Մեկնաբանություն. Թուրքիայի առջև ծառացած մարտահրավերները և Եվրոպայի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129521-Մեկնաբանություն._Թուրքիայի_առջև_ծառացած_մարտահրավերները_և_Եվրոպայի_պատժամիջոցները
Այն բանից հետո, երբ Թուրքիան Արևելյան Միջերկրականում շարունակում է իր քաղաքականությունները, ԵՄ-ը սպառնացել է ավելի խստացնել այդ երկրի դեմ տնտեսական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 11:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թուրքիայի առջև ծառացած մարտահրավերները և Եվրոպայի պատժամիջոցները

Այն բանից հետո, երբ Թուրքիան Արևելյան Միջերկրականում շարունակում է իր քաղաքականությունները, ԵՄ-ը սպառնացել է ավելի խստացնել այդ երկրի դեմ տնտեսական պատժամիջոցները:

Նախատեսվում է, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Բրյուսելում անցկացվող նիստի ընթացքում ԵՄ-ի ղեկավարները որոշում կայացնեն Թուրքիայի պատժամիջոցների վերաբերյալ: Եվրոպացի ղեկավարները նաև առաջարկել են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իր քաղաքականությունների փոփոխության դեպքում քաջալերող մոտեցում ցուցաբերել այս երկրի նկատմամբ: Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը ԵՄ-ի կողմից կիրառվող քաջալերող քաղաքականություններից է:

Երկուշաբթի օրը, եվրոպական երկրների ԱԳ նախարարների նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարեց. «Թուրքիայի վարքագծում լուրջ փոփոխություններ չեն նկատվում: Որոշ դեպքերում, պայմաններն ավելի վատացել են և այս կապակցությամբ արված գնահատումները դրական չեն»:

Ավելի ավղ, ԵՄ-ը Թուրքիային նախազգուշացրել էր վերջ տալ Արևելյան Միջերկրականի վիճելի ջրային տարածքներում գազի  որոնողական աշխատանքներին: Եվրոպական պետություններին նաև զայրացնում է Սիրիայի ու Լիբիայի պատերազմներում Թուրքիայի ներգրավվածությունն ու ՌԴ-ի հետ հարաբերությունը: Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բազմիցս շեշտել է.«Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործունեությունը Անկարայի ծովային օրինական իրավունքներից է»: Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործունեությունը մեծ վնասներ է հասցրել Հունաստան-Թուրքիա հարաբերություններին ու առավել քան երբևէ մեծացրել է լարվածությունների սրման հավանականությունը:

Հետևաբար ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ տնտեսական ծանր պատժամիջոցների կիրառումը, այն էլ այն պայմաններում, երբ այս երկիրը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեծ վնասներ կհասցնի զարգացման փուլում գտնվող Թուրքիայի տնտեսությանը: Փաստորեն Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառվելու դեպքում, Թուրքիայի կառավարությունն ու ժողովուրդը ավելի լուրջ դժվարությունների առջև են հայտնվելու: Սակայն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում եվրոպացի դիվանագետները տարբեր  կարծիքներ ունեն: Եվրոպացի որոշ դիվանագետներ ցանկանում են, որպեսզի Թուրքիան վերանայի Արևեյան Միջերկրականի, Հունաստանի ու Կիպրոսի կղզու վերաբերյալ իր քաղաքականությունները, դիվանագետների մի այլ խումբ էլ խոսում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Որոշներն էլ ակնհայտորեն սպառնում են խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ և ասում են.«Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը սեղանի վրա է»:

Այս պայմաններում, կասկած չկա, որ Հունաստանը կարողացել է հօգուտ իր շահերի, Թուրքիայի դեմ համախմբել եվրոպական պետություններին: Փաստորեն ներկա պայմաններում, թվում է թե Հունաստանի կառավարությունը դիմել է հրահրիչ քաղաքականությունների և մտադիր է Թուրքիային հրահրել այնքան, մինչև վերջինս դիմի ծայրահեղ ու չհաշվարկված քայլի, որպեսզի դա պատտճառ դառնա եվրոպական երկրների համար՝ աջակցել   Հունաստանին ու գործադրել Թուրքիայի դեմ հնչեցրած սպառնալիքները: Անյուամենայնիվ, թվում է թե ԵՄ-ի ղեկավարները առաջիկա նիստում չեն վավերացնի Թուրքիայի դեմ մեծածավալ պատժամիջոցների կիրառման նախագիծը: Հատկապես հաշվի առնելով, որ Եվրոպայի անվտանգության զգալի բաժինը կախված է Թուրքիայից և  դժվար թե եվրոպացի առաջնորդները լուսանցք մղեն այս ոլորտում իրենց գլխավոր դաշնակիցներից մեկին: