Մամուլի տեսություն 12.12.2020
Իրանի ԶԼՄ-ների մեծամասնությունն այսօր անդրադարձել է Բաքվում Իրանի մասին Էրդողանի անջատողական հայտարարություններին: Վերլուծաբանները այս արտահայտությունները համարում են Իրանի կարմիր գծի հատում, ինչը դեմ է Իրանի տարածքային ամբողջականությանը:
Քեյհան օրաթերթ
Պարոն Էրդողա՛ն, պատմություն չգիտես թե՞ Իսրայելին ես հաճոյանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», և վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն և ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա:
Համացանցի իրանցի օգտատերերն Իրանի արտաքին գերատեսչությանը կոչ են արել խստերեն հակադարձել Թուրքիայի նախագահի միջամտողական հայտարարություններին: Հատկանշական է, որ Էրդողանի արտասանած բանաստեղծությունը, որ վկայում է պատմությունից նրա անտեղյակության մասին, կապված է Արաքս գետի հյուսիսային շրջաններն Իրանից բաժանվելու հարցին և ոչ հակառակը:
Հատկանշական է, որ տարիներ ի վեր Օսմանյան կայսրության վերականգնման երազանքների մեջ ապրող Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից անջատողական նպատակների ուղղությամբ հնչեցված հայտարարությունները վկայում են սիոնիստների և Իրանի թշնամիների հետ նրա համաքայլ լինելու մասին, որը պառակտում սերմանելու և Ադրբեջանին հսկայական քանակությամբ զենքի հատկապես մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի ճանապարհով, վերջերս տեղի ունեցած ԼՂ-ի պատերազմում չարաբաստիկ ու ապակառուցողական դերակատարություն է ունեցել: Թուրքիայի նախագահը, որ պատմությունից անտեղյակ է և հակառակ իր հակասիոնիստական կարգախոսների հաճոյանում է իսրայելացիներին, այնքան ապերախտ է, որ մոռացել է, որ 2016թ. Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջման օրերին, եթե Իրանի օգնությունը չլիներ, երբեք չէր կարող լուսացնել 2016թ. հուլիսի 15-ի կեղծ գիշերը:
Խորասան օրաթերթ
Մարդու իրավունքների հավակնորդները պավաստանյութ են ամբարել
Սրանից5 ամիս առաջ, երբ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը հասել էր լուրջ փուլերի, օգնության կազմակերպությունները և համաշխարհային ընկերությունները շարունակ նախազգուշացնում էին հարուստ երկրների կողմից Քովաքս պատվաստանյութի կանխագնման ու ամբարման մասին: Դեպքերից մեկում հղում անելով Աղքատության դեմ համաշխարհային կազմակերպություն Օքսֆամին, Եվրոնյուզը գրել էր. «Աշխարհի բնակչության 13 տոկոսն ապրում է հարուստ երկրներում, սակայն նրանք այժմ կանխագնել են կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի նմուշների 51 տոկոսը»:
Քաղաքակիրթների կողմից պատվաստանյութի ամբարումը տեղի է ունենում այն դեպքում, երբ մարդու իրավունքների հավակնորդ երկրները անարդարացիորեն ամբարում են կորոնավիրուսի պատվաստանյութերը: Միջազգային կազմակերպությունները ջանքեր են գործադրում որպեսզի տեղի ունենա պատվաստանյութի արդար բաշխում:
Արմանե Մելլի օրաթերթ
Կովկասում Թուրքիայի հրահրիչ դերակատարությունը
Թուրքիան մեծ շուկա ունի Իրանում ու չնայած որ նվազեցրել է Իրանից նավթի ու գազի գնումները, սայան դեռևս իր էներգիայի 40 տոկոսը հայթայթում է Իրանից: Ատրպատականի մասին նրա վերջին անջատողական հայտարարությունը անտեղի է ու զուրկ է քաղաքական ու իրավական հիմքերից: Նա փորձում է Իրանին ներքաշել նոր արկածների մեջ, որտեղ նկատվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի հետքերը: Չմոռանանք, որ վերջին տարիների ընթացքում որդեգրած քաղաքականություններով Անկարան ցույց է տվել, որ անվստահելի է և առթել է տարածաշրջանի բոլոր երկրների զայրույթը և նույնիսկ ՌԴ-ի հետ չունի բարեկամական հարաբերություններ: Թուրքիան այժմ կանգնած է տնտեսական մեծ դժվարությունների առջև և ձգտում է Ջո Բայդենի Սպիտակ Տուն մտնելու նախօրեին ավելի հանդարտ երեևալ ԱՄՆ-ի աչքին: Քանի որ Անկարան չկարողացավ Թրամփի հետ համաձայնության գալ, հուսով է, որ կկարողանա Բայդենի հետ գալ համաձայնության: Որովհետև եթե ԱՄՆ-ն չաջակցի Թուրքիային հնարավոր է, որ այս երկրիը տնտեսական անկում ապրի:
Շահրվանդ օրաթրեթ
Էներգետիկայի նախարարության 100 տոկոսանոց զեղչը Իրանում ցածր սպառում ունեցող քաղաքացիների համար
