Մամուլի տեսություն 09.12.2020
Թրամփն ԱՄՆ-ի 2020 թ. նախագահական ընտրությունները անվանել է խարան ու ամոթ:
Քեյհան օրաթերթ
Թրամփ. 2020-ի ընտրությունները խայտառակություն էին Միացյալ Նահանգների համար
Նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ-ի ընտրությունները կատարյալ խայտառակություն էին այդ երկրի համար: Դոնալդ Թրամփն ամեն օր և ցանկացած պատրվակով Թվիթերում գրառումէ անում, կասկածի տակ դնելով ընտրությունների օրինականությունը:
Նա դեռ չի ընդունել իր պարտությունը, և չկա մի օր, երբ նա չասի, որ ընտրությունները կեղծվել են: Երկուշաբթի օրը, ըմբիշ և սպորտի մարզիչ Դեն Գեյբլին Ազատության մեդալի շնորհման արարողության ժամանակ, Թրամփը կրկին կասկածի տակ դրեց 2020 թ. ընտրությունների օրինականությունը:
«Ընտրությունները կեղծված էին: Եթե ուշադիր հետևեք, կտեսնեք, որ տարբեր նահանգներում ընտրություններն անցել են կեղծիքներով»,- հայտարարել է Թրամփը: ԱՄՆ նախագահն այնուհետև իր երկիրը նմանեցրել է երրորդ աշխարհի մի երկրի, որտեղ տեղի են ունեցել կեղծված ընտրություններ.: Նա ասել է. «Այս ընտրությունները խայտառակություն էին մեր երկրի համար: ԱՄն-ը կարծես երրորդ աշխարհի երկիր լինի»:
Խորասան օրաթերթ
Քաղաքաշինություն՝ ջրի վրա
Հողերի սակավությունը փոքր երկրների համար մշտապես մեծ խնդիր է եղել: Բնակչությունն աճել է, սակայն հողերը չեն բավականացրել: Որոշ երկրներ առանց պատերազմի ավելացրել են իրենց տարածքը և կարողացել են ջրի վրա արհեստական կղզիներ կառուցել:
Իհարկե, այդ երկրներից մի քանիսը ունեն արհեստական կղզիներ կառուցելու այլ պատճառներ, քանի որ այդպիսով փորձել են գրավել զբոսաշրջիկների:
Վերջերս հրապարակված Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի զեկույցը վկայում է, որ Սինգապուրը, չորս տասնամյակների ընթացքում կարողացել է իր տարածքն ավելացնել 20 տոկոսով:
Արմանե մելլի օրաթերթ
Մի փոքր համբերություն ...
Պատժամիջոցները չեղարկելու մասին Իրանի խորհրդարանի կողմից հրապարակված ռազմավարական գործողությունների բանաձևը (Լրացուցիչ արձանագրությունից Իրանի դուրս գալը օրինականացնելը) բովանդակությամբ տարբերվում է վերնագրից, և արդյունքը, հավանաբար, ավելի երկարատև կլինի, քան պատժամիջոցների վերացումը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության նկատմամբ գրեթե երեք տարի տևած ռազմավարական համբերությունից հետո, այժմ պետք է սպասել ևս մի քանի ամիս և տեսնել, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը ինչ ռազմավարություն կամ կկիրառի Իրանի նկատմամբ: Արդյոք նրանք կպահե՞մ իրենց խոստումները և իրենց հայտարարությունները ՀԳՀԾ-ի վերաբերյալ, ինչպես հայտարարել են նախընտրական արշավի ընթացքում:
Այնուամենայնիվ, խորհրդարանի որոշումն առայժմ անորոշ վիճակ է առաջացրել: Օրենքի գործադրման համար նախատեսված կարճ ժամանակահատվածը և այն չկիրառելու դեպքում նախատեսված պատիժը չի համապատասխանում համաշխպարհաիրն իրողություններին, տնտեսական իրավիճակին և մարդկանց վրա գոյություն ունեցող ճնշմանը:
armenpress.am
Բայդենը գյուղատնտեսության եւ շինարարության նախարարների պաշտոններում ընտրել Է իր թեկնածուներին
Ջո Բայդենը, որը հայտարարել Է իր հաղթանակը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, իր թեկնածուներին Է ընտրել բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարությունների ղեկավարների պաշտոնների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg-ը:
Գործակալության իրազեկ աղբյուրների տվյալներով՝ Բայդենի հիմնական թեկնածուն բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնի համար Օհայոյի նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Մարշա Ֆիջն Է: Կոնգրեսի կողմից նրան հաստատելու դեպքում Ֆիջը կդառնա աֆրոամերիկացի առաջին կինը, որը գլխավորում Է այս նախարարությունը: Մինչդեռ, գործակալության զրուցակիցները որպես գյուղատնտեսության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդ նշում են Այովայի նահանգի նախկին նահանգապետ Թոմ Վիլսաքին: Նա գյուղատնտեսության նախարարության ղեկավարի պաշտոնն ութ տարի զբաղեցրել Է նախագահ Բարաք Օբամայի օրոք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Իրաքում երկու պայթյուն Է տեղի ունեցել նավթի հանքավայրում
