Մեկնաբանություն. Բազմակողմանիությունն ու հարաբերությունների համաչափ զարգացումը՝ Իրանի արտաքին քաղաքականության առանցքում
ԻԻՀ-ը ձգտում է հարևանների հետ լավ հարաբերությունների հաստատման, հետևաբատ արտաքին քաղաքականության մեջ Իրանը մեծ նշանակություն է տալիս հարաբերությունների հավասարակշռված զարգացմանն ու բազմակողմանիության ամրապնդմանը:
Այդ կապակցությամբ երկուշաբթի օրը Մասկատում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի ռազմավարական խորհրդատվական կոմիտեի յոթերորդ հանդիպումը, որը վարում էր Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Օմանի արտաքին գործերի փոխնախարար Խալիֆա բին Ալի Ալ-Հարիթին:
Փորձը ցույց է տալիս, որ հավաքական շահերն իրագործվում են միայն համագործակցության ու փոխհամաձայնության շրջանակում: Որովհետև բախումների արդյունքում լարվածություն է առաջանում տարածաշրջանի երկրների միջև, որից շահում են միայն օտարները: Վերջին չորս տարիների ընթացքում, ԱՄՆ-ը Իրանին սպառնալիք ներկայացնելով, միլիարդներ դոլարների զենք է վաճառել Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին և Պարսիցծոցյան երկրների հարաբերություններում պառակտում սերմանելով, իր ապօրինի շահերի ապահովման է ձգտում: Տարածաշրջանում ռազմական ներկայությամբ ԱՄՆ-ը ձգտում է կանխել տարածաշրջանի երկրների միջև անվտանգության համագործակցությունը և անվտանգության հաստատման համար կախվածություն առաջացնել ԱՄՆ-ից: Ցավոք ոմանք փորձում են խարդախությամբ և ահաբեկչությունը հովանավորելով անապահովություն, անկայունություն, պատերազմ ու ծայրահեղականություն տարածել տարածաշրջանում:
Իրանի նախկին դիվանագետ, քաղաքական հարցերի փորձագետ Ղասեմ Մոհեբալին անդրդարաձել է Իրանի դեմ եբրայական ու արաբական կոալիցիայի ձևավորմանը և ասել. «Սիոնիստական ռեժիմը, Սաուդյան Արաբիան և Թրամփի կառավարության որոշ անդամներ, այդ թվում՝ Պոմպեոն, ցանկանում են ճգնաժամ ու լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Նրանք մտահոգված են, որ ԱՄՆ-ում կառավարության փոխվելով, այդ երկիրը կվերադառնա ՀԳՀԾ կամ Իրանի հետ նոր համաձայնություն կկայանա: Հետևաբար կոալիցիա են ձևավորել, որի նպատակն է ոչնչացնել ՀԳՀԾ-ն և տարածաշրջանում շարունակել լարվածությունը, որովհետև այդպիսով կարող են ապահովել իրենց շահերը»:
Տարածաշրջանում սակայն կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք խթանում են բազմակողմանիության ամրապնդումը:
ԻԻՀ համոզված է, որ կայուն անվտանգությունն ու տարածաշրջանային զարգացումը հնարավոր է միայն հարևանների միջև համագործակցությամբ:
2019թ. ՄԱԿ-ի ԳԱ նիստում, ԻԻՀ նախագահը ներկայացրեց «Հորմոզի խաղաղության» նախագիծը, որը մանրամասնորեն փոխանցվեց պարսիցծոցյան երկրներին ու Իրաքին: Այդ նախագծի նպատակն է Հորմոզի նեղուցի և պարսիցծոցյան երկրների միջև ընդլայնել բարեկամական հարաբերություննը և ապահովել տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը: Այդ առաջարկը ներկայացնելը վկայում է այն մասին, որ Թեհրանը ձգտում է տարածաշրջանային կողմնորոշմամբ բազմակողմանիության՝ Պարսից ծոցի կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ:
Կարևորելով այդ ռազմավարական սկզբունքն Իրանն ու Օմանը համակարծիք են այն հարցում, որ միջազգային նոր պայմաններում տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությունը կարող է նպաստել տարածաշրջանի երկրների միջև փոխհամաձայնությանը:
Հետևաբար կարևորվում է Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի ռազմավարական խորհրդատվական կոմիտեի նիստը, որը կայացել է բոլոր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների համար ճանապարհային քարտեզ մշակելու և բանակցությունների մակարդակը բարձրացնելու նպատակով: