Մեկնաբանություն.Հայաստանը կանգնած է տնտեսական իրավիճակի վատթարացման և ազգային անվտանգության սպառնալիքի ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129452-Մեկնաբանություն.Հայաստանը_կանգնած_է_տնտեսական_իրավիճակի_վատթարացման_և_ազգային_անվտանգության_սպառնալիքի_ճանապարհին
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջան-Թուրքիա գործողությունների ավարտից անցել է ավելի քան մեկ ամիս, և դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպիսիք են ռազմագերիների իրավիճակը, սահմանային գծերի ճշտորոշման հարցը և թաքֆիրական ահաբեկիչների տեղակայումը Հայաստանի հետ սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 14:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Հայաստանը կանգնած է տնտեսական իրավիճակի վատթարացման և ազգային անվտանգության սպառնալիքի ճանապարհին

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջան-Թուրքիա գործողությունների ավարտից անցել է ավելի քան մեկ ամիս, և դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպիսիք են ռազմագերիների իրավիճակը, սահմանային գծերի ճշտորոշման հարցը և թաքֆիրական ահաբեկիչների տեղակայումը Հայաստանի հետ սահմանին:

Ղարաբաղի վերաբերյալ  եռակողմ համաձայնագրում Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշտորոշման մասին դրույթ չկար: Այդ համաձայնագրում ասվում էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի պետական ​​պաշտոնյաների բացակայության պայմաններում ադրբեջանական ուժերն ամեն դեպքում շարունակում են իրենց ցամաքային առաջխաղացումը: Դրա վառ օրինակը կարելի է տեսնել Իրանին սահմանակից Սյունիքի մարզում, որը նույնպես բազմաթիվ բողոքների պատճառ է դարձել: Այսօր Հայաստանը բախվում է այնպիսի խնդիրների, որոնք այսօր չլուծվելու դեպքում մոտ ապագայում  տնտեսական և սոցիալական անկայուն պայմանների և ներքին անվտանգության  հետ կապված հարցերի ականատեսը կլինենք: Չնայած դա կարող է ցավոտ լինել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների համար, բայց փաստ է, որ նա և իր կուսակցությունը այսօր այդ հարցերով զբաղվելու կարողություն  ու օրինականություն չունեն: Փաշինյանի ներկայիս կառավարությունը կորցրել է ոչ միայն իր նկատմամբ ներքին վստահությունը, այլ նաև  կարևոր հարևանների ՝ Իրանի և Ռուսաստանի վստահությունն ու աջակցությունը:

Իրանի աջակցության և վստահության վերաբերյալ պետք է ասել, որ Մեղրիի ազատ գոտու ներկայիս իրավիճակը, որը վերջին տարիներին Իրանի և Հայաստանի կողմից միլիոնավոր դոլարներ ծախսվելով  բարգավաճում էր, գրեթե լքված է Մեղրիի միջանցքի անորոշության պատճառով և մեծ հավանակությամբ Իրանն այլևս հետաքրքրություն չի ցուցաբերի այս տարածքի նկատմամբ:

Հայաստանը, որի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջության արդյունաբերությունն էր, այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս ոլորտում  եկամուտը մոտեցել  է զրոյի, իսկ այսօր պետական ​​բյուջեում Հայաստանի եկամտի չորս հիմնական աղբյուրներից մեկը Սոթքի ոսկու հանքն է, որը գտնվում է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայանգրով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում: Եվ այս բոլոր խնդիրներին պետք է ավելացնել նաև հանքավայրի 1600  և զբոսաշրջության ոլորտի հազարավոր աշխատողների գործազրկությունը:

Հայաստանը նաև կորցրել է 150,000 տոննա ցորեն, որը ձեռք էր բերում Ղարաբաղի հարակից տարածքներից: Զրկվել է Քարվաճառի լեռներից ակունք առնող  կենսական նշանակության ջրային ռեսուրսներից, որոնք ապահովում էին   Հայաստանի գյուղատնտեսության  և խմելու  ջուրը:

Հետևաբար, եթե  Հայաստանում  այս քաղաքական գործընթացը շարունակվի, Հայաստանի ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի անվստահության հետ մեկտեղ, Թուրքիայի խանգարող ներկայությունը,  տնտեսական  անկայուն  պայմանները, ինչպես նաև  առաջիկա բանակցություններում հայերի իրավունքի իրացման հարցում Փաշինյանի կառավարության անօրինականությունը պատճառ կդառնան,որ առաջիկայում  Հայաստանում ականատեսը լինենք  քաղաքական, սոցիալական և տնտեսական  անցանկալի իրադարձությունների: Իրադարձություններ, որոնք կարող են միգրացիոն հոսքերին զուգահեռ ուղղակիորեն թիրախավորել  և խաթարել  Հայաստանի ներքին անվտանգությունը: 

Ըստ որոշ վերլուծաբանների ՝ Փաշինյանի արևմտամետ մոտեցումն ու սիոնիստական ​​ռեժիմին մերձենալը Երևանի կառավարությանը վտանգավոր ճանապարհին կանգնեցրին, ինչը հանգեցրեց Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային անվստահությանը և ներքաղաքական իրավիճակի վատթարացմանը:

 

Հեղինակ.Կովկասի և Թուրքիայի հարցերի հետազոտող՝ Իսակ Յունանեսյան

Աղբյուր.Հուր հաստատություն