Դեկտեմբերի 9-ին երկու պայթյուն Է տեղի ունեցել Քիրքուկի նահանգի Խաբազ նավթի հանքավայրում: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալքի տվյալներով պայթյունները տեղի են ունեցել երկու արկեր ընկնելու պատճառով:
Միջադեպի մանրամասները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Պենտագոնը հայտարարել Է, որ Չինաստանը դարի կեսերին կկարողանա ԱՄՆ-ին հաղթել ռազմական հակամարտությունում
Չինաստանի տնտեսական ներուժի աճը նրան թույլ կտա արագ տեմպերով մեծացնել իր ռազմական հզորությունը. իրադարձությունների նման զարգացման դեպքում ՉԺՀ-ն դարի կեսերին ի վիճակի կլինի զինված հակամարտության դեպքում հաղթանակ տանել ԱՄՆ-ի նկատմամբ: Այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի միավորված կոմիտեի (ՇՊՄԿ) նախագահ Մարկ Միլլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նրա խոսքով՝ արդեն մինչեւ 2035 թվականը Չինաստանի ռազմական ներուժը կհավասարվի ամերիկյանին:«Նրանք ընթանում են դրան հասնելու ուղիով: Անպայմանորեն, դա լուրջ մարտահրավեր Է Միացյալ Նահանգների անվտանգությանը ներկայում եւ առաջիկա տարիներին»,-ասել Է նա, հանդես գալով Wall Street Journal հրատարակության կողմից անցկացված միջոցառմանը:Միլլիի խոսքով՝ Չինաստանի նկրտումներից պաշտպանվելու համար ԱՄՆ-ը պետք Է զարգացնի իր սեփական տնտեսական եւ ռազմական հզորությունը:Նա նախազգուշացրել Է. «Մենք չենք ցանկանում, որպեսզի մեծ տերությունների միջեւ մրցակցությունը վերաճի նրանց միջեւ պատերազմի: Դա աղետալի կլիներ»:Միլլին նշել Է, որ ամերիկացի զինվորականները պետք Է հարձակողական եւ պաշտպանական գործողությունների պատրաստ լինեն տիեզերքում եւ կիբեռտարածությունում, հատկապես Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ, որոնք ակտիվորեն զարգացնում են ռազմական ներուժն այդ բնագավառներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armeniasputnik.am
Ֆրանսիայի արտգործնախարարը բացատրություն է պահանջել թուրք գործընկերոջից
Ժան-Իվ Լը Դրիանը Թուրքիայի արտգործնախարարին հիշեցրել է Թուրքիա–ԵՄ հարաբերությունների վերականգնման կարևոր պայմանի մասին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Ֆրանսիայի արտգործնախարարության կայքից տեղեկանում ենք, որ կողմերը խոսել են նաև Թուրքիա-ԵՄ կապերի մասին` վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո:
Այս համատեքստում, դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ, ֆրանսիացի նախարարը հիշեցրել է բացատրություններ տալու` եվրոպացիների պահանջի մասին, քանի որ դա անհրաժեշտ պայման է Անկարայի և Եվրամիության միջև կառուցողական հարաբերությունների վերականգնման համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, զրկվել է վստահությունից։ Նրա խոսքով ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի համար «խնդիր» է։ Էրդողանը կոչ էր արել Փարիզին ազատվել այդ «բեռից»:
armeniasputnik.am
Մարդիկ աջակցություն էին հայտնում նախագահին և նրա գործերին, ոչ թե Պուտինի ընտանիքին. Պեսկով
Իր ընտանիքի մասին տեղեկատվության վերաբերյալ նախագահի ընտրած ռազմավարության պատճառն ահաբեկչական իրավիճակը չէ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր դիրքորոշումն այն հարցում, թե որքան հանրային պետք է լինի իր անձնական կյանքը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները Պեսկովին հարցրել էին, թե նախագահը չի՞ ցանկանում իր անձնական կյանքն ավելի հրապարակային դարձնել քաղաքացիների համար։
«Ինչ վերաբերում է նախագահին, դա նրա ընտրությունն է, և նա այդ մասին բազմիցս հստակ ասել է և շարունակում է հետևել դրան․․․ Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկներին, թե քաղաքացիները նախագահ ընտրելիս պետք է ճանաչեն այդ մարդուն, ապա նախագահի տեսանկյունը հայտնի է բոլոր քաղաքացիներին, և մարդիկ քվեարկում ու բազմաթիվ անգամ արդեն քվեարկել և իրենց աջակցությունն են հայտնել հենց նախագահին ու նրա գործերին, ոչ թե նախագահի ընտանիքին»,-ընդգծել է Պեսկովը։
Նա նշել է նաև, որ իր ընտանիքի մասին տեղեկատվության վերաբերյալ նախագահի ընտրած ռազմավարության պատճառն ահաբեկչական իրավիճակը չէ: Ահաբեկչական վտանգն ամեն տեղ է արդիական։ Եվ տվյալ դեպքում երկրները տարբեր կերպ են հաղթահարում այդ վտանգը։