Իրանում ջուրը և էլեկտրաէներգիան անվճար կդառնան, սակայն միայն ցածր սպառողների համար: Նախատեսվում է գազը նույնպես այդ սպառողների համար անվճար դարձնել: Անվճար էլեկտրաէներգիայի հարցը սկսվեց անցած ամառ: Նախագիծը վերաբերում է Իրանի շուրջ 30 մլն. քաղաքացիներին:
armenpress.am
Առաջին քրիստոնյա ազգի կողքին չեն կանգնում, որովհետև մեր ունեցածը միայն պատմություն և մշակույթ է. Շեր
Հայկական արմատներով հանրահայտ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում գրություն է տեղադրել, որում ասվում է, որ առաջին քրիստոնյա ազգի` հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին չեն կանգնում, որովհետև նրա ունեցածը միայն պատմություն ու մշակույթ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շերը նշել է, որ խավար օրեր են ողջ քրիստոնեության համար:
«Մութ օր է քրիստոնեության համար: Ոչ ոք չի կանգնում առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ ու արտահանելու ոչինչ չունենք… Շնորհակալություն մարդկությանը»,- նշված է գրության մեջ:
Գրությանը կից Շերը նշել է, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել:
«Հայաստանը փոքրիկ երկիր է, առանց բնական ռեսուրսների, որոնք կարելի է գողանալ: Թուրքիան ցանկանում է ոչնչացնել այն… սպանել է 2 մլն մարդու: Հիմա Ադրբեջանն է փորձում ոչնչացնել այն: Նրանք ունեն «սև ոսկի» մարդկանց սպանելու կամ նայելու, թե ինչպես են ուրիշներն անում դա: Ռուսաստանը ցանկանում է նրա հողը: Աստված պահի և պահպանի քեզ, իմ հայրիկի տուն»,- գրել է Շերը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կիսվել է Շերի գրառմամբ, հավելելով. «Զգացողությունը, որը հիմա ունեն ողջ աշխարհի հայերը, համակել է մեզ: Շնորհակալություն, Շե՛ր»:
armenpress.am
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: Երևանում նրանց հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասաց Նաղդալյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այժմ տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվում են: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայտնի չէ, թե ինչու հանդիպմանը չի մասնակցել ՌԴ ներկայացնող համանախագահը:
armenpress.am
Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը
Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ առնչությամբ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
«Այն Երևան է տեղափոխում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են հիմնադրամի կողմից: Ինքնաթիռը տեղափոխում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրված պարագաներ (հիգիենայի հավաքածուներ և ծածկոցներ):
Նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի կողմից հայկական հիվանդանոցներին նվիրաբերված բժշկական օգնությունը տեղափոխած ինքնաթիռից, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված նվիրատվությունները, Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական բեռները և «Էլեկտրիկներ առանց սահմանների» ՀԿ-ի և Վեոլիա հիմնադրամի նվիրաբերած միջոցները տեղափոխած ինքնաթիռից հետո, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի կողմից համակարգված այս երրորդ ինքաթիռը արտահայտում է Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը»,-ասված է հայտարարությունում:
panorama.am
Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Մոսկվա
Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ:
panorama.am
Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը
Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։
Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»։ Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան և Վասյան դպրոց են գնում» կինոնկարն էլ արժանացել է հատուկ հիշատակման։
Բացի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասից, փառատոնային ժյուրիի կազմում էին հայտնի կինոգործիչներ Ռադու Ժուդեն (Ռումինիա), Հայկ Կիրակոսյանը (Հայաստան/Թուրքիա), Ֆրանսուա Դ’Արտըմարը (Ֆրանսիա):
Փառատոնի կազմակերպիչները հիշեցնում են, որ օրերս «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատել էեզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին: