Մամուլի տեսություն 04.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129252-Մամուլի_տեսություն_04.12.2020
CNN-ին տված հարցազրույցում, Ջո Բայդենը հայտարարել է, որ դժվար է ասել, թե իրանցի միջուկային գիտնականի սպանությունը որքանով կբարդացնի Թեհրանի հետ իր հարաբերությունները:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 13:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.12.2020

CNN-ին տված հարցազրույցում, Ջո Բայդենը հայտարարել է, որ դժվար է ասել, թե իրանցի միջուկային գիտնականի սպանությունը որքանով կբարդացնի Թեհրանի հետ իր հարաբերությունները:

Իրան

Որքա՞ն ժամանակ եք ապահովված կորոնավիրուսից

Որքա՞ն ժամանակ ենք ապահովագրված կորոնավիրուսից: Այս հարցին պատասխանելու համար, հետազոտողներն օգտագործել են մաթեմատիկական հաշվարկներ և մեծացրել են այս կապակցությամբ մեր գիտելիքները ՝ ցույց տալով հետաքրքիր պատկեր:

Համաձայն մաթեմատիկական բարդ հավասարումների արդյունքում ստացված ու հրապարակված մոդելի, նախատեսվել են տարբեր սցենարներ, տարբեր տեղերում կորոնավիրուսով վարակվելու հավանականության կապակցությամբ: Այնուամենայնիվ, մասնագետները շարունակում են հորդորել կրել դիմակ, լվանալ ձեռքերը և ապահովել տարածքի  օդափոխությունը:

 

Ջամե Ջամ

Բայդենն անդրադարձել է Ֆախրիզադեի սպանությանը

Առաջին անգամ արձագանքելով իրանցի միջուկային գիտնականի սպանությանը, Ջո Բայդենը հայտարարել է, որ դժվար է ասել, թե որքանով սպանությունը կբարդացնի իր հարաբերությունները Թեհրանի հետ: 

CNN-ին տված հարցազրույցում, Ջո Բայդենը  հայտարարել է, որ դժվար է ասել, թե  իրանցի միջուկային գիտնականի սպանությունը որքանով  կբարդացնի  Թեհրանի հետ իր հարաբերությունները:

«Այն ինչ հստակ է,  մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել», - ասել է նա ՝ քննադատելով Իրանի նկատմամբ ԱՄՆ գործող  նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունն այդ թվում ՝ 2018 թվականին ԽԳՀԾ-ից դուրս գալը:

Բայդենն ասել է. «Նա (Թրամփը) դուրս եկավ գործարքից ՝ ավելի մեծ բան ստանալու համար, սակայն ինչ տեղի ունեցավ»:

 

Համշահրի

Իվանկա Թրամփը հարցաքննվել է

Նախագահի ավագ դուստրը հարցաքննվել է: Նա մեղադրվում է 2016 թ. Դոնալդ Թրամփի  երդմնակալության արարողության համար բարեգործական նպատակներով հաստատված բյուջեից օգտվելու մեջ:

Գործը հետաքննում է Վաշինգտոնի գլխավոր դատախազ Կառլ Ռեյսենը: Վերջինիս գրասենյակը դատարանում հայտարարել է, որ Իվանկա Թրամփը, ով նաև Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականն է, երեքշաբթի օրը հարցաքննվել է դատախազի գրասենյակի փաստաբանների կողմից:

2020 թվականի հունվար ամսին ներկայացրած բողոքում, Ռեյսինըհայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ընկերություններն ու հյուրանոցները չարաշահել են բարեգործական նպատակներով հաստատված բյուջեից օգտվել են Թրամփի ընտանիքի օգտին:

 

Էթեմադ

Ջոզեֆ Բորել. իրանցիներն իրավունք ունեն իրենց դավաճանված զգալ

«Իրանցիներն իրավունք ունեն իրենց դավաճանված զգալ ՀԳՀԾ-ի կապակցությամբ», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

«Ես հիշում եմ, որ Ջո Բայդենը, նախքան իր նախընտրական արշավի ընթացքում հայտարարել է, որ ընտրվելու դեպքում, վերադառնալու է ՀԳՀԾ»,- ասել է նա:

 

armenpress.am

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ

 Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուս խաղաղապահների ռուսական խաղաղապահ ուժերի տելեգրամ ալիքը:

«Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը։

Ռուսական կողմի խնդրանքով Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին, որ վերոհիշյալ անձինք բերման էին ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել Բաքու։

Ռուսական զորամիավորման հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատմանը։ Այսօր Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կազմակերպվել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անհետ կորած խաղաղ բնակիչների և զինծառայողների որոնման և փոխանակման աշխատանքներ: Այդ խնդրի լուծումը գտնվում է հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական վերահսկողության տակ:

 

armenpress.am

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլեր

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող և անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը, և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը:

Հանդիպմանը հույս է հայտնվել, որ հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց հարցը հնարավորինս արագ կլուծվի, և նրանք կվերադառնան հայրենիք: 

 

armenpress.am

Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին

 Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Նշվում է, որ այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: