Մեկնաբանություն. ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ԱՄԷ-ինառաջադեմ զենքի զանգվածային վաճառքին
Անապահով ներկայացնելով արևմտյան Ասիայի տարածաշրջանը և իրանաֆոբիա տարածելով, ԱՄՆ-ն մշտապես փորձել է հնարավորինս շատ զենք վաճառել Պարսից ծոցի հարավային երկրներին: ԱՄՆ Կոնգրեսն այժմ նոր քայլ է ձեռնարկել այդ քաղաքականության շրջանակում:
Ամերիկացի սենատորները, չհաստատելով ԱՄԷ-ին առաջադեմ զենքերի վաճառքի դադարեցման մասին նախագծերը, հավանություն են տվել այդ երկրին 23 միլիարդ դոլարի արժողությամբ առաջադեմ զենքի զանգվածային վաճառքին: Սենատում նախ քվեարկության դրվեց Արաբական Միացյալ Էմիրություններին MQ-9 գրոհային անօդաչու թռչող սարքերի վաճառքի արգելքը, ինչը չհաստատվեց: Ավելի ուշ ԱՄՆ սենատորները մերժեցին հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքը ԱՄԷ-ին արգելափակելու ծրագիրը: Այսպիսով, ԱՄԷ-ն դառնում է առաջին արաբական երկիրը, որն այս կործանիչն ստանում է ԱՄՆ-ից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես սպառնացել էր վետո կիրառել Սենատի՝ զենքի վաճառքի արգելափակման փորձերի նկատմամբ:
Սենատի դեմոկրատները երկու նախագիծ ներկայացնելով, փորձել էին կանխել զենքի վաճառքը ԱՄԷ-ին: Զենքի վաճառքը սահմանափակելու ցանկությունը բացատրվում է ԱՄԷ-ի՝ Եմենի պատերազմին մասնակցությամբ: Այս պատերազմը ՄԱԿ-ը բնութագրել է, որպես աշխարհի ամենավատ հումանիտար աղետներից մեկը: Այն հազարավոր եմենցիների կյանքեր է խլել:
Նշենք, նաև, որ ԱՄԷ-ում կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները:
Վաշինգտոնի միջազգային քաղաքականության կենտրոնի զենքի և անվտանգության նախագծի տնօրեն Ուիլյամ Հարթենգը գրում է. «Ամերիկյան և բրիտանական զենքերի, այդ թվում ՝ կործանիչների, ռումբերի և զրահամեքենաների վաճառքը Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, երկարաձգել է Եմենի պատերազմը և ավելի քան 100,000 մարդու կյանք խլել»:
ԱՄԷ-ն, որ Թրամփի օրոք ձեռնամուխ եղավ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ակնկալում էր պարգևատրվել Վաշինգտոնի կողմից և ամերիկյան ԷՖ-35 կործանիչներ գնելու հնարավորություն ստանալ: Այնուամենայնիվ Սիոնիստական լոբբին՝ AIPAC-ը և նույնիսկ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռան Դերմերը հայտարարել են, որ չնայած դեմոկրատների անհամաձայնությանը, այդ նախագծերը Սենատում հանրապետականների գերակայության շնորհիվ չվավերացվեցին:
Պարսից ծոցի հարավային մերձափնյա երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, Արևմուտքի ամենամեծ դաշնակիցներն են, ինչպես նաև ամերիկյան զենքի խոշոր գնորդները: ԱՄՆ-ը միշտ փորձել է Պարսից ծոցում անվտանգության իրավիճակը լարված պահել, և պնդելով, որ Իրանի կողմից սպառնալիքներ կան, հարուցել է մտացածին թշնամանք Պարսից ծոցի արաբական երկրների դեմ:
Միացյալ Նահանգների նախագահը մեծ քանակությամբ զենք վաճառելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրներին, փորձեց հսկայական շահույթներ ապահովել ԱՄՆ ռազմական և արդյունաբերական համալիրների համար: Իր նախագահության առաջին տարում Թրամփը կարողացավ 110 միլիարդ դոլարի սպառազինական ամենախոշոր պայմանագիրը կնքել Սաուդյան Արաբիայի հետ: Այս ընթացքը շարունակվել է նաև հետագա տարիներին: Թրամփի վարչակազմը պնդում է, որ զենքի այս պայմանագրերը աշխատատեղեր են ստեղծել հարյուր հազարավոր ամերիկյան ընտանիքների համար: Մինչդեր դրանք անապահովություն, պատերազմ և սպանություններ են բերել Արևմտյան Ասիայի ժողովուրդներին: