բայց նրանց չհաջոցվեց  նոր  կառավարություն ձևավորել: Հետևաբար, խորհրդարանում Բենիամին Նեթանյահուի դաշնակիցները քվեարկեցին խորհրդարանը ցրելու և 2019 թ. Սեպտեմբերի 17-ին երկրորդ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման օգտին՝ նպատակ ունենալով կանխել մեկ այլ անձի կողմից  կառավարության ձևավորումը: 

2019-ի սեպտեմբերին կայացած ընտրությունները չհանգեցրին նոր կառավորության ձևավորմանը, և խորհրդարանը կրկին լուծարվեց, իսկ երրորդ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին 2010-ի մարտին: Չնայած ընտրություններին ոչ մի կուսակցություն մեծամասնություն չկազմեց, չորրորդ ընտրությունները կանխելու համար «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն և  «Կապույտ և սպիտակ» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը համաձայնեցին կոալիցիոն կառավարություն ձևավորել: 

Ըստ համաձայնության՝ որոշվեց Նեթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցնի 18 ամիս, իսկ 2021 թվականի նոյեմբերից՝ Բենի Գանցը 18 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այնուամենայնիվ Իսրայելի ռեժիմի  վարչապետ Նեթանյահուի և պատերազմի նախարար Գանցի միջև այնքան մեծ անվստահություն կա,որ ի սկզբանե  սպասելի էր, որ այդ կառավորությունը   չի կարողանա երկար գոյատևել:

Այժմ արվել է առաջին քայլը՝ խորհրդարանը լուծարելու և չորրորդ ընտրություններն անցկացնելու ուղղությամբ: Իսրայելի խորհրդարանի լուծարման օրինագիծը երեք փուլ քվեարկության դրվելու արդյունքում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ 120 ձայներից 61-ը, որպեսզի վերջնականապես հաստատվի: 

Խորհրդարանը լուծարելու պատճառներից մեկն ընդդիմության և Նեթանյահուի միջև բյուջեի վերաբերյալ տարաձայնությունն է: Նեթանյահուն մտադիր է մեկ տարով փակել բյուջեն, բայց Գանձը պնդում է, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ բյուջեն պետք է երկու տարով փակել: Մյուս պատճառը՝ ներքին խնդիրների, հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարում Նեթանյահուի կառավարության անգործունակությունն է: 

Այս առումով, «Յաշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, որպես խորհրդարանի լուծարման գլխավոր հեղինակ, խորհրդարանի լուծարումը բնութագրում է ոչ թե որպես հաղթանակ, այլ որպես նոր կառավարության ձևավորման առաջին քայլ: Կառավարություն, որը կպայքարի կորոնավիրուսի պանդեմիայի դեմ, ուշադրություն կդարձնի տնտեսությանը և վերջ կդնի Իսրայելի հասարակության մեջ տիրող իրավիճակին:

Խորհրդարանի հնարավոր լուծարումը և չորրորդ ընտրությունների անցկացումը,  վկայում են  գրավյալ տարածքներում քաղաքական ճգնաժամի հասունացման և տարաձայնությունների շարունակման մասին, ինչը  կարող է խորացնել քաղաքական վեճերը: Հաարեց թերթը գրում է. «Ավելի քիչ քան երկու տարվա ընթացքում Իսրայելը պատրաստվում է   չորրորդ  անգամ անցկացնել խորհրդարանական  ընտրություններ, ինչը, իհարկե, պարզապես ընտրություն չէ, և դա կարող է սրել քաղաքական լարվածությունը»: