Մամուլի տեսություն 12.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129527-Մամուլի_տեսություն_12.10.2020
Իրանի մամուլը կարևորել է Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը Թեհրան և իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունները:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 13:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.10.2020

Իրանի մամուլը կարևորել է Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը Թեհրան և իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունները:

Մարդոմսալարի օրարթերթ

Բայդենը նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի պատժամիջոցները

Bloomberg կայքը, վկայակոչելով իրազեկ աղբյուրի, հաղորդել է, որ Ջո Բայդենը մտադիր է  ամբողջությամբ վերանայել ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ծրագրերը: Թրամփի նախագահության տարիներին հակաիրանական պատժամիջոցներն ավելացել են ու  խստացել: 

Աղբյուրը նշել է, որ Էդուալ Վալի Ադիմոն, ում Բայդենն ընտրել է որպես ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի  երկրորդ անձ, ազգային անվտանգության այլ գործակալությունների հետ միասին ստուգելու է, թե ինչ մասնակցությունի Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության բաժինը՝ TFI-ը, դեպարտամենտի նախագծերում:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները միլիարդավոր դոլարների զենք են տրամադրել ԻԼԻՊ-ին

Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և Սպիտակ տան դշնակից  ԵՄ անդամ արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ,  միլիարդավոր դոլարների զենք են տրամադրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը և Սիրիայի ազատ բանակին:

Գործակալության տվյալներով ՝ ԻԼԻՊ-ին տրամադրված զենքերը հիմնականում արտադրվում են ԵՄ անդամ երկրներում, և շատ դեպքերում ԱՄՆ-ը, այդ բեռները գնելուց հետո, խախտել է զենքի արգելքի մասին համաձայնագրի պայմանները, դրանք տրամադրելով է Սիրիայում գործող թաքֆիրական  ահաբեկչական խմբավորումներին:

Հաղորդման մեջ նշվում է, որ ԻԼԻՊ-ի զենքի մի մասը կապված է եղել  Բուլղարիայից Սաուդյան Արաբիա զենքի արտահանման հետ, իսկ խմբավորմանն ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի օգնությունը սիրիական ընդդիմությանը հնարավորություն է  օգտագործել հակատանկային և հակատանկային հրթիռներ:

 

 

Շարղ օրաթերթ

 Թեհրանում կայացած քննարկումներում անդրադարձ  է կատարվել ղարաբաղյան հակամարտության լուծմանը

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարն այցելել էր Թեհրան: Այս կարևոր այցը կայացավ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության թուլացումից հետո: Հյաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հակամարտության ընթացքում, մշտապես շրջանառվում էր այն թյուր կարծիքը, թե Իրանն աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին:

 

Խորասան օրաթերթ

Իրանցի բաժանորդների 30 տոկոսը կունենա անվճար գազ և ջուր

Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է ջրի ցածր սպառում ունեցող  բաժանորդների համար 10 օր հետո ջրի անվճար դառնալու մասին: Երեկ կայացած նիստում,  նպատակ ունենալով օպտիմալացնել գազի սպառումը և խրախուսել ցածր սպառում ունեցող  բաժանորդներին, Նավթի նախարարին պարտականություն է տրվել ներկայացնել այս կապակցությամբ նախարարության նախագիծը: Որոշումը վերաբերում է նաև գազի գնին, ներառյալ հարկերն ու տուրքերը:  Օրենքը վերաբերում է միայն նրանց, ովքեր մշտական բնակություն ունեն գյուղական համայնքներում և որոշ ցեղախմբերի ներկայացուցիչներին:

Այն  չի վերաբերում վայրերին, որտեղ մարդիկ մշտական բնակություն չունեն:

 

armenpress.am

 ԱՀԿ-ի փորձագետները ժամանել են Հնդկաստան, որտեղ տեղի Է ունեցել անհայտ հիվանդության բռնկում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկու փորձագետներ ժամանել են Հնդկաստանի Էլուրու քաղաք, որտեղ, ըստ վերջին տվյալների, անհայտ հիվանդությունից տուժել Է 593 մարդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times Now հեռուստաալիքը: Անհայտ հիվանդության բռնկումը Էլուրու քաղաքում եւ նրա արվարձաններում սկսվել Է անցած կիրակի օրը:

Հիվանդության ախտանշաններն են՝ ընկնավորության նոպաները՝ երեքից հինգ րոպե տեւողությամբ, հիշողության կորուստը՝ մի քանի րոպե տեւողությամբ, հանկարծակի ուշաթափությունները, գլխացավը եւ ցավը մեջքի շրջանում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հիվանդության պատճառները պարզելու համար քաղաք Էին ուղարկվել բժիշկների բրիգադներ՝ Սննդի ազգային ինստիտուտից, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից եւ Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտից:

Մասնագետները թեստավորում են հիվանդների արյան, մեզի նմուշները, ինչպես նաեւ ուսումնասիրում սննդամթերքը եւ ջրի նմուշները: Ավելի վաղ Անդհրա-Փրադեշի նահանգի գլխավոր նախարարի գրասենյակը հաղորդել Էր, որ առեղծվածային հիվանդության պատճառ կարող Էր դառնալ կապարով եւ նիկելով թունավորումը, որոնց հետքերը գտել են ջրի եւ կաթի մեջ:

Դրա հետ մեկտեղ հաղորդվել Է, որ դրանք նախնական տվյալներ են եւ անհրաժեշտ Է սպասել լրացուցիչ հետազոտությունների արդյունքներին: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Արեւմտյան Գադավարիի օկրուգը, որի մայրաքաղաքն Էլուրուն Է, խմելու ջրի խնդիր ունի: Այդ շրջանը բրնձի խոշորագույն արտահանողն Է Անդհրա-Փրադեշի նահանգում, եւ դրա ոռոգման համակարգը գցվել Է լեգենդար բրիտանացի ինժեներ սըր Արթուր Քոթոնի կողմից՝ ավելի քան մեկ դար առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Մոլդովայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատել Է հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել Է Մայա Սանդուն: Ամփոփելով դեկտեմբերի 10-ին կայացած նիստի արդյունքներն՝ այդ մասին հայտնել Է ՍԴ-ի նախագահ Դոմինիկա Մանոլեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Հասատվում են Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրության արդյունքները, որոնք տեղի ունեցան 2020 թվականի նոյեմբերի 15-ին: Հաստատվում Է Մայա Սանդուի ընտրվելը Մոլդովայի Հանրապետության նախագահ: Այս որոշումը վերջնական Է, չի կարող բողոքակվել եւ ուժի մեջ Է մտնում ընդունման օրվանից»,- հայտարարել Է Մանոլեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից Հայաստանին փոխանցված քաղաքացիական անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 10-ին այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 9-ին Ադրբեջանից Հայաստան էր տեղափոխվել երեք գերի:

 

.panorama.am

Ռուսաստանը կարգելի լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան՝ Հայաստանի Արմավիրի մարզից` «պեպինո» խճանկարային վիրուսով մթերքը հայտնաբերելուց հետո: Այս մասին գրում է Ria-ն։

««Ռոսսելխոզնադզոր»-ն անհրաժեշտ է համարում 2020 թ. դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան, որն արտահանվել և (կամ) արտադրվել  է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում՝ պեպինո խճանկարային վիրուսի Ռուսաստանի Դաշնությունում տարածումը կանխելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից լոլիկ և խնձոր ներմուծել Ռուսաստան` այս երկրի արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով:

 

.panorama.am

Ջորջ Քլունին հոսպիտալացվել է՝ նկարահանումների համար արագ նիհարելու արդյունքում

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ արագ նիհարել է «Կեսգիշերային երկինք» իր ֆիլմի նկարահանումների համար։ Այս մասին գրում է Ria-ն։

Նշվում է, որ իր ֆիլմի աշխատանքների մեկնարկից չորս օր առաջ Քլունին հոսպիտալացվել է որովայնի ուժեղ ցավերով: Բժիշկները դերասանի մոտ ախտորոշել են պանկրեատիտ, և նա ստիպված է եղել մի քանի օր անցկացնել հիվանդանոցում:

«Կարծում եմ՝ շատ ջանք թափեցի նիհարելու համար և, հնարավոր է, ինքս ինձ չէի նայում», - ասել է դերասանը:

Քլունիի խոսքով՝ իր սննդակարգը կարող է նպաստել հիվանդությանը:

Հրապարակման համաձայն՝ 59-ամյա Քլունին կորցրել է գրեթե 13 կիլոգրամ՝ գլոբալ աղետից փրկված քաղցկեղով հիվանդ աստղագետի դերը խաղալու համար: