Մամուլի տեսություն 05.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129311-Մամուլի_տեսություն_05.12.2020
Իրանի սննդի ու դեղերի կազմակերպության խոսնակը Իրանում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության մասին ասել է. «Կորոնավիրուսային հիվանդության իրանական առաջին պատվաստանյութը ստանալով էթիկայի կոդ, մուտք է գործել կլինիկական ուսումնասիրության փուլ»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 05, 2020 15:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.12.2020

Իրանի սննդի ու դեղերի կազմակերպության խոսնակը Իրանում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության մասին ասել է. «Կորոնավիրուսային հիվանդության իրանական առաջին պատվաստանյութը ստանալով էթիկայի կոդ, մուտք է գործել կլինիկական ուսումնասիրության փուլ»:

 Մարդոմսալարի 

Ամերիկյան անկարգությանը հաջորդած ամերիկյան կարգը

Դոնալդ Թրամփը ստիպված է եղել հաշտվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Վաշինգտոնի կարծիքի հետ: Շուրջ 4 տարի առաջ ամերիկյան ԶԼՄ-ների կողմից կայուն շրջանառվող թեման «Ռիչարդ Նիքսոնի» Դոնալդ Թրամփի նույնականացման հարցման հարցն էր: ԱՄՆ-ում ԶԼՄ-ներն են, որ ժողովրդին ասում են ինչի մասին մտածել և ինչի մասին՝ ոչ: Հետևաբար Թրամփը պետք է մի շրջան մնար իշխանության ղեկին:

Սակայն այնպիսի իշխանությունում, որ ընթանում է ըստ համկարգային որոշման, ի՞նչ նշանակություն ուներ Թրամփի գալն ու հեռանալը:

 

 Քեյհան 

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Եմենի սովի նոր ալիքի կապակցությամբ.«Քաղցածների թիվը եռապատիկ է դառնալու»

Սաուդցիների վայրենաբարո հարձակումների ստվերի ներքո Եմենի աղքատ ժողովրդի վիճակն օրըստօրե ավելի է բարդանում: ՄԱԿ-ն իր զեկույցների մեջ բազմիցս անդրադարձել է Եմենում սովի ու ժողովրդի անբարենպաստ պայմաններին, սակայն այս ճգնաժամի լուծման համար գործնական քայլեր չի ձեռնարկել: Այս կազմակերպությունը այս անգամ նախազգուշացրել է Եմենում սովի նոր ալիքի կապակցությամբ:

Այս ուղղությամբ, ՄԱԿ-ի հետ կապված Համաշխարհային պարենային ծրագիր կազմակերպությունը հանդես գալով մի հաղորդագրությամբ շեշտել է, որ միլիոնավոր եմենցիներ կանգնած են սովի նոր ալիքի եզրին: Այս կազմակերպության վերջին հաղորդման համաձայն 2021թ. առաջին կիսամյակին Եմենում սննդային ապահովություն չունեցող անձանց թիվը 3 մլն. 600 հազարից կհասնի 5 միլիոնի:

Ըստ այս հաղորդագրության, սննդային խիստ անապահով անձանց թիվը նույնպես եռապատկվելու է:

 

 Խորասան 

ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի հակասական հայտարարությունները

Բորել.«ՀԳՀԾ-ում դավաճանել են իրանցիներին»

Այս օրերին, երբ մոտենում ենք Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի ավարտին ու Ջո Բայդենի իշխանության ղեկին նստելուն, ամենավիճահարույց թեմաներից մեկը ՀԳՀԾ-ի ապագան է: Մի խնդիր, որ Իրանի միջուկային գիտնական նահատակ Ֆախրիզադեի սպանությունից հետո ուրիշ ձևակերպում է ստացել: Վերջերս Իրանի խորհրդարանի կողմից պատժամիջոցների չեղարկման համար ռազմավարական քայլ նախագծի վավերացումը նույնպես ցույց տվեց, որ Իրանը երբեք պասիվ դիրքորոշում չի ունենալու և եթե պետք է շարունակվի միջուկային համաձայնությունը դիմացի կողմը պետք լիովին հավատարիմ մնա իր հանձնառություններին: Անդրադառնալով նահատակ Մոհսեն ՖԱխրիզադեի սպանությանը ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը Իրանի կողմից ՀԳՀԾ-ի մյուս կողմերին հղած կտրուկ ուղերձները արդարացի է համարել և իրանցիները իրավունք ունեն մտածել, որ իրենց դավաճանել են և գուցե այլևս չկամենան նախկինի պես հետևել ՀԳՀԾ-ին:

 

 Արմանե մելլի 

Իրանական պատվաստանյութը կլինիկական փորձարկման փուլում է

Կովիդ 19 հիվանդության իրանական պատվաստանյութի հետ կապված վերջի հայտարարության համաձայն, Իրանի սննդի ու դեղերի կազմակերպության խոսնակ դոկտ. Քիանուշ Ջահանփուրը, նշելով որ իրանական պատվաստանյութը հասել է կլինիկական փորձարկման փուլի, հավելել է.«Շաֆա Ֆարմադ ընկերության ակտիվացված պատվաստանյութը որպես Կովիդ 19-ի առաջին իրանական պատվաստանույթ ստացել է էթիկայի կոդ և հասել է կլինիկական փորձարկման փուլի»: Սակայն կորոնավիրուսի գիտական շտաբի անդամը, որպես պատվաստանյութի գլխավոր հետազոտող հետաքրքիր նորություններ ունի կապված իրանական պատվաստանյութի արտադրման հետ: Պատվաստանյութի արտադրության որպիսության մասին Մինու Մոհրազն ասել է.«Այս պատվաստանյութի արտադրման հարցում արտերկրյա ոչ մի ընկերության հետ չենք համագործակցում և հետազոտության բոլոր փուլերը ինքներս ենք առաջ տարել: կենդանական փորձարկման փուլն անց ենք կացրել և էթիկայի հանձնաժողովից արտոնություն ենք ստացել և նախատեսվում է անցնենք մարդկային փորձարկման փուլին:

 

armenpress.am

Վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ իրականացվող գործընթացներին:

Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

 

armenpress.am

Երևանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին

Բուլղարական Вместе в 21 веке 15-րդ միջազգային փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել են Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2020-ին փառատոնն անցկացվել է առցանց ձևաչափով: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ:

«Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

 

armenpress.am

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերի գծով օգնական Քլարք Կուպերը:

«Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո՛»,- ասել է Կուպերը:

Այլ մեկնաբանություններ բանախոսն այս առնչությամբ չի հնչեցրել:

 

panorama.am

Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր

«Այսօր  տխուր եմ, որովհետև կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխուր եմ, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում է այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Այնուհետև նա հարցադրում արեց. «Կարո՞ղ եք ասել պատճառը որն է, որ մենք հպարատ քաղաքացի ենք։ Հպարտությունը մեծ մեղք է։ Այսօր  բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում՝ հպարտ քաղաքացիներ, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, և մենք մեզ հպարատ քաղաքացի ենք համարում»։

Տեր Հովհաննեսն ասաց, որ այստեղ հավաքված են մարդիկ իրենց արդար ձայնը բարձրացնելու համար, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռիվ վերածել։

«Եթե այդպիսինները կան՝ խնդրում եմ, վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում։ Մենք պետք է մարքրենք մեր երկիրը»,- ասաց Դադիվանքի վանահայրը։

Նրա խոսքով, այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում, երեկ ուդիներն այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայությամբ։

«Այսօր դրա մասին պետք է մտածենք։ Մենք պետք է հզորանանք, մեր հավատքի, մեր սիրո մեջ։  Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ սկսեցինք մեր ժողովրդի  մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ։

Մենք հայ ենք։ Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե այդ սերը լինի, մենք կգնանք ու կհաղթենք։ Մեր տարածքները մեզ է սպասում»,- ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

 

yerkirmedia.am

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՀ-ում և Արցախում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերը

«Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը: Այս հարցին Մանուկյանն անդրադարձավ դեկտեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում:

«Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են, և այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն: Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում: Ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն: Որո՞նք պետք է լինեն այդ կառավարության խնդիրները: Դրանք պետք է լուծվեն բոլորը զուգահեռ, իրար հետ միասին»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ առաջին խնդիրը կապված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հետ:

«Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց մենք չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Այդ պայմանագիրը կազմված է մի շարք բացթողումներով, նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն անորոշությունը դարձնի ի օգուտ Հայաստանի: Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, վերականգնել մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ է նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Պետք է վերականգնել դաշնակցային հարաբերությունները: Նորից պետք է մտնենք բանակցային գործընթացի մեջ, մեզ համար դա շատ կարևոր է»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Շարժման վարչապետի թեկնածուն հավելեց, որ կարևորագույն խնդիր է նաև անհայտ կորած զինծառայողների, գերիների, վիրավոր զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին ու Արցախից Հայաստան տեղափոխվածներին օգնելու հարցը:

«Կարևոր խնդիր է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Պետք է մաքրել այդ դաշտը և մեր առջև որքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք: Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է ոտքի կանգնենք ու գնանք առաջ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: