Մեկնաբանություն.Շեղված ամերիկյան տրամաբանություն՝ «մեր ահաբեկիչները» փրկիչներ ու հերոսներ են
Ամերիկան շրջված տրամաբանություն ունի՝ սեփական ահաբեկիչներին անվանում է հերոսներ, իսկ հայրենասեր հերոսներին, հակաամերիկյան գաղափարների պատճառով՝ ահաբեկիչներ:
ԱՄՆ հանգուցյալ սենատոր Ջոն Մաքքեյնը, որը հայտնի էր աշխարհում ԱՄՆ-ի անօրինական շահերին դեմ ցանկացած երկրի նկատմամբ իր ծայրահեղական և ռազմատենչ դիրքորոշումներով, ԱՄՆ-ում հայտնի է որպես «ազգային հերոս», քանի որ նրա ինքնաթիռը կործանվեց Հանոյում անմեղ քաղաքացիական անձանց ռմբակոծության ժամանակ, և նա գերեվարվեց վիետնամական ուժերի կողմից:
Սա է «Ամերիկայի ազգային հերոսը»: ԱՄՆ-ից հազարավոր մղոններ հեռու անմեղ ազգի դեմ բացահայտ ագրեսիա իրականացնողը: Մի ժողովուրդ, որը սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար: Բայց «Ամերիկայի ազգային ու քաջ հերոսները» 20 տարի պայքարեցին այս ազգի դեմ, իրականացնելով ամենաբարբարոսական հանցագործությունները, կիրառելով արգելված զենք, ամբողջությամբ ավերելով գյուղերն ու քաղաքները, սպանելով հարյուր հազարավոր մարդկանց և տեղահանելով միլիոնավոր ուրիշների: Երբ այդ հանցագործները վերադարձան իրենց երկիր, նրանց տրվեց «Արիության մեդալ»: Նրանք ընտրվեցին որպես ամերիկացի ժողովրդի ներկայացուցիչներ Կոնգրեսում, իսկ նրանց մի մասը մասնակցեց նախագահական ընտրություններին և դարձավ ԱՄՆ նախագահ:
ԱՄՆ-ի այս շրջված տրամաբանությունը, որը Վիետնամում, Կորեական թերակղզում, Իրաքում, Աֆղանստանում և այլ երկրներում ամերիկյան պատերազմների հանցագործներին ներկայացնում է որպես «ազգային հերոսներ», կարող է սահմանվել նաև ուժի տրամաբանության տեսանկյունից: Մինչ ԱՄՆ-ը ահաբեկիչներ է անվանում այլ երկրների հերոսներին, ովքեր պաշտպանում են իրենց հողերը և իրենց սրբավայրերն ու ճակատագիրն ագրեսորներից, ԱՄՆ-ն նրանց մեղադրում է ահաբեկչությանը սատարելու մեջ և պատժամիջոցներ կիրառելով, հայտարարում, որ նրանք պետք է ենթարկվեն դատական պատասխանատվության:
Համաձայն այս շեղված տրամաբանության՝ այլ երկրների ժողովուրդների դեմ մղվող ամերիկյան պատերազմները, սիոնսիտների կողմից պաղեստինցիների դեմ ավելի քան 70 տարի շարունակվող պատերազմը և պաղեստինցիների տեղահանումն ու սովամահության հասցնելը, Իրաքի, Աֆղանստանի Սիրիայի, Եմենի ու Լիբիայի պատերազմներն ու միլիոնավոր խաղաղ բնակիչների սպանությունն «օրինական են, արդարացված և նույնիսկ անհրաժեշտ»:
Բայց այդ ագրեսիային դիմակայելը և սեփական պատիվն ու սրբությունները պաշտպանելը որակվում է որպես «ահաբեկչություն», որի դեմ պետք է պայքարել: ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի, Սաուդյան ռեժիմի և զավթիչների դեմ պայքարող, այդ թվում ՝ ԻՀՊԿ-ի, Հեզբոլլահի, Համասի, Իսլամական ջիհադի, Անսարուլլայի և Հաշդ ալ-Շաբիի հերոսներն ըստ ամերիկյան տրամաբանության, «ահաբեկիչներ» են, որոնք պետք է վերացվեն և դաշտը բացվի «հերոսների» համար, ինչպիսիք են՝ Թրամփը, Նեթանյահուն, Բին Սալմանը և Բեն Զայեդը:
Այս անպտուղ տրամաբանության համատեքստում, ԱՄՆ ձախողված պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ «մտահոգության առիթ տվող կառույց» է որակել Եմենի Անսար ալ-իսլամ շարժումը, որը տապալել է Եմենի ժողովրդի դեմ ամերիկյան, սաուդական, էմիրաթական և սիոնիստական դավադրությունները: Այս խմբավորման անունն ընդգրկվել է ահաբեկչական այն խմբերի ցուցակում, որոնք առաջացել են վահաբիականության սրտից և ամերիկյան հետախուզական գործակալությունների սադրիչ քայլեր մշակող կենտորններից: Դրանք ահաբեկչական գործողություններ են իրականացնում ի շահ ԱՄՆ-ի և Իսրայելի: Դրանց թվում են Սոմալիի ալ-Շաբաբը, Ալ Քաիդան, Բոքո Հարամը, Ջաբհաթ ալ-Նուսրան, ԻԼԻՊ-ը և Թալիբանը: ԱՄՆ-ը փորձում է Անսարալլային աշխարհին ներկայացնել որպես ԻԼԻՊ-ի նման մի խումբ, այն դեպքում, երբ այս խմբավորումը հարյուրավոր նահատակներ է ունեցել Եմենի տարածքն ԻԼԻՊ-ի ու Ալ-Քաիդայի ահաբեկիչներից պաշտպանելու ճանապարհին, հատկապես Ալ-Բայդա նահանգում (կենտրոնական Եմեն):