Մեկնաբանություն- Տարածաշրջանային պաշտոնյաների այցերը Թեհրան, Բաքու և Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129492-Մեկնաբանություն_Տարածաշրջանային_պաշտոնյաների_այցերը_Թեհրան_Բաքու_և_Մոսկվա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի Ռուսաստան կատարած այցից հետո, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ չորեքշաբթի օրը Ադրբեջան կատարելիք այցի մասին:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 13:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Տարածաշրջանային պաշտոնյաների այցերը Թեհրան, Բաքու և Մոսկվա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի Ռուսաստան կատարած այցից հետո, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ չորեքշաբթի օրը Ադրբեջան կատարելիք այցի մասին:

Թուրքիայի նախագահի Բաքու այցին զուգահեռ,  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այցելել է Թեհրան: Փորձագետները կարևոր և ազդեցիկ են համարում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի  պաշտոնյաների  այցերը Մոսկվա, Բաքու և Թեհրան: Մասնավորապես, այս ուղևորությունների արդյունքները կարող են տարբեր ձևերով ազդել Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի գործընթացի վրա:

Հայաստանի արտգործնախարարի Ռուսաստան այցի ավարտին, ՌԴ ԱԳ նախարարը, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Հարավային Կովկասի հարևան երկրների դերին, ասել է.«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի անմիջական հարևաններն են և նրանք, իհարկե, անտարբեր չեն տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի նախագահին ուղղված նամակում նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման հավանական ռիսկ կա, քանի դեռ երկու երկրների սահմանները չեն որոշվել և երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հարցը չի ավարտվել»:

Կասկած չկա, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության կոչ անող Արմեն Սարգսյանը փորձում է թուլացնել նրա դիրքերը և ընտրել Փաշինյանին ավելի հարմար փոխարինողի: Չնայած երկրում բարձրացած բողոքի ալիքին, Փաշինյանի հեռացումը Հայաստանի վարչապետի պաշտոնից դժվար է թվում: Հատկապես որ Փաշինյանին պետք է համարել Հայաստանում տասը կետանոց Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի հիմնական իրականացնողը:  Դժվար թե Հայաստանում Նիկոլ Փաշինյանից բացի այլ քաղաքական գործիչ պատրաստ լինի գործադրել  այս կարևոր փաստաթուղթը: Այս պատճառով, և չնայած Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված խնդիրներին, Փաշինյանը վայելում է Մոսկվայի ղեկավարների աջակցությունը:

Մյուս կողմից, Ադրբեջանի ԱԳ նախարարն իր պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ այսօր ժամանել է Իրան: Այս ուղևորության կարևորությունը ցույց է տալիս այն փաստը, որ Իրանը, որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկիր, մեծ նշանակություն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, շատ կարևոր է: Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը կմասնակցեն դեկտեմբերի 10-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակի շքերթին: Չնայած Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին, չպետք է անտեսել, որ Լեռնային Ղարաբաղի տասը կետից բաղկացած հայտարարության երկիմաստությունները մտահոգությունների տեղիք են տվել Ադրբեջանի քաղաքական շրջանակներում:

Մինչ թուրք պաշտոնյաները գոհ են Լեռնային Ղարաբաղի պատերազմի նվաճումներից, Ադրբեջանի ժողովուրդը անհանգստացած է տարածաշրջանի ապագայով:

Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի լիակատար ազատագրումն էր: Սակայն այն ոչ միայն չի կատարվել, այլ ապագայում տարածաշրջանի ազատագրումը կարծես ավելի բարդ է լինելու: