Մեկնաբանություն. Օգտվելով քաղաքական խառնաշփոթ վիճակից, սաուդցի պաշտոնատարները հակաիրանական հայտարարություն են տարածում
Սաուդցի պաշտոնատարները, որ այս օրերին խիստ մտահոգված են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի պարտության հետևանքների և տարածաշրջանային քաղաքական զարգացումների կապակցությամբ, հայտարարություններ տարածելով փորձում են անմասն ներկայանալ թաքֆիրական գաղափարներով ու գումարներով տարածաշրջանում իրականացվող ապակայունացնող քայլերի ու ահաբեկչության առաջացման հարցում:
Ֆրանս Պրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ Բեն Ֆարհանի հայտարարությունները վկայում են այդ քաղաքական տեղաշարժերի մասին: Մամուլի ասուլիսում Ֆեյսալ Բեն Ֆարհանը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային խաղաղ ծրագրի կապակցությամբ: Ֆարհանը Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, Ռիադի պատրաստակամությունն է հայտնել բալստիկ հրթիռների կիրառման և միջուկային սպառազինության տարածման մասին խոսելու կապակցությամբ:
Նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ սաուդցի ղեկավարները տարածաշրջանում իրենց կողմից ստեղծված ճգնաժամային վիճակից ազատվելու համար, իրանաֆոբիա են տարածում:
Սաուդյան Արաբիան այն պայմաններում է կիրառում այս ձախողած քաղաքականությունը կիրառում, երբ վերջին տասնամյակների զարգացումներն ավելի են բացահայտում այդ երկրի կործանարար դերակատարությունը:
Իրողությունն այն է, որ միջնորդավորված պատերազմներ հրահրելու հարցում Սաուդյան Արաբիայի ջանքերը և այդ նպատակով կոալիցիաներ կազմելը, տարածաշրջանում անապահովության ու անկայունության գլխավոր արմատն են հանդիսանում և սպառնում են Արևմտյան Ասիայի անվտանգությանն ու խաղաղությունը:
Ռիադը փորձում է մեղքը ուրիշների վրա բարդել: Սակայն այդպիսով Սաուդյան Արաբիան չի ազատվում Եմենի պատերազմում կատարած ոճրագործությունների, ահաբեկչությունը հովանավորելու և Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացմանը ձգտելու պատասխանատվությունից:
Արդեն տարիներ է, որ Ռիադի դիվանագիտությունը հեռացել է փոխգործակցությունից ու փոխըմբռնումից: Այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ Սպիտակ տանը Թրամփի ներկայությամբ, երբ այդ երկիրը միլիարդներ դոլարների զենք վաճառեց Սաուդյան Արաբիային և ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով, սաուդցի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանն ավելի մեծ թափով ընդդիմացավ Իրանին:
Այդ մեղադրանքներում երկու կետ կա.
Առաջին կետն այն է, որ այդպիսով չի բացահայտվում Սաուդյան Արաբիայի իրական դերը տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը խափանելու հարցում:
Երկրորդ կետը Իրնի միջուկային խաղաղ գործունեության մասին անհիմն հայտարարություններ տարածելով, թաքցնել իրենց միջուկային անսովոր գործողությունները: Սաուդյան Արաբիան այն պայմաններում է Իրանի դեմ անհիմն հայտարարություններ հնչեցնում, երբ ՄԱԳԱՏԷ-ի քննիչների նախկին ղեկավար, Հարվարդի համալսարանի դասախոս Օլի Հայնոնենն ասում է.«Սաուդյան Արաբիան միջուկային ոլորտում թափանցիկ գործունեություն չի ծավալում և Ռիադը իր կառուցվող միջուկային ռեակտորների թիվը ներկայացնելուց բացի, որևէ հստակ ծրագիր չի նեկայացրել իր միջուկային գործունեության մասին»:
Անցյալը ցույց է տալիս, որ պառակտիչ քայլերը չեն նպաստելու խաղաղության ու անվտանգության վերաբերյալ կառուցողական երկխոսությանը: Ռիադի պաշտոնատարները միգուցե մոռացել են, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ փորձել է Իրանին սպառնալիք ներկայացնել, այն դեպքում, երբ ինքը Սաուդյան Արաբիային խրախուսում էր տարածաշրջանում պատերազմ ու ճգնաժամ հրահրելու հարցում: Նման անցյալով, Սաուդյան Արաբիան անշուշտ այն դիրքում չէ, որ իրողությունները խեղաթյուրելով, քաղաքականություն ճշտել Իրանի անվտանգության ու ազգային շահերի և ՀԳՀԾ-ի համաձայնության մասին կամ բանակցության նախապայմաններ ճշտել: