Մեկնաբանություն. Հայաստանում շարունակվում են Փաշինյանի կառավարության դեմ բողոքի ցույցերը
Չնայած ոստիկանության զգուշացումներին և ցուցարարների ձերբակալություններին, Հայաստանում ամեն օր ավելի մեծ թափով են շարունակվում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ բողոքի ցույցերը:
Ցուցարարները համոզված են, որ Ղարաբաղի հրադադարի համաձայնությունն ստորագրելով, Հայաստանի վարաչապետն անտեսել է երկրի շահերը:
Հայաստանի կուսակցություններն ու դիվանագետները հայրենքի փրկության շարժում են ստեղծել և միացել են Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին: Եվ նրանք շատ վճռական են տրամադրված այդ հարցում:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է.«Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 12 ժամանակ ունի հրաժարական տալու համար, հակառակ դեպքում ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու»:
Բողոքի ցույցերը վկայում են, որ Փաշինյանի կառավարությանը ժամանակ չի մնացել անցյալի սախալները հատուցելու համար: Սակայն վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականով, կարող է վտանգվել ղարաբաղյան խաղաղության համաձայնության իրագործումը:
Չնայած ղարաբաղյան խաղաղության կետերի իրագործումը երաշխավորում է Ռուսաստանը, սակայն անշուշտ որոշ միջազգային շրջանակների և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հակառակության պատճառով, հնարավոր է, որ համաձայնության իրագործման ճանապարհին նոր խնդիրներ ծագեն: Այդ իսկ պատճառով, չնայած Ռուսաստանն անցյալում դեմ էր Փաշինյանի կառավարությանը, բայց այսօր ցանկանում է, որպեսզի նա մնա Հայաստանի վարչապետի պաշտոնում:
Չնայած այս իրողություններին, մի շարք ռուս փորձագետներ համոզված են, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հավասարակշռված քաղաքականություն վարելով, ձգտում է տարածաշրջանում պահպանել կայունությունը:
Անշուշտ Հայաստանում ժողովրդական բողոքները շարունակվելու դեօպքում, Նիկոլ Փաշիյանը պետք է ինչպես 2018թ. ժողովրդական բողոքի արդյունքում ստանձնեց վարչապետի պաշտոնը, այնպես էլ հրաժարվի այդ պաշտոնից: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով, Ռուսաստանն առավել քան որևէ այլ երկիր խնդիրների առջև է կանգնելու: Որովհետև Ռուսաստանը միայնակ է ղարաբաղյան համաձայնության իրագործումը երաշխավորելու հարցում:
Ամեն դեպքում, անկախ այն բանից՝ Փաշինյանը կմնա պաշտոնում, թե հրաժարական կտա, պետք է սպասել ու տեսնել արդյոք Երևանի կառավարությունը դաս է քաղելու այս վտանգավոր արկածախնդրություններից: Եվ արդյոք Հայաստանի կառավարությունը հնարավորություն ունի՞ իրագործել տարածաշրջանում իր ցանկությունները, որոնց դեմ է Ռուսաստանը: