Մամուլի տեսություն 11.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129571-Մամուլի_տեսություն_11.12.2020
Որոշ գիտնականներ կարծում են, որ ալկոհոլ օգտագործելը կարող է ազդել կորոնավիրուսի պատվաստանյութի վրա և ալկոհոլով օգտագործած ու պատվաստված մարդը նորից կենթարկվի վարակվելու սպառնալիքին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 11, 2020 12:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.12.2020

Որոշ գիտնականներ կարծում են, որ ալկոհոլ օգտագործելը կարող է ազդել կորոնավիրուսի պատվաստանյութի վրա և ալկոհոլով օգտագործած ու պատվաստված մարդը նորից կենթարկվի վարակվելու սպառնալիքին:

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Իրաքում իր ռազմական ներկայությունը

Իրաքում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ «առաքելության» հաջորդ փուլում այդ  երկիրը մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Իրաքում, սակայն որ կոալիցիան կշարունակի «խորհրդատվությունն» Իրաքի կառավարությանը:

Մեթյու Տոլերը հավելել է, որ Իրաքումզ որուժի կրճատմամբ, ԱՄՆ-ն անցնում է իր առաքելության նոր փուլին:  

 

Ջամե Ջամ պրաթերթ

Տարօրինակ տարաձայնություն կորոնավիրուսի ռուսական  պատվաստանյութի շուրջ

Ռուսաստանի սպառողների պաշտպանության ռուսական կազմակերպության տնօրեն Աննա Պոպովան, քաղաքացիներին կոչ է արել  Sputnik պատվաստանյութը ստանալուց հետո, առնվազն 42 օր հրաժարվել ալկոհոլից, և պատվաստվելուց երկու շաբաթ առաջ ալկոհոլ  չօգտագործել.

Պոպովան հայտարարել է, որ ալկոհոլի օգտագործումը նվազեցնում է մարմնի կարողությունը դիմակայել լինել կորոնավիրուսին և  իմունային համակարգն ի վիճակի չի լինում ուժեղ արձագանքել կորոնավիրուսին:

 

Իրան օարթերթ

Թրամփն ու Մարոկկոն առևտուր են անում՝ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու համար

Սիոնիստական ​​ռեժիմի հետ Մարոկկոյի միապետության հարաբերությունների կարգավորման դիմաց, ԱՄՆ նախագահը ճանաչել է Ռաբաթի իշխանությունը Արևմտյան Սահարայի վրա:

«Ես այսօր հայտարարություն եմ ստորագրել, որով ճանաչում եմ Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի վրա: Մաղրեբի լուրջ, վստահելի և իրատեսական  առաջարկը միայն խաղաղության և   պահպանման արդար և տևական լուծման հիմքն է»,- հինգշաբթի օրը Թվիթերում գրել է Դոնալդ Թրամփը:

 

Համշահրի  օրաթերթ

Որո՞նք են  Թալիբանի  հսկայական հարստության աղբյուրները

 Թալիբան շարժման գրոհայիններն 2001 թվականից ԱՄՆ-ի կողմից իրենց ռեժիմի տապալումից հետո,  ավելի են ուժեղացել ու հարստացել: Սակայն որտեղի՞ց է այդ հսկայական հարստությունը և ինչի՞ վրա է այն ծախսվում: Ըստ թալիբների նախկին հոգևոր առաջնորդ մոլլա Մոհամմադ Օմարի որդու ՝ մոլլա Յակուբի, 2020 մարտին ավարտվող ֆինանսական տարում խմբավորումն ունեցել է 1,6 միլիարդ դոլարի եկամուտ:

Աֆղանստանի կառավարությունը նույն ժամանակահատվածում վաստակել է 5,55 միլիարդ դոլար: Կառավարությունն այժմ խաղաղ բանակցություններ է վարում  Թալիբան շարժման հետ ՝ երկրում 19-ամյա պատերազմը դադարեցնելու համար:

 

armenpress.am

SpaceX-ը ուղեծիր կարձակի Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը

  SpaceX-ը պլանավորում Է դեկտեմբերի 11-ին ուղեծիր արձակել Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Spaceflight Now մասնագիտացված կայքը:

Արձակումը պլանավորվում Է ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 11:20-ից մինչեւ 13:20 (Երեւանի ժամանակով 20:20-ից մինչեւ 22:20-ը)՝ Ֆլորիդայի նահանգի Կանավերալի հրվանդանի ԱՄՆ-ի ավիաբազայի 40-րդ մեկնարկային համալիրից:

SiriusXM ընկերության SXM-7 արբանյակի խնդիրը, որի զանգվածը հասնում Է յոթ տոննայի, Հյուսիսային Ամերիկայում S-ընդգրկույթով (դեցիմետրային եւ սանտիմետրային ալիքներով) ռադիոհեռարձակման ապահովումն Է:

Falcon 9 կրող հրթիռի առաջին բազմակի աստիճանը, որն արձակման համար կօգտագործվի արդեն յոթերորդ անգամ, պետք Է կառավարվող վայրԷջք կատարի Ատլանտյան օվկիանոսի լողացող հարթակի վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Ստեփանակերտում կառուցվող բնակարանները սոցիալական որոշ խմբերի կտրամադրվեն առաջնահերթ և անհատույց

Ստեփանակերտում շինարարական եռուն աշխատանքներ են ընթանում: Վերանորոգվում են ոչ միայն հրթիռահրետակոծության հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի շենք-շինությունները, այլ նաև շարունակվում են մինչ պատերազմը մեկնարկած բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը տեղեկացրեց, որ մինչև 2021 թվականի մայիսը մայրաքաղաքում  նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 300 նոր բնակարան:

«Այդ բնակարանները տրամադրելու գործընթացում, ըստ քաղաքապետարանում արդեն իսկ առկա ցուցակների՝  առաջնահերթությունը տրվելու է զոհվածների ընտանիքներին,   առաջին կարգի զինհաշմանդամներին, երկկողմանի ծնողազուրկներին ու բազմազավակ ընտանիքներին: Բնակարանները տրամադրվելու են անվարձահատույց հիմունքներով: Ընդհանրապես կացարաններով ապահովելու խնդիրը շարունակում է քաղաքապետարանի գործունեության առաջնահերթություններից մնալ: Այժմ շարունակվում է վնասված բնակարանների գույքագրման գործընթացը: Այն բնակարանները, որոնք ենթակա են վերանորոգման, անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում:

Մինչ այդ ընտանիքին տեղավորում են այլ ժամանակավոր կացարանում: Նաև արվում է հնարավորը, որպեսզի տեղահանված բնակիչներից մեզ դիմող ոչ մի մարդ անօթևան չմնա: Տեղահանված բնակչությանը ժամանակավոր տեղավորում ենք Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն-ինտերնատում և այլ հնարավոր կեցավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտի մոտակա գյուղերում»,-մանրամասնեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ շարունակական ուսումնասիրվում են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված ընտանիքների կացարանային պայմաններն ու կարիքները և ըստ այդմ աջակցություն է ցուցաբերվում: 

 

armenpress.am

Երևանում ընթանում են անհնազանդության ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով

 Երևանում քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարների պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը:

Քաղաքացիները սկսեցին փողոցով երթ իրականացնել: Ոստիկանները քաղաքացիներին հորդորեցին մայթ անցնել: Ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին: Քաղաքացիները Սայաթ-Նովա փողոցով շարունակեցին երթը:

Ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ փակել էին Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը: Անհնազանդության ակցիաներ են ընթանում նաև Երևանի այլ փողոցներում ևս:

«Հայրենիքի փրկության շարժում» «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ Երևանում մեկնարկել է Արժանապատվության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:Քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

 

panarmenian.net

Նախագահն ու Արարատ Միրզոյանը քննարկել են իրավիճակը ՀՀ-ում

  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:

Նախագահը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները:

Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկել։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։ Փաշինյանի հրաժարականի հորդորով են դիմել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հրաժարականի անհրաժեշտության մասին է հայտարարել նաև ՀՀ նախագահը։ Բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվում են։

 

panarmenian.net

Ադրբեջանը չեղարկել է ռազմական դրությունը

 Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) հաստատել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օրենսդրական նախաձեռնությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ի կեսգիշերին։

Երկրում ռազմական դրություն հայտարարվել էր սեպտեմբերի 28-ին՝ նախօրեին Արցախի վրա հարձակվելուց մեկ օր հետո։

Հայաստանում ռազմական դրություն հայտարարվել է սեպտեմբերի 27-ին, այն դեռ շարունակում է գործել։

Ռազմական գործողություններն ընթացան սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Պատերազմը դադարեցվեց նոյեմբերի 10-ի լույս գիշերվա եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարության ստորագրումից հետո։

Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։