Մամուլի տեսություն 08.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129443-Մամուլի_տեսություն_08.12.2020
Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների, սակայն ԱՄՆ-ն արգելափակել է Իրանի հասանելիությունը այս կենսական նշանակության պատվաստանյութին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 13:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.12.2020

Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների, սակայն ԱՄՆ-ն արգելափակել է Իրանի հասանելիությունը այս կենսական նշանակության պատվաստանյութին:

Մարդոմսալարի օրաթերթ

Եվրոպայի պատասխանն Իրանի միջուկային գործունեության զարգացմանը

Եվրոպական եռյակը, չանդրադառնալով ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարման հարցում թերացումներին,  մտահոգություն է հայտնել Նաթանզում ավելի շատ ցենտրիֆուգներ տեղադրելու Իրանի քայլի կապակցությամբ:

Երկուշաբթի օրը, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ, որում լուրջ մտահոգություն են հայտնել Նաթանզի միջուկային համալիրում  ավելի առաջադեմ ցենտրիֆուգներ տեղադրելու Իրանի նոր հայտարարության, ինչպես նաև երկրի միջուկային ծրագրի ընդլայնման խորհրդարանի որոշման կապակցությամբ: 

 

Քեյհան օրաթերթ

Դուբայը դարձել է իսրայելցի մաքսանենգների ու հանցագործների կենտրոնավայրը

Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման արդյունքում,  վերջին շաբաթների ընթացքում ավելացել է ԱՄԷ մուտք գործող օկուպացված տարածքների բնակիչների թիվը, ինչը վտանգավոր է Աբու Դաբիի համար:

Այս կապակցությամբ, եբրայերեն լեզվով մի լրատվական կայք, հղում անելով  անվտանգության բարձրաստիճան աղբյուրի խոսքերին այն մասին, որ Իսրայելում թմրաբիզնեսով զբաղվողներից ու հանցավոր կազմակերպությունների ղեկավարներից շատերն իրենց բիզնեսը տեղափոխել են այդ երկիր:

«Հիմա,  երբ ԱՄԷ-ի երկինքը բաց է բոլորի համար, իսրայելցի հանցագործները Դուբայում հսկայական շուկա են գտել»,- հաղորդել է Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ ալիքը:

 

Խորասան օրաթերթ

ԱՄՆ-ի կորոնավիրուսային հանցագործությունն Իրանի նկատմամբ

Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների զանգվածային կիրառմանն, իսկ Իրանի հարևան որոշ երկրներ հայտարարել են առաջիկա օրերին  պատվաստանյութ գնելու մասին: Սակայն ԱՄՆ-ի հակաիրանական  պատժամիջոցները մինչ այժմ խոչընդոտում էին պատվաստանյութին հասանելիություն ունենալու Իրանի ջանքերին, ինչը ևս մեկ անգամ բացահայտում է  իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի վարած հակամարդկային քաղաքականության բնույթը:

Մի քանի օր առաջ, Իրանի  ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այս կապակցությամբ հայտարարեց. «ԱՄՆ-ն նույնիսկ խանգարում է մեզ օգտագործել ծախսել այլ երկրներում գտնվող մեր գումարները՝ պատվաստանյութի արտադրության համար: Եթե նրանք այլ բան են ասում, նրանք ստում են»:

 

armenpress.am

Ֆրանսիան հաղորդել Է թռչնագրիպի բռնկման մասին

Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդել Է H5N8 թռչնագրիպի բարձր ակտիվությամբ վիրուսի բռնկման մասին, որը տեղի Է ունեցել երկրի Լանդայի հարավարեւմտյան դեպարտամենտի 6 հազար բադ ունեցող թռչնաֆաբրիկայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ANSES ազգային տեղեկատու լաբորատորիան այսօր հաստատել Է H5N8 վիրուսով վարակումը Բենես-Մարեմն կոմունայի (Լանդայի դեպարտամենտ) 6 հազար բադ ունեցող թռչնաֆաբրիկայում, որտեղ դեկտեմբերի 5-ին արձանագրվել Է բարձր անկում»,-ասվում Է նախարարության հաղորդագրության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Խոսքը Ֆրանսիայում առաջին վարակված ֆերմայի մասին Է՝ նոյեմբերի կեսերին երկրի զոոխանութներում H5N8 վիրուսի հայտնվելու պահից ի վեր: «Այդ H5N8 վիրուսը, որը չի փոխանցվում մարդուն, Եվրոպայի վայրի բնության մեջ ակտիվորեն տարածվում Է չվող թռչունների միջոցով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

Բիլ Գեյթսն սպասում Է, որ COVID-19-ի դեմ վեց պատվաստանյութեր հասանելի կլինեն մինչեւ գարուն

 Կորոնավիրուսի դեմ վեց արտադրող ընկերությունների պատվաստանյութեր կարող են օգտագործման համար հավանության արժանանալ եւ պատրաստ լինել մինչեւ 2021 թվականի առաջին եռամսյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բիլ Գեյթսը Singapore FinTech Festival խորհրդաժողովում իր առցանց ելույթում, որը հրապարակվել Է CNBC International TV-ի YouTube-ալիքում: «Ես սպասում եմ, որ մոտավորապես վեց պատվաստանյութերի հավանություն կտրվեն 2021 թվականի առաջին եռամսյակում»,-հայտարարել Է Գեյթսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք նա ունի կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստման վերաբերյալ:

Գեյթսի խոսքով՝ կարող են հավանության արժանանալ AstraZeneca, Johnson & Johnson, Novavax, Pfizer/BioNTech եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերը: Նա չի նշել վեցերորդ պատվաստանյութի արտադրող ընկերության անունը: Գեյթսը հույս Է հայտնել, որ 2021 թվականին պատվաստանյութի ի հայտ գալը թույլ կտա մինչեւ 2022 թվականը հաղթահարել կորոնավիրուսի համավարակը: Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 2-ին դարձավ առաջին երկիրը, որը զանգվածային կիրառման համար բոլոր կլինիկական փորձարկումներն ավարտելուց հետո հավաստագրել Է Pfizer/BioNTech-ի (ԱՄՆ եւ Գերմանիա) արտադրության պատվաստանյութը: Դեկտեմբերի 8-ին երկիրն սկսել Է COVID-19-ի դեմ լայն պատվաստումները: Առաջին ներարկումն ստացել Է Քովենթրիի 90-ամյա մի բնակչուհի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Թրամփը զանգահարել Է Փենսիլվանիայի նահանգ՝ խնդրելով փոխել ընտրությունների արդյունքները. Washington Post

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ երկու անգամ զանգահարել Է Փենսիլվանիայի նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Բրայան Քաթլերին՝ խնդրելով օգնել՝ փոխելու այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Washington Post թերթը:Ըստ հրատարակության տվյալների, այդ զանգերի մասին տեղեկությունը հաստատել Է Քաթլերի գրասենյակը: Սա արդեն երրորդ նահանգն Է, որտեղ Թրամփը փորձել Է «ետ շրջել» քվեարկությունների ելքը. ավելի վաղ Թրամփը նույնպիսի խնդրանքով դիմել Է Միչիգանի նահանգի հանրապետականներին եւ Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփին:«Ես բոլոր այդ խնդիրների մասին լսում եմ Ֆիլադելֆիայում եւ այդ խնդիրների մասին՝ ձեր օրենսդրության հետ կապված»,-ասել Է Թրամփը խոսակցության ընթացքում, որի խոսքը հրատարակությանը մեջբերել Է Քաթլերի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Սթրաուբը:«Մենք ի՞նչ կարող ենք անել դա ուղղելու համար»,-ինչպես թերթին հայտարարել Է Սթրաուբը, հարցրել Է ԱՄՆ-ի ղեկավարը:Հրատարակության համաձայն, Քաթլերը Թրամփին հայտարարել Է, որ նահանգի լեգիսլատուրան (իրավադատություն) լիազորություններ չունի այն բանի համար, որպեսզի փոխի քվեարկության ուղիով ընտրված քվեատուների ցուցակը:Պետության ղեկավարի ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղթող են հայտարարել Բայդենին: Աշխարհի բազմաթիվ ղեկավարներ արդեն շնորհավորել են նրան: Թրամփը չի ճանաչում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը, որը ցույց են տալիս նախնական տվյալները: Դրա հետ մեկտեղ Թրամփը հայտարարել Է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա արդյունքները վիճարկում Է մի շարք նահանգների դատարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Լավրով․ ՄԱԿ գնահատման առաքելությունը ԼՂ-ում կլինի դեկտեմբերի կեսին

 Միավորված ազգերի կազմակերպության գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղ կուղևորվի դեկտեմբերի կեսին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստում է գնահատման առաքելությունը, ինչը որոշ ժամանակ է պահանջում։ Դրանում կմտնեն պրոֆիլային մասնագիտացված հաստատություններ և ՄԱԿ համակարգի ծրագրերը։ Պլանավորում են ուղարկել դեկտեմբերի կեսերին»,- հայտարարել է նա ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ անցկացրած ասուլիսի ընթացքում։

Լավրովը նաև փոխանցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ԼՂ-ում հումանիտար աջակցության ցուցաբերման կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ,։

Ղարաբաղում տեղակայված է 1960 զինծառայող: Խաղաղապահ զորքերի կազմում ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են:

Կողմերի՝ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

 

panarmenian.net

Ռուս բժիշկներն Արցախում արդեն մոտ 300 բնակչի են օգնել

 ՌԴ-ից Արցախ ժամանած ռազմաբժիշկներն արդեն ավելի քան 300 բնակչի են հետազոտել 8 բնակավայրում։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի Բուժապահովման կենտրոնի պետ, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը։

«Մենք արդեն 8 բնակավայր ենք այցելել, ավելի քան 300 մարդ է հետազոտվել։ Այս պահին աշխատում ենք Ասկերանի շրջանում։ Մենք, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի հետ միասին, որոշել ենք ըստ շրջանների աշխատել, որպեսզի մեր այցերը չլինեն հատվածային»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա՝ Ասկերանի շրջանից հետո, հավանաբար, ՌԴ ռազմաբժիշկները կշարունակեն օգնություն ցուցաբերել Մարտունու շրջանի բնակիչներին։

Դեմիդովը հայտարարել է, որ արտագնա բուժխմբերը ձևավորվում են բազմաֆունկցիոնալ սկզբունքով, ներառելով այդ թվում թերապևտների, վիրաբույժների, ինչպես նաև այլ մասնագետների։

«Տանում ենք նաև մեր սարքավորումները։ Հեռավոր շրջաններում բուժքույրից բացի, որպես կանոն, այլ մասնագետ չկա»